Սուրեն Պապիկյանը շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ Լոռիում «DAF» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետի ափին Ռուսաստանն այս տարածաշրջանը զոհում է այլ տարածաշրջաններում իր ունեցած շահերին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը» մերժած ընկերությունները ենթարկվում են խիստ ճնշումների. «Սրբազան պայքար» Այսօր կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը Նոր կադրեր` հնդկական մեգաշքեղ հարսանիքից ՈւԵՖԱ-ի նախագահի հետ քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի վրա հարձակումը․ Փաշինյան 

Հունիսի 12-ի կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ

Հրապարակումներ

2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ, որի հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 քաղաքացիներ (այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ)։ 

Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների հրապարակած փաստերն ու գնահատականները վկայում են հետևյալի մասին․

— որևէ օբյեկտիվ փաստ չկա, որը կապացուցեր, թե քաղաքացիները պատշաճ նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին, ինչն օրենքի պահանջի կոպիտ խախտում է («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),

— առաջին 2-3 լուսաձայնային նռնակների կիրառումից հետո իրավիճակը հանդարտվել էր: Դրանից հետո հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի եղել («Իրազեկ քաղաքացիների միավորում»),

— մնացյալ շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ:

— արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),

— լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել մարդկանցից նվազագույնը 2,5 մետր հեռու կիրառելու պահանջը, որի հետևանքով էլ քաղաքացիներն ստացել են մարմնական վնասվածքներ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),

— ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները։ Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, ենթակա են կիրառման՝ մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),

— Ոստիկանությունը կիրառել է «Զարյա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ, որը թույլատրելի է կիրառել միայն զինված հանցագործների նկատմամբ («Հետք օնլայն»),

— Տելեգրամյան ալիքներում առկա են բազմաթիվ տեսանյութեր (Առավոտ, Սրբազան պայքար եւ այլք), որոնք վկայում են, որ բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվել է բռնություն, ծեծ, նվաստացուցիչ վերաբերմունք և խոշտանգումներ:

Տեղի ունեցածը գնահատելու առումով, պետք է նաև նկատի ունենալ, որ վերջին ամիսներին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացում են արձանագրել և իրավապահ մարմինների գործողությունների խիստ քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ կառավարությունը (ամենամյա տարեկան զեկույցում), ինչպես նաև Human Rights Watch և Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները

Ի լրումն ասվածի, անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը․

 

1․ Նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածայնությունը և խաղաղ բնույթը, Հայաստանի իշխանությունները՝ որպես երկրի ներքին կայունության ապահովման գլխավոր երաշխավոր, սկզբից ևեթ պարտավոր էին հանդես գալ երկխոսության և քաղաքական լուծումներ գտնելու նախաձեռնությամբ: Փոխարենը նրանք որդեգրեցին տրամագծորեն հակադարձ մոտեցում՝ մերժելով շարժման առաջնորդների՝ երկխոսելու բոլոր առաջարկները։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն, ըստ այդմ, հերթական անգամ դրսևորեցին ոչ թե պատասխանատու պետական գործիչների, այլ՝ «փողոցային տղայական հասկացություններով» առաջնորդվողների վարքագիծ։

2․ Նույնիսկ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ, Փաշինյանը, հանդարտության և ողջախոհության կոչերով հանդես գալու փոխարեն, իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի լարեց իրավիճակը, փաստորեն հրահրելով բռնությունների գործադրումը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և ապօրինի գործողությունները՝ նիստը լուսաբանող լրագրողների հանդեպ։

3. Ազգային Ժողովի նիստերի դահլիճում իրավիճակի սրմանը զուգընթաց՝ ոստիկանությունն ապօրինաբար արգելեց դրսում գտնվող պատգամավորների մուտքը Ազգային Ժողով՝ խոչընդոտելով նրանց լիազորությունների կատարումը, ինչն իր հերթին բորբոքեց կրքերը ցուցարարների շրջանում։ Ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ, չկար որեւէ անմիջական սպառնալիք Ազգային Ժողովի բնականոն աշխատանքին եւ անվտանգությանը, որը անհրաժեշտ կդարձներ քաղաքացիների առողջության համար վտանգ ներկայացնող հատուկ միջոցների կիրառումը։

4․ Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008 թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո։ Պատահական չէ, որ դա տեղի ունեցավ այն իշխանության օրոք, որը, դրժելով սեփական խոստումներն ու պարտավորությունները, փաստորեն փակեց եւ պարտակեց մարտի 1-ի գործը՝ պատասխանատվությունից ազատելով դրա կազմակերպիչներին և կատարողներին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քանի դեռ մարտիմեկյան սպանդն ամբողջությամբ բացահայտված և դատապարտված չէ, հայ հասարակությունն ապահովագրված չէ դրա կրկնությունից։ Բարեբախտաբար, հունիսի 12-ին մենք խուսափեցինք վատթարագույնից։

5․ Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ, մարտի 1-ի կրկնությամբ, դեպքերից անմիջապես հետո երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և հանրապետության Նախագահը ոչ միայն ափսոսանք և մտահոգություն չարտահայտեցին տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրին ուժային կառույցների գործողությունները՝ ըստ էության ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության արդյունքները։

Այսպիսով, կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը, օրինակարգության և ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում ոստիկանապետություն հաստատելու հեռանկարով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենասիրուն տունը սիրածդ մարդու աչքերն են. Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ) Սուրեն Պապիկյանը շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ Լոռիում «DAF» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետի ափին Ռուսաստանն այս տարածաշրջանը զոհում է այլ տարածաշրջաններում իր ունեցած շահերին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը» մերժած ընկերությունները ենթարկվում են խիստ ճնշումների. «Սրբազան պայքար»Այսօր կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը Նոր կադրեր` հնդկական մեգաշքեղ հարսանիքից ՈւԵՖԱ-ի նախագահի հետ քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի վրա հարձակումը․ Փաշինյան Նոր տեսանյութ՝ Թրամփի դեմ մահափորձիցԴիետոլոգը՝ սառեցված բանջարեղենի և մրգերի օգտակարության մասին Սրբազան պայքարը հայ մարդկանց ցանկությունն է մատաղ չլինել այս իշխանության որոշումներին. Արման Աբովյան (տեսանյութ) Մի անգամից 2 երկրաշարժ է գրանցվել ՌԴ տարբեր շրջաններում Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Արարատ Միրզոյան Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը Փաշինյանը կնոջ ու դստեր հետ Երևանից հեռանում է ոչ կառավարական օդանավով (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց մեր վրա ու ասեց՝ դուք ձեր հալը կտեսնեք». զոհված զինվորի մայրը ապշեցնող դրվագներ է պատմում վարչապետի հետ հանդիպումիցՉեմ հասկանում Հայաստանի իշխանությունները ինչի են այսքան հակաԹրամփ/հակահանրապետական․ Սուրեն Սարգսյան Ով է Թրամփի դեմ մահափորձ անողը Դա զզվելի է. Բայդենն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձի մասին լուրերինԲագրատ Սրբազանն այսօր կհանդիպի աբովյանցիներին Փաշինյանի աներորդին հարսանիքին ներկայացել է Loro Piana բրենդի 1000 $ արժեցող կոշիկներով (տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավթաշենում. կան վիրшվորներ Թուրքիայից հիշեցնում են՝ խաղաղությունը ենթադրում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում. պատգամավոր Քիմ և Քլոե Քարդաշյանները Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի աստղերն են (լուսանկար) Ֆիզիկականով շատ պիտի զբաղվենք. ատեստավորումը խթան է, ձգտում ենք լավագույնին. գերազանցիկները ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. փոխվարչապետ Դանակահարություն՝ Ջրվեժում. կան վիրավորներ Եվրոն, ռուբլին թանկացել են, դոլարը նվազել. փոխարժեքն այսօր՝ հուլիսի 14-ին Թրամփը մահափորձից հետո ժամանել է Նյու Ջերսի (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՊահանջում էին աղբյուրն ու եկեղեցին. ինչպես են ադրբեջանցիներն առևանգել ՀԽՍՀ պաշտոնյային. Sputnik Արմենիա Այս ասֆալտից թավիշի ձայն է գալիս. սա պետական միջոցների մսխում է. Արթուր Չախոյան (տեսանյութ) Այ Բագրատ սրբազան, հեծոյիս վրա գիտե՞ս ինչ ա կպցրած. հրազդանցի երեխաներ (տեսանյութ) Հուլիսի 14-ի աստղագուշակ Թրամփի վրա կրակողին տեղում սպանել են. կա ևս մեկ զոհ ու վիրավոր. (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԵՎՐՈ-2024-ի եզրափակիչին ընդառաջ․ թվեր, փաստեր, ռեկորդներ Ինչ վիրավորում է ստացել Թրամփը (լուսանկար)Ջուր չի լինիԵղանակը՝ առաջիկա օրերին Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել (տեսանյութ)Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մոլդովայի ընտրանունԺիրայր Շաղոյանը տեղափոխվել է հունգարական ԴեբրեցենՍիլվա Հակոբյանը նոր ֆոտոշարք է ներկայացրելS Defence-ը դիպուկահար հրացանների մատակարարման պայմանագիր է կնքել Հայաստանի հետ․ աղբյուրԳեղարքունիքում «Jeep»-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում
Ամենադիտված