«ԶԻԼ»-ը ինքնաբերաբեր հետ է ընթացել եւ վրաերթի ենթարկել երկու հոգու. Տրոլեյբուսի 69-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Արտակարգ ՊատահարՆոյեմբերի 21-ին` ժամը 13.00-ին, Երևանի Թևոսյան և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում տրոլեյբուսի քարշակման ժամանակ «Զիլ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել երկու վարորդներին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանքմարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ տրոլեյբուսի 69-ամյա վարորդ Միշա Շահբազյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: