ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է «Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ) Վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասին Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարություն Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. Մակրոն ՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ» «Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ» Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան Դանիելյան Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ» 

«Անռևանշ» իշխանափոխություն՝ հանուն ռևանշի. Արմեն Աշոտյան

Քաղաքական

Թե ներքաղաքական, թե տարածաշրջանային կոնտեքստներում Հայաստանում չկա ռևանշիզմի առաջնահերթություն, կա բոլոր հարթություններում ազգային արժանապատվությունը վերագտնելու և Հայաստանի կենսունակությունը պահպանելու գերխնդիր: Այս մասին ասվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի  հոդվածում կալանավայրից:

«PostNikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 12-րդ)

Երեք տարի առաջ այս օրերին հայկական քաղաքական լեքսիկոնում փաշինյանական և ադրբեջանական միացյալ ջանքերով տեղ գտան «ռևանշ», «ռևանշիստներ» տերմինները, որոնք երկու դեպքում էլ վերաբերում են նախկին իշխանություններին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց քաղաքական թիմերին:

Եթե ներհայաստանյան դիսկուրսում «ռևանշիստ» հասկացությունն իշխանական մեդիա և վերլուծական շրջանակները ներկայացնում են՝ որպես «նախկինների վերադարձ», ապա ալիևյան քարոզչությունը «ռևանշ» հասկացության մեջ դնում է Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդման, կորցրածը վերադարձնելու իմաստ: Սակայն թե փաշինյանական, թե ադրբեջանական խոսույթում այն ստանում է բացահայտ բացասական երանգավորումներ:

Փորձենք հասկանալ իրականում, թե որքանով է «ռևանշ» հասկացությունը վերաբերելի իրականությանը՝ թե ներքաղաքական, թե հայ-ադրբեջանական հարթություններում, ինչի համար ստիպված եմ լինելու դիմել մի շարք այլ օտարահունչ եզրույթների:

Սկսենք ներքինից: Ի սկզբանե ակնհայտ էր, որ հավաքական նախկինները Հայաստանի ներքաղաքական կյանքում օրակարգ և բովանդակություն էին ձևավորում ոչ թե իշխանությանը հասնելու համար՝ որպես ինքնանպատակ, այլ՝ Արցախի և Հայաստանի անվտանգային փլուզվող միջավայրերի շարունակվող կործանումը կանխելու համար: Այսինքն՝ ներքին քաղաքական համակարգում պետք էր հաղթել՝ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար: Դրա մասին է վկայում բոլոր «նախկինների» հավաքական խոսույթի դիտարկումը, որում բացահայտ առավելությամբ առաջնային տեղ են զբաղեցնում անվտանգային և արտաքին թեմաները՝ ի հաշիվ սոցիալականի, տնտեսականի և այլն:

Եթե Երրորդ նախագահի դեպքում միանգամից հայտարարվել էր ղեկավար պաշտոն զբաղեցնելու հավակնությունների բացակայության մասին, ապա Երկրորդ նախագահի պարագայում գործընթացը սահուն կերպով մեկնարկեց 2021թ. խորհրդարանական ընտրություններից հետո, զարգացավ 2022թ.-ին և առավել բյուրեղացավ 2023թ.-ին:
Սեփական դեմքով իշխանության գալն իրականում ռևանշ չէ, այլ ռեստավրացիա է՝ վերականգնում: Այլ դեմքով կամ դեմքերով իշխանության վերադառնալն իրականում նույնպես ռևանշ չէ, այլ ռեինկարնացիա է:
Այսինքն՝ ի սկզբանե թե Երկրորդ, թե Երրորդ նախագահների շարունակվող քաղաքական գործունեությունը ռևանշ չէր: Ավելին, այսօր, իմ համեստ կարծիքով՝ իրենք իրենց առջև չեն դրել նաև ռեստավրացիայի կամ ռեինկարնացիայի խնդիրներ, և իրենց քաղաքական գերխնդիրը ոչ թե «Նիկոլին հաղթելն է» (ռևանշը), այլ Հայաստանի մայրամուտը կանգնեցնելը:

Որքան էլ ծանր և պարադոքսալ է հնչում, սակայն Հայաստանում չկա նաև կիրառական ռևանշիզմ Արցախյան հարցով: Եվ պատճառն այն չէ, որ Արցախի հայկականության վրա խաչ է դրվել (հիշեցնեմ ընդամենը Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ իր համար հայկական Արցախի էջը փակված չէ): Խնդիրը շատ ավելի ծանր է. ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախին հայկականությունը վերադարձնելու համար օրհասական է Հայաստանի փրկության հարցը:

Այսինքն՝ մինչև այսքան երանավետ ռևանշին հասնելը, որից այդքան վախենում են Ալիևն ու Փաշինյանը, կան շատ ավելի կիրառական և կոնկրետ հրամայականներ: Ցանկացած խոշոր վթարից հետո ծանր վնասվածքներով պացիենտը չի կարող միանգամից քայլել կամ վազել: Բժիշկները նախ պարտավոր են փրկել հիվանդի կյանքը, հետո՝ վերականգնել նրա ուժերը, և նոր վերջում փորձել վերադարձնել սովորական կյանքի:
Այս անալոգիան թույլ է տալիս պնդելու, որ Հայաստանն այսօր նախ և առաջ ունի ռեանիմացիայի՝ վերակենդանացման կարիք, ինչը համադրելի է Նիկոլին իշխանազրկելու հետ: Հաջող ռեանիմացիայից հետո Հայաստանն ունենալու է ռեաբիլիտացիայի՝ վերականգնման կարիք, ինչը համադրելի է բոլոր ուղղություններով խորքային փոփոխությունների և մոդեռնիզացիայի հետ: Եվ միայն այդքանից հետո հարկ է կրկին վերադառնալ «մեծ ռինգ», այն է՝ ռևանշի գաղափարին:

Ուստի թե ներքաղաքական, թե տարածաշրջանային կոնտեքստներում Հայաստանում չկա ռևանշիզմի առաջնահերթություն, կա բոլոր հարթություններում ազգային արժանապատվությունը վերագտնելու և Հայաստանի կենսունակությունը պահպանելու գերխնդիր:

Ռևանշ լինելու է, եթե Հայաստանը լինի: Որպեսզի Հայաստանը լինի, Նիկոլը չպիտի լինի իշխանության: Որպեսզի Նիկոլը չլինի իշխանության, քաղաքական օրակարգում պետք է պայքարել իշխանափոխության՝ որպես ռևանշ դրսևորվելու կամ ներկայացնելու նարատիվի դեմ:

Սխեմատիկ ասած, որպեսզի դրսում ռևանշի շանս ունենանք, ներսում Փաշինյանի իշխանազրկումը չպետք է ռևանշ դիտվի:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

11.11.2023թ.»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքվի հետ դեռ դիրքորոշումների տարբերություն կա, բայց գնում ենք դեպի խաղաղություն. փոխնախարար (տեսանյութ)ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան«Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցներըՎերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասինԿարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն. վարչապետՍրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարությունԻշխանության ներկայացուցիչները համոզված են ընդդիմադիր շարժման հաջողության մեջ․ Վիգեն ՀակոբյանՀՀ-ն ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին (տեսանյութ)Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. ՄակրոնՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթովՄայիսի 23-ի աստղագուշակՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են ԱդրբեջանինՕրվա խորհուրդ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»
Ամենադիտված