Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն առաջիկա օրերին Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ Վրացական կողմը թույլ է տվել՝ հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարները հատեն սահմանը Ես եկեղեցի չեմ այցելում, ես աթեիստ եմ. Նիկոլայ Ծատուրյան ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Վթարային ջրանջատումներ հունիսի 25/26-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ադրբեջանը շարունակում է փակ պահել ցամաքային սահմանները Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային չվերթների համար Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին Ծաղրածուի մարմնի պատճառ-հետևանքային օրգանը միջազգային լրահոսում անգամ ստվերել է իրանա-իսրայելական կոնֆլիկտը. քաղաքագետ Ոչ թե Կարապետյանն ունի մեր կարիքը, այլ Հայաստանը՝ Կարապետյանի. Արմեն Աշոտյան Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին 

Ի՞նչ եզրահանգման են եկել Հայ դատի գրասենյակները՝ խորհրդաժողովի արդյունքում

Տեսանյութեր

Հ․ Յ․ Դաշնակցության Բյուրոյի հրավերով, մայիսի 25-28-ը Հայաստանում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով՝ շուրջ քսան երկրներից ժամանած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուների մասնակցությամբ։

Խորհրդաժողովը լսեց ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքների ամփոփումները նախորդ՝ 2021թ․ դեկտեմբերի խորհրդաժողովից առ այսօր, քննարկեց Արցախի հայաթափումից ու դրանով պայմանավորված զարգացումների վերաբերյալ տարբեր զեկույցներ, կատարեց գործունեության հիմնական ուղղությունների և քաղաքական առաջնահերթությունների մարտավարական բնույթի փոփոխություններ՝ առաջիկա գործունեության համար։Խորհրդաժողովն արժևորեց պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար մի շարք երկրներում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի կողմից սկսված՝ պատժամիջոցների կիրառմանն ուղղված աշխատանքները և ընդունեց որոշում՝ այն շարունակելու նոր թափով ու աշխարհագրական առավել լայն ընդգրկմամբ։

Խորհրդաժողովը քննարկեց այն հիմնական ուղղություններն ու հնարավոր քայլերը, որոնք, հավանաբար, ձեռք կառնի Ադրբեջանն՝ իր միջազգային հեղինակության բարձրացման և պատերազմական հանցագործի պիտակից խուսափելու համար։ Անդրադառնալով այս հարցին՝ խորհրդաժողովն ընդունեց համապատասխան որոշումներ։ Առհասարակ, շարունակվելու են ադրբեջանական հանցագործությունների միջազգային հանրահռչակումն ու դրանց վերաբերյալ քաղաքական, հասարակական ու իրավապաշտպան շրջանակների իրազեկվածության բարձրացման աշխատանքները։

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ամենօրյա ռեժիմով հետապնդելու են Բաքվում պահվող հայ գերիների՝ այդ թվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության տունդարձի խնդիրը։

Խորհրդաժողովի մասնակիցները, հաշվի առնելով նաև իրենց աշխատանքի արդյունքում ստացած տեղեկությունները, մեկ անգամ ևս արձանագրեցին՝ լուծված չէ Ղարաբաղյան հակամարտությունը։ Ուստի, Հայ դատի ցանցը շարունակելու է հակամարտության և դրա առավել ծանրացած և խորացած հանգամանքների միջազգային հանրահռչակումը՝ առաջնահերթություն համարելով Արցախի ժողովրդի հավաքական ու միջազգային ամբողջական երաշխավորությամբ վերադարձի իրավունքի իրացումը։

Խորհրդաժողովում քննարկվեցին նաև Արցախի հոգևոր և նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրները։ Դրան ուղղված որոշակի գործողությունների վերաբերյալ ընդունվել են որոշումներ, որոնք ենթադրում են համագործակցություն ինչպես հայկական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների հետ։

Հատուկ քննարկման են արժանացել Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը և այդ քաղաքականության բացասական հետևանքնրին դիմագրավելու հնարավորությունները, ինչպես նաև «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման արտաքին ճակատում լուսաբանելու քայլերը։

Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են նաև տեղերում Հայ դատի հանձնախմբերի կարողականությունների զարգացմանը, համայնքային կապերի ամրապնդմանն ու երիտասարդության ներգրավմանը վերաբերող հարցեր։

Խորհրդաժողովը, մայիսի 28-ի ուշ երեկոյան իր աշխատանքներն ավարտեց Ամենայն հայոց կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ի հետ հանդիպմամբ ու Նորին Սրբության օրհնությամբ։

Մայիսի 29-ին գումարվեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհրդի նիստը, որը ճշտեց խորհրդաժողովի որոշումների իրագործմանն ուղղված աշխատանքային ծրագիրը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն առաջիկա օրերին Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսիցՎրացական կողմը թույլ է տվել՝ հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարները հատեն սահմանը Ես եկեղեցի չեմ այցելում, ես աթեիստ եմ. Նիկոլայ ԾատուրյանԱՄՆ-ի հարվածները Իրանին չեն ոչնչացրել միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները․ CNN Մենք քանդել ենք Իրանի միջուկային ծրագիրը․ ՆեթանյահուՌուսաստանում սպորտային հիմնադրամ կստեղծվի Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ են քննարկել Մադոննան հրապարակավ աջակցեց խաղաղությանը՝ դատապարտելով պատերազմը Իսրայելը վերացրել է բոլոր սահմանափակումներըԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Մեծ Բրիտանիային կոչ են անում պատրաստվել հնարավոր պատերազմի Վթարային ջրանջատումներ հունիսի 25/26-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Պերիս Հիլթոնը գնել է Մարկ Ուոլբերգի շքեղ առանձնատունը՝ $63 միլիոնով Ադրբեջանը շարունակում է փակ պահել ցամաքային սահմանները Թրամփն առաջադրվել է Նոբելյան մրցանակի Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային չվերթների համար Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին Լավրովը ժամանել է Թուրքմենստան՝ բանակցություններ վարելուԾաղրածուի մարմնի պատճառ-հետևանքային օրգանը միջազգային լրահոսում անգամ ստվերել է իրանա-իսրայելական կոնֆլիկտը. քաղաքագետ Ջեֆ Բեզոսի ապագա կինը՝ Լորեն Սանչեսի կյանքի ուղին հեռուստահաղորդավարից միլիարդատիրոջ կողքինՈչ թե Կարապետյանն ունի մեր կարիքը, այլ Հայաստանը՝ Կարապետյանի. Արմեն Աշոտյան Թրամփն ու Զելենսկին կհանդիպենԵվրամիությունը քննադատել է Ադրբեջանին Լոռու մարզում 17–ամյա տղան սպանել է 54–ամյա տղամարդու Իսրայելը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները դեռևս չեն ավարտվել Սամվել Կարապետյանի նկատմամբ կատարվողը ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան Եվրախորհրդարանը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդությունն անցնում է BRICS-ին ՔՊ-ն ամեն ինչ անում է, որ երկրում «երկկուսակցական» համակարգ հաստատվի, կամ ՔՊ-ն է, կամ նախկին պահպանողական ուժերը. Դանիել ԻոաննիսյանՆոր ռեալիթի-շոու ТНТ-ից․ հայտնի զույգեր՝ պայքարում միլիոնների համարԻսրայելը հայտնել է Իրանի դեմ պատերազմի ժամանակ կրած կորուստների և վնասների մասինԻսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին․ ՓեզեշքիանԻրանը բացում է իր օդային տարածքը միջազգային չվերթների համար Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է Տինա Կարոլի նոր կերպարը քննարկումների ալիք է բարձրացրել Ուկրաինայում Երևան-Սևան ճանապարհին վթար է տեղի ունեցել, տուժածներ կան Մեզ տնային առաջադրանքներ մի’ տվեք, «ստացածա իջի»-ով չենք առաջնորդվում, ձեր հասանելիքը արե’ք (տեսանյութ) Հայ ժողովուրդը չպետք է ընտրություն կատարի վատի և վատթարագույնի միջև. Արման Վարդանյան (տեսանյութ) ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News Իսրայելը մտադիր է ամբողջությամբ բացել օդային տարածքըՈւկրաինայի պատգամավորն առաջարկել է տեղափոխել Եվրոպայի խորհուրդը ԿիևՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցելՎիկտորիա Լոպիրևան պատմել է որդու և երկկողմանի կյանքի մասին Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Պուտինը հետմահու պարգևատրել է գնացքի վարորդին Երեք զբոսաշրջիկ մահացել են ջրվեժից ցատկելիս60 հեկտար հող չի մշակվում, այ «պոռնկաբարոներ» (տեսանյութ) Նոր հարված է հասցվել Դնեպրում գտնվող «Յուժմաշ» ռազմարդյունաբերական գործարանինԻրանին հարվածներից հետո ռադիացիոն ազդեցություն չի արձանագրվել. ԱԷՄԳ
Ամենադիտված