Երգչուհի Շակիրան պատմել է, թե ինչ է սովորել Պիկեից բաժանվելուց հետո
Ժամանց![Երգչուհի Շակիրան պատմել է, թե ինչ է սովորել Պիկեից բաժանվելուց հետո](/timthumb.php?src=disc/16-11-23/0c847908d5eed765911337988998d851.jpg&w=780)
Կոլումբիացի երգչուհի Շակիրան, պատասխանելով կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ բաժանվելու մասին հարցին, ասել է, որ նախկինում իրեն ավելի փխրուն էր համարում, հաղորդում է Hola-ն։
«Ես մեկ դաս քաղեցի։ Ես ինձ շատ ավելի փխրուն էի համարում, քան իրականում էի: Ես հասկացա, որ մարդիկ մեծ տոկունություն ունեն և կարող են հաղթահարել ամեն ինչ»,- ասել է Շակիրան։
Շակիրան և Պիկեն սկսել են հանդիպել 2010 թվականին։ Երկու տարի անց ծնվեց նրանց առաջնեկը՝ Միլանը, իսկ երկու տարի անց՝ երկրորդ որդին՝ Սաշան։ 2022 թվականի ամռանը երգչուհին լքեց ֆուտբոլիստին նրա դավաճանության պատճառով։
![](banners/armflix.jpg)