Բայդենի դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները «անտեր» մնացին. Սուրեն Սարգսյան Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան Սանոսյանը և ՄԱԿ մշտական համակարգողը քննարկել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման հարցը Մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել է 6-ամյա աղջկա վրա Հայաստանը Հնդկաստանից 600 միլիոն դոլարի սպառազինություն է գնել. IADN ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հանդես է եկել «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակը Մոսկվայում ռուսերենով տպագրելու նախաձեռնությամբ Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլար Արտառոց դեպք՝ Երևանում․ փողոցում հայտնված անօգնական քաղաքացին մահացել է ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Արագածոտնում. տան բակում հայտնաբերվել է մաhացած տղամարդ 

Մերգելյան պուրակում հանդիպումը վերածվել է վիճաբանության, ավարտվել սպանությամբ․ 25-ամյա երիտասարդ է կալանավորվել

Իրավունք

Երևան քաղաքի Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով կալանավորվել է 25-ամյա երիտասարդ։

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Մերգելյան պուրակում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, շարժառիթը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչ Դ.Գ.-ն դեպքին նախորդող ժամանակահատվածում անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել համաքաղաքացու հետ, որի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, 2023թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի «Մերգելյան» պուրակի հարակից տարածքում հանդիպել է վերջինիս և նրա ընկերներին:

Հանդիպումը վեր է ածվել վիճաբանության, որի ընթացքում Դ.Գ.-ն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է 37-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ծակած-կտրած, թափանցող մարմնական վնասվածք, որի հետևանքով տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Բացի այդ, քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ Դ.Գ.-ն նշված միջադեպի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նաև միջադեպին մասնակից ևս մեկ անձի՝ պատճառելով վնասվածք, իսկ վերջինս էլ իր հերթին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Դ.Գ.-ին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (Առողջությանը թեթեւ վնաս պատճառելը):

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ սպանության դեպքի առթիվ քննվող վարույթից մեղադրյալ Դ.Գ.-ին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ մասն առանձնացվել է, որով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ո՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունիԲայդենի դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները «անտեր» մնացին. Սուրեն Սարգսյան Ռուսաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ ձևաչափով բանակցությունների համար. ԶախարովաԵրևանում կկառուցվի Ռուս ուղղափառ եկեղեցու նոր թեմական կենտրոն Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան Սանոսյանը և ՄԱԿ մշտական համակարգողը քննարկել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման հարցը Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ. երեք անձ կալանավորվել է Մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել է 6-ամյա աղջկա վրա Իշխան Սաղաթելյանը ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի հարցը Վարդան Ղուկասյանին, կնոջն ու զավակներին հրավիրել են գույքի բռնագանձման գործով վարչություն․ Հետք Մահացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը Միջազգային լրագրողներին է ներկայացվել ՀՀ սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցագործությունները Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. Ուկրաինայի ԱԳՆՍպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ագարակ քաղաքում Հայտնաբերվել է Երևանում ծանրամարտի նախկին չեմպիոնի վրա կրակnցներ արձակողը Հայաստանը Հնդկաստանից 600 միլիոն դոլարի սպառազինություն է գնել. IADN Արմավիր գյուղում կայացել է գյուղի բժշկական կենտրոնի բացման արարողությունը ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հանդես է եկել «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակը Մոսկվայում ռուսերենով տպագրելու նախաձեռնությամբԺաննա Անդրեասյանը մեկնում է արձակուրդ Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլար Արտառոց դեպք՝ Երևանում․ փողոցում հայտնված անօգնական քաղաքացին մահացել է Վրաստանում հայտնել են՝ իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանելՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Արագածոտնում. տան բակում հայտնաբերվել է մաhացած տղամարդ Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ է Անձնագրային բաժիններում խայտառակ հերթեր են․ Սոնա Աղեկյան Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Հուլիսի 24-ի աստղագուշակ Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով ԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվել ՔՊ-ական պատգամավորի ավիաընկերությունը խախտել է ռուսաստանցիների իրավունքները. հայտարարություն Ադրբեջանցիները հնձել են սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը Վենսը Թրամփից ավելի «թրամփ» է, և նա է լինելու հաջորդ նախագահը. փորձագետ (տեսանյութ)ՌԴ քաղաքացուն առևանգել են և հարազատներից 650.000 դոլար պահանջել Ադրբեջանին սահմանակից 6 գյուղերի վարչական ղեկավարներին ազատել են պատոնից դիպլոմ չունենալու համար․ Ոսկան Սարգսյան Օրվա խորհուրդ. հուլիսի 24 Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում Ջո Բայդենն այսօր ուղերձով կդիմի ժողովրդինՀյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասներըՋուր չի լինի6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել. Տիգրան Աբրահամյան ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոններըԵրևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց Եղանակը՝ առաջիկա օրերինԵրկար ժամանակ լույս չի լինիՄինչ դու հեծանիվով հեգնում ես հայրենիքիդ պատուհասածը` Ալիևը 300 հազար ադրբեջանցու ցուցակագրում է՝ Հայաստանում վերաբնակեցնելու. Կարո Վարդանյան 2023-ին բյուջեի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. Իշխանությունը փորձում է «կայուն պահել» տնտեսական վիճակը. «Ժողովուրդ» Մրցույթի արդյունքները կանխորոշված են. «Հրապարակ»
Ամենադիտված