Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

ՄԱԿ-ի գրասենյակում անցկացվեց «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով միջոցառումը

Քաղաքական

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում հյուրընկալել էր «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառումը (side event), որը կազմակերպվել էր Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացին զուգահեռ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թվում փորձագետների, պետական պատվիրակությունների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրավունքների այն խախտումներին և ցեղասպան գործողություններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրականացվել են Ադրբեջանի կողմից՝ Արցախի, Հայաստանի և առհասարակ հայության դեմ՝ հանգեցրելով Արցախի ավելի քան 100․000 բնիկ հայ բնակչության տեղահանման, հումանիտար ճգնաժամի և Արցախի Հանրապետության ղեկավարության կալանավորման։ Քննարկման նպատակն էր բացահայտել Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունների համար պատասխանատվության ենթարկման հնարավոր ուղիները:

Միջոցառման ընթացքում, ոլորտային բազմափորձ բանախոսները մանրամասն ներկայացրել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ տրամադրելով անհրաժեշտ փաստական տեղեկատվություն։ Մասնավորապես․

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը  կիսվել է տեղահանության և տառապանքի անձնական ցավալի փորձով, ընդգծել պատերազմների և իննամսյա շրջափակման ու սովի հետևանքով արցախցիների ապրած դժվարությունները։ Նա ընդգծել է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքների վերականգնման կարևորությունը։

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, պրոֆեսոր Լուիս Մորենո Օկամպոն պնդել է` հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2Ա, 2Բ, 2Գ հոդվածի պահանջներին, և որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր չեն կանխել ցեղասպանությունը, որը պետության գլխավոր պարտականություններից է՝ համաձայն համապատասխան կոնվենցիայի: Նա նաև քննադատել է միջազգային հանրությանը ցեղասպանությունը չկանխելու և այն այն շարունակապես ժխտելու համար։

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և իրավական հարցերով տնօրեն Իրեն Վիկտորիա Մասսիմինոն իր ելույթի ժամանակ ուշադրություն է հրավիրել Լեմկինի ինստիտուտի կողմից հրապարակված տարբեր ահազանգերի և վաղ նախազգուշացման զեկույցների վրա, որոնք հստակորեն ցույց են տվել ցեղասպանության 10 փուլերի ընթացքը: Տիկին Մասիմինոն ընդգծել է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների ճշգրիտ պիտակավորման անհրաժեշտությունը՝ դրանց նկարագրման համար օգտագործելով օրինական ճանաչում ունեցող տերմիններ։ Եզրափակիչ խոսքում նա ընդգծել է պատասխանատվության և արդարության կարևորությունը՝ պնդելով, որ իրական խաղաղությունը հնարավոր չէ առանց նման վայրագությունների համար պատասխանատվության:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) «Հավատքի և կարգի» ծրագրի ղեկավար Անի Ղազարյան-Դրիսին կարևորել է ԵՀԽ-ի կողմից ձեռնարկվող շահերի պաշտպանության և իրազեկման նախաձեռնությունները: Նա ընդգծել է կազմակերպության ջանքերը՝ ուշադրություն հրավիրելու Արցախում շարունակվող ողբերգություններին և բովանդակալից երկխոսության միջոցով հակամարտությունների կարգավորման գործում նրա դերին: Դոկտոր Ղազարյան-Դրիսին հատուկ նշել է, որ ԵՀԽ-ի ուշադրութնան կենտրոնում են մշակութային ժառանգության և քրիստոնեական քաղաքակրթության պահպանության, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարության և այլ անձանց ազատ արձակման հրամայակնները:

Հանդիպումը վարում էր իրավագիտության դոկտոր Գևորգ Հակոբջյանը, ով «Հայկական իրավական կենտրոնի» խորհրդի անդամ է և ՀՕՄ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում։

Հիշյալ միջոցառման ընթացքում հաջողությամբ անցկացվել է բովանդակալից քննարկում, ինչը ներկաներին թույլ է տվել արժեքավոր պատկերացումներ ձեռք բերել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Քննարկումները կարևոր էին Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն ուղղված շարունակական ջանքերի տեսանկյունից:

Հայ Օգնության Միությունը հավատարիմ է օգնության, արդարության իր առաքելությանը, ինչի վկայությունն էր նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպված այս ազդեցիկ միջոցառումը, որը կազմակերպիչների, բանախոսների և ներկաների՝ կարևորագույն խնդիրների լուծման և Արցախի վերականգնման շուրջ նվիրվածության վկայությունն էր։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր ՊուտինինԼավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերըՆույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն»Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. ArmlurՈՒՂԻՂ. Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակումԳլենդելի քաղաքապետն այցելել է ԳյումրիԲաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխայինԽոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր էԷկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանըՄեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարությունԻշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. ԱբրահամյանԱննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ ԴանիելյանԱռաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿԱՄՆ-ն 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային
Ամենադիտված