Վրաստանի նախկին վարչապետի որդին վերադարձել է ԱՄՆ-ից. ընտանիքը հերքում է, որ նա պատժամիջոցների տակ է ընկել Սևբերետավորները Կոնդի ամառանոցի մոտ են, ուր հասել է Սրբազանի երթը Այսօր գիշերում ենք Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանի հետ երթի մասնակիցները քայլում են դեպի Պռոշյան փողոց. մյուս մասը մնաց Բաղրամյան փողոցում (ուղիղ) «Տեղեկություններ կան, որ առաջիկա ժամերին հատուկ խափանվելու է ինտերնետի աշխատանքը». Վահե Դավթյան «Իրավիճակը մի սրե'ք», «Ոստիկանությունը կասեցրել է երթը», «Հետ գնացե'ք». ԱԺ-ի դիմաց գերլարված վիճակ է Մեր մեջ սադրիչներ են ընկել, հեռացրե'ք, հուսանք` ոստիկանները կբացեն ճանապարհը, խաղաղ երթ ենք անում. Սրբազան (տեսանյութ) «Ձեզ հետ ենք» քաղաքացիները կանգնեցնում են մեքենաները, ողջունում Սրբազանին և Շարժման մասնակիցներին (տեսանյութ) Երթը հասել է Բաղրամյան պողոտա. Ազգային ժողովի շենքի դիմաց ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված (տեսանյութ) Մենք հանձնարարել ենք, որ ԱԺ-ում արտահերթ նիստ լինի, ուրեմն` կլինի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Տարվա սկանդալները. ովքեր են հայտնվել աղմկահարույց պատմությունների կիզակետում

Վերլուծական

2018 թվականին՝ Թավշյա հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանն ամբիոնից վստահեցնում էր հանրությանը, որ իր թիմն անելու է ամեն ինչ, որպեսզի բարձրացնի ՀՀ միջազգային վարկանիշը, որը զգալիորեն տուժել էր ըստ նրա՝ վերջին 30 տարիներին իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ի տարբերություն նախկին իշխանության ներկայացուցիչների՝ իր թիմի ներկայացուցիչները սկանդալների կիզակետում պարբերաբար չեն հայտնվելու և մնալու են օրենքի տառին և ոգուն հավատարիմ: Այդպես է դա, թե ոչ՝ դատեք ինքներդ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին շրջանում սկանդալների կիզակետում հայտնված պաշտոնյաների 10-յակը։

Դիլիջանի համայնքապետ  Դավիթ Սարգսյանը, կարծես թե, սովորություն է դարձրել շուկայականից ցածր գնով պետական հողեր օտարելը: Այդ մասին մամուլում են բազմաթիվ գրառումներ եղել: Դիցուք՝ համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 20-ի թիվ 340-Ա որոշմամբ 2022թ. հունիսի 21-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240.0քմ հողամաս /Լոտ-17(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 39/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 1680000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1764000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 58/1 հասցեի բնակիչ Արշավիր Եսայանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել թիվ 2 արձանագրությունը:

Այս տարվա ապրիլի 24-ին հայտնի էր դարձել, որ Փարաքար գյուղից հասած տեղեկությունների համաձայն՝ ուշ գիշերին Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում թեժ կռիվ է եղել: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով եւս մի անձ, իրենց ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ եւ ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետեւ նույն վարքագիծը դրսեւորել ակումբից դուրս՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթեւեկությունը: Ու սա ներվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Ավելին՝ իրավապահները Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի վրա փորձում են աչք փակել ու կարճել այն:

Դատարանը Գյումրիի ավագանու իշխանական անդամ Երվանդ Խանամիրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել տնային կալանքը՝ 2 միլիոն դրամ գրավի դիմաց։ Խանամիրյանը ձերբակալվել է 50-ամյա տղամարդուն ծեծելու, խոշտանգելու ու հրազենային վիրավորում հասցնելու գործի շրջանակներում։

Մեկ այլ օրինակ՝ Սպիտակի խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված Գոռ Նիկողոսյանը ազատ է արձակվել, նրան այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ: Հիշեցնենք՝ մայիսի 18-ին, կեսգիշերին մոտ, Սպիտակի բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 42-ամյա Էդգար Հովհաննիսյանը, որը Սպիտակ խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսինն է: Բժշկական կենտրոնում ստանալով առաջին բուժօգնություն՝ տղամարդը դուրս էր գրվել, սակայն հաջորդ օրը կրկին դիմել էր բուժօգնության, այնուհետ տեղափոխվել Երեւան, նրա մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում: Տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետ կապված ձերբակալվել էր Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավարի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, ով այնուհետև ազատ է արձակվել:

Վերջերս դարձավ, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի է ենթարկել գյուղի 24-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Միջադեպը հրահրել էր Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ վերջինս ձերբակալվել է, իսկ դրանից հետո ազատ արձակվել:

Շաբաթներ առաջ ՀՀ Հաշվեքննիչ պալատը խախտումներ է հայտնաբերել էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ժամանակ։ Խախտումներ են հայտնաբերվել նաեւ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական հումքի գնման կամ ներմուծման նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Հայկուհի Հարությունյանի նախագահությամբ, քննարկելով Ալբերտ Այվազյանի Շիրակի փոխմարզպետի հանրային պաշտոնը զբաղեցնելու ու միաժամանակ Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու անդամ լինելու հարցը, հանգել է այն եզրակացության, որ նրա կողմից անհամատեղելիության պահանջները խախտվել են։ Բայց, արի ու տես, որ փոխմարզպետը չի էլ պատրաստվում հրաժարվել երկու պաշտոններից և ոչ մեկից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գտել է, որ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը շահերի բախում է թույլ տվել՝ հարազատ եղբորը նշանակելով «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ:  Պարզվել է, որ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Ն. Բաղդասարյանը 2022 թ. ապրիլին հաստատել է «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, որում ընդգրկել է նաեւ իր եղբորը՝ Արման Բաղդասարյանին: Ընդ որում՝ վերջինս խորհրդի անդամ էր առաջադրվել հենց մարզպետի կողմից: Այս նշանակման մեջ ԿԿՀ-ն շահերի առերեւույթ բախման իրավիճակ է տեսել, ինչն էլ վարույթ հարուցելու հիմք է դարձել: Վարույթի հարուցման պահին գործող օրենսդրության համաձայն՝ «շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»: 

Ոչ պակաս սկանդալային իրադարձություն էր, երբ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոյանը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում կարող են Հռոմի ստատուտի համաձայն կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս ժամանի մեր երկիր: Այս հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց ռուսական կողմից և նույնիսկ ԱԳՆ մակարդակով հայկական գործընկերներից պարզաբանումներ պահանջվեցին:

Ամիսներ առաջ էլ ծեծկռտուք էր տեղի ունեցել Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի մասնակցությամբ:

Նշենք, որ վերը թվարկած դեպքերից և ոչ մեկի արդյունքում չեն գրանցվել հրաժարականներ, քաղաքական թիմի ղեկավարության կողմից չեն հնչել քաղաքական գնահատականներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանությանը կոնկրետ հրահանգ է տրվել` ամեն գնով պահել Նիկոլի իշխանությունը. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Իսրայելի ռազմական կաբինետի նախարարի կուսակցությունը լքել է կառավարությունը Գևորգին չբերեցիք, ոստիկան կտանենք. Բագրատ սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Մարդ եք առևանգել, հետ բերեք. Բագրատ սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Վրաստանի նախկին վարչապետի որդին վերադարձել է ԱՄՆ-ից. ընտանիքը հերքում է, որ նա պատժամիջոցների տակ է ընկելԻրավիճակը կառավարական կեցավայրի մոտ խիստ լարվեց. ոստիկանությունը բախման է տանում (տեսանյութ) Էս մարդկանց ասելիք չկա, այստեղ կկանգնենք այնքան ժամանակ, որքան պետք է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Արա-ն էլ ես դու, մնացածն էլ. Պռոշյան-Դեմիրճյան հատվածում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Կառավարական դաչաների հատվածում ևս ցուցարարներին արգելում են առաջ շարժվել (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում քան 72 մլրդ դոլարի համաձայնագրեր են կնքվել Ողբերգություն է, երբ երկրիդ ոստիկանապետը համար 1 խուլիգանն է ու սադրիչը, կարևորը՝ Նիկոլի աթոռը պահեն (տեսանյութ) Ճանապարհը պետք է բացեք, անօրինական է այն, ինչ անում եք՝ խոչընդոտում եք երթին. Սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Մեզ 15 րոպե ժամանակ տվեք, կասեմ` ինչ ենք անելու, մենք միամիտ մարդիկ չենք, գիտեինք, որ խոչընդոտ կլինի (տեսանյութ) Մի խումբը կմնա Գառնիկ Դանիելյանի հետ, մենք էլ կշարունակենք ընթացքը մյուս ճանապարհով. Սրբազան (տեսանյութ) Սևբերետավորները Կոնդի ամառանոցի մոտ են, ուր հասել է Սրբազանի երթըԱյսօր գիշերում ենք Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում. Բագրատ ՍրբազանՊակիստանի բանակը հայտնել է Աֆղանստանի սահմանին ռումբի պայթյունից 7 զինվորի զոհվելու մասին Բագրատ Սրբազանի հետ երթի մասնակիցները քայլում են դեպի Պռոշյան փողոց. մյուս մասը մնաց Բաղրամյան փողոցում (ուղիղ)«Տեղեկություններ կան, որ առաջիկա ժամերին հատուկ խափանվելու է ինտերնետի աշխատանքը». Վահե ԴավթյանՀայաստանի Մ19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիբանանի հետ «Մակրոնի կարևոր քայլը, Փաշինյանն այլընտրանք չունի». Սուրեն Սուրենյանց «Իրավիճակը մի սրե'ք», «Ոստիկանությունը կասեցրել է երթը», «Հետ գնացե'ք». ԱԺ-ի դիմաց գերլարված վիճակ էՖրանսիան և ԱՄՆ-ն կշարունակեն համատեղ ջանքերը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման համար Բայդենը և Մակրոնը համաձայնության են եկել ռուսաստանյան սառեցված ակտիվների օգտագործման հարցումՄեր մեջ սադրիչներ են ընկել, հեռացրե'ք, հուսանք` ոստիկանները կբացեն ճանապարհը, խաղաղ երթ ենք անում. Սրբազան (տեսանյութ)«Ձեզ հետ ենք» քաղաքացիները կանգնեցնում են մեքենաները, ողջունում Սրբազանին և Շարժման մասնակիցներին (տեսանյութ)Երթը հասել է Բաղրամյան պողոտա. Ազգային ժողովի շենքի դիմաց ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված (տեսանյութ)Բոլոր քաղաքական լուծումները քննարկելի են. Սրբազանը՝ միայն Փաշինյանի և ոչ ողջ ՔՊ-ի հեռացման մասին (տեսանյութ) Մենք հանձնարարել ենք, որ ԱԺ-ում արտահերթ նիստ լինի, ուրեմն` կլինի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գործարարնե՛ր, նայե՛ք Արցախին, վաղը նույնն է լինելու Հայաստանում. Սրբազան (տեսանյութ) Ինձ թույլ չեմ տա կոչեր անել.Անահիտ Կիրակոսյանը՝ «չեզոք» մշակութային գործիչներին (տեսանյութ)Հաղթանակի ակնկալիքներ ունեմ. Արման ՆավասարդյանՖինանսների նախարարը փորձում է քողարկել հարկային եկամուտների հետ կապված խնդիրները կամ պարզապես չի տիրապետում իրավիճակին. 168.am Չեմ ուրանալու ձեզ, մնալու ենք հրապարակներում և փողոցներում, հաղթանակից մի քանի քայլ ենք հեռու (տեսանյութ) ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինԱԺ 2 ուժերը հունիսի 11-ին նիստ են անելու` պահանջելով կառավարության հրաժարականը, ՔՊ-ն պիտի ենթարկվի (տեսանյութ) «Իմ երեխան արև է. ուզում եմ, որ նրա շողով ջերմանա ամբողջ աշխարհը». Հետք (տեսանյութ) Հանրահավաքն ավարտվեց. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկել է երթ. ուղիղ Արարատ սարի նկարը պատկերվեց «Հայփոստի» շենքի վրա (տեսանյութ) Զազրելի է այս վախկոտ պահվածքը` իշխանությունների կողմից. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)Ռուսաստանում ակտիվորեն լուսաբանում են այսօրվա հանրահավաքը. ՀրապարակՉենք կարող հույս ունենալ, որ պարզապես կհեռանան. ընդամենը 4 օր` առանց դադարի պետք է լինենք փողոցում. Սրբազան (տեսանյութ)Մենք պետք է համախմբվենք, մեր մեջքը ուղղելու համար. երգիչներ (տեսանյութ)Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատմել է, թե քանի կին է ծառայում երկրի զինված ուժերումՄիայն խելագարը կարող է ձգտել պատերազմի, բայց նաև միայն խելագարը կարող ձգտել մուրացիկ խաղաղության (տեսանյութ) Մեր ժողովուրդը մատնվել է թշվառության, մեր փողոցում գտնվելու նպատակն է վերականգնել մեր տունը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին. ՍրբազանԱնցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով․ ՍրբազանՀեծանիվ քշելով միանշանակ նպատակ ունի ուշադրությունը տանել իր վրա, դա մտահոգիչ է. Նարեկ Մարգարան (տեսանյութ)«Սրբազան», «Սրբազան» վանկարկումներով թնդում է Հրապարակը
Ամենադիտված