Նիգերիայում ջրհեղեղներից օգտվելով՝ հարյուրավոր բանտարկյալներ փախել են բանտից ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերից Եվրամիությունում ապաստանի նոր դիմումների թիվը նվազել է Ռուսաստանում առանց մակնշման հագուստի վաճառքը կարգելվի ՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը. Առաքելյան «Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումը Հայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնում ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ) 

Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի քննարկումների շարքը

Երևանում նոյեմբերի 21-ին անցկացվել է «Ոստիկանության գվարդիայի մասին օրենքին և հարակից իրավական ակտերին» նվիրված բազմաշահառու քննարկում, որին մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ազգային փորձագետներ, պետական մարմինների և դատական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային այլ մասնագետներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին սերտ և երկարատև համագործակցության, նաև Ծրագրի շրջանակում Ոստիկանական գվարդայի օրենքին հատուկ ուշադրություն դարձնելու համար, ինչը թե՛ օրենսդրության ընդունման, թե՛ պրակտիկ փոփոխությունների իրականացման տեսանկյունից նախանշում է օրենքի հաջող ընթացքը։

«Արփինե Սարգսյանն առանձնացրել է երեք առանցքային ուղղությունների՝ Ոստիկանական գվարդիայի կարգավիճակի, լիազորությունների նախանշման և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Նա անդրադարձել է Ոստիկանական գվարդիայի մասին օրենքում նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառման նոր գլխին, ինչը սահմանում է ունիվերսալ կարգավորումներ ոստիկանի կողմից հարկադրանքի, այդ թվում՝ ուժի կիրառման կամ զենքի գործադրման տեսանկյունից։

Խոսելով հավաքների ազատության իրավունքի իրացման մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այդ տեսանկյունից թե՛ ոստիկանների կողմից լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմի, թե՛ նաև քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման տեսանկյունից անհրաժեշտ երաշխիքների հստակ բալանսավորում է պետք, որը հետագայում երկու կողմից էլ կբացառի տարբեր խախտումների ռիսկերը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև փորձագետներին՝ եվրոպական լավագույն փորձը ներդնելու, մի շարք չափանիշներ ֆիլտրելու և դրանք Ոստիկանական գվարդիայի մասին օրենքի շրջանակում ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է հանդիպման կարևորությունը, ինչը հնարավորություն է տալիս միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել և մշակել միջազգային չափանիշներին առավել համապատասխան «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենք։

Խոսելով Ծրագրի շրջանակներում անցկացվող բարեփոխումների մասին՝ նա առանձնացրել է հատկապես հավաքների ազատության և այլ իրավունքների ապահովումը, նաև Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը, համապատասխան կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են ապագա օրենքի ընդհանուր դրույթները, Ոստիկանական գվարդիայի լիազորությունները, մասնավորապես՝ հարկադրանքի կիրառման, ուժային միջոցների գործադրման առանձնահատկությունները, անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները։

Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետներ Հրայր Ղուկասյանն ու Նինա Փիրումյանն անդրադարձել են նաև ոստիկանության կողմից ուժի կիրառման հետ կապված դատական երաշխիքներին, Ոստիկանական գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության և վերապատրաստումների հարցերին։

Հանդիպման ավարտին, Ոստիկանության գվարդիայի կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանող օրենքի հիմնադրույթներից բացի, քննարկվել են հարակից իրավական ակտեր։

Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում։ Այն ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում:
Սա քննարկումների շարքի առաջին միջոցառումն էր։ Նոյեմբերի 23-ին տեղի կունենա քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իսկ նոյեմբերի 30-ին՝ ՀՀ Աժ պատգամավորների հետ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիգերիայում ջրհեղեղներից օգտվելով՝ հարյուրավոր բանտարկյալներ փախել են բանտիցԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը ՆիգերիցԵվրամիությունում ապաստանի նոր դիմումների թիվը նվազել էՌուսաստանում առանց մակնշման հագուստի վաճառքը կարգելվիՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը. Առաքելյան«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումըՀայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնումԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը«Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամՍոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ)Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգըՈստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարիԱդրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև ՀայրապետյանՆիդերլանդների քաղաքում կայացել է Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունըՌուսական բանակի թիվը կավելանա․ Պուտինը հրամանագիր է ստորագրելԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. ՓեզեշքիանՄոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում էԱլիևի հետ զրույցում Բլինքենը նշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունըԲելգորոդի վրա հարձակումի հետևանքով 4-ամյա երեխան ստացել է գանգուղեղային վնասվածքԼեհաստանը 30-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ջրհեղեղի պատճառովԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելություն է կատարել Անջարի հայկական ավանՄսի վաճառքի կետերում ստուգումներ ենԿանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԺամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայողի գլխին. ՔԿ«Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ պաշտպան«ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներՀարատև խաղաղության պատմական հնարավորություն կա, համաձայնեցրել ենք տեքստի 80%-ը. Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանում հայտարարվել է տարերային աղետի դրություն (լուսանկարներ)Դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործը պիտի շատ արագ ավարտվի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)«Զվարթնոցում» խստացրել են մաքսային ստուգումը․ արդեն Մոսկվայից ժամանողներին էլ են ստուգումՔասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել էՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունըՎերին Լարսի անցակետերը ժամանակավորապես չեն աշխատիԿոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին Ինքնասպանության 13 փորձ, 57 ՃՏՊ, հրդեհի 113 դեպք․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին Տեղի է ունեցել Փաշինյան-Կոբախիձե առանձնազրույցը (տեսանյութ) Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում Ուսուցիչները վախ ունեն. Սերոբ Խաչատրյան Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ կարձակվի. փաստաբան Սա իրոք հավատացել է, որ «Каждая кухарка должна научиться управлять государством»․ ՀամբարյանԱյս քրեական գործը հարուցվել է շուկայում Վալոդի ու Արտաշի պատմածների հիման վրա. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում
Ամենադիտված