Չնայած Բաքուն Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ես կխոսեմ խաղաղությունից. Փաշինյան
Արտաքին Քաղաքական![Չնայած Բաքուն Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ես կխոսեմ խաղաղությունից. Փաշինյան](/timthumb.php?src=disc/10-11-23/45df924288a9e4a2ec9d147eb504ba5c.jpg&w=780)
Չնայած Ադրբեջանն սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո, սակայն ես եկել եմ խոսելու խաղաղությունից։ Այդ մասին Փարիզի խաղաղության համաժողովում ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ եկել խաղաղության այս ֆորումի ընթացքում խոսելու պատերազմի մասին։ Ես եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո։Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։
Եվ այս ամենը կատարվում է չնայած այն բանին, որ մենք կարծես մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ», - ասել է նա։
Ըստ Փաշինյանի, «դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա»։
![](banners/armflix.jpg)