Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

«Ժամանակը չի բուժում, այն մեզ էլ ավելի է տանջում, որքան ժամանակն անցնում է, ավելի շատ ենք սպասում». հայր և որդի Տիգրան և Կարեն Սարգսյանները զոհվել են ժամերի տարբերությամբ․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Կարենին և մյուս եղբորս տղային՝ Նորայրին, սեպտեմբերի 27-ին ծանուցագիր եկավ: Մեզ ասացին, որ տղաները երեք օր մնալու են և վերադառնան, զինվարժանքներ են: Չգիտեինք, որ պատերազմ է»,-այսպես է սկսվում Կարենի հորաքրոջ ու Տիգրանի քրոջ՝ տիկին Անահիտի հետ մեր զրույցը: Կարենն ու Նորայրը՝ որպես պահեստազորայիններ, մեկնում են Արցախ: Կարենի հայրիկը՝ Տիգրանը, գնում է տղաներին ճանապարհելու և երբ իմանում է, որ պատերազմ է սկսվել, կամավորագրվում է, որ նրանց մենակ չթողնի: «Բայց բոլորին տարբեր տեղեր են տարել: Նորայրը հորեղբորն այդ օրն ասել էր՝ մի բան արա, Կարենի հետ նույն տեղը գնամ: Տիգրանը չէր համաձայնել, մտածելով՝ իսկ եթե երկուսին էլ մի բան լինի, ի՞նչ է անելու: Նորայրը Մարտունի 2-ում էր, Կարենը՝ Հադրութի Արա լեռում: Կարենը թաքցնում էր, թե որտեղ է, ինձ հույս էր տալիս, թե պատերազմ չէ՝ մի հավատա, թե ինչեր են ասում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Անահիտը:

Կարենի հայրիկը՝ Տիգրանը, որպես կամավոր, հոկտեմբերի 3-ին Սարդարապատ ջոկատի հետ մեկնում է ռազմադաշտ: «Նա էլ Ջրականում էր: Տիգրանն ու որդին այդպես էլ չհանդիպեցին մարտի դաշտում, իրար չտեսնելով՝ ժամերի տարբերությամբ զոհվեցին: Հոկտեմբերի 13-ի առավոտյան Տիգրանն ինձ զանգեց՝ տուն եմ գալիս: Սիրտը վիրահատված էր, վատառողջ, բարձր ճնշում ուներ, ոտքերն այտուցվել էին: Հրամանատարը տեսել էր, թե ոտքերն ինչ վիճակում են, չի կարողանում քայլել, ասել էր՝ քեզ տուն եմ ուղարկում: Առավոտյան խոսեցինք, ուրախ-ուրախ ասաց, որ տուն է գալիս, հարցրեցի՝ Կարենին չե՞ս տեսնելու, նոր գաս: Արձագանքեց՝ կգտնեմ իմ որդուն, կտեսնեմ ու նոր կգամ: Հոկտեմբերի 14-ին լսեցինք Տիգրանի զոհվելու լուրը: Կարենից որևէ լուր չունեինք: Թույլ չէի տալիս Տիգրանին հուղարկավորել, ասում էի՝ Կարենն ինձ չի ների, գտեք Կարենին, թող ներկա լինի հոր հուղարկավորությանը: Ինձ ասում էին, որ Կարենն անտառներում է, բունկերում և այլն, և այլն: Բայց պարզվեց, որ հոկտեմբերի 14-ի գիշերն էլ Կարենն է զոհվել»: Նոյեմբերի 18- ին միայն Կարենին կարողացել են «գտնել», իսկ հայրիկը զոհվելու հաջորդ օրն արդեն Էջմիածնում էր:

«Կարենի հետ խոսում էի, խնդրեց կապվել հայրիկի հետ, ասել, որ իր մոտ գնա, միասին լինեն: Երբ Տիգրանին փոխանցեցի որդու ասածը, պատասխանեց՝ ո՞նց գնամ, 18 տարեկան երեխեքն աչքիս առաջ զոհվում են, ինչպե՞ս թողնեմ իրենց ու գնամ: Իմ երեխեն ճարպիկ է, իմ երեխուն ոչինչ չի լինի, ծառայել ու զորացրվել է, ուսանող է, հասուն տղա: Ոչ մեկիս չլսեց Տիգրանը, ասաց՝ հետո երեխեքին կգտնեմ, միասին տուն կգանք: Բայց անգամ չհանդիպեցին: Կարենիս որպես բուժակ էին տարել, բայց հիմա մեզ տեսանյութեր են ուղարկում, որտեղ նա հրանոթով է կրակում»: Պատերազմի մասին սկսված մեր զրույցի այս հատվածում խնդրում եմ տիկին Անահիտին պատմել եղբոր ու եղբորորդու մասին: «Տիգրանը շատ բարի էր, կյանքով լեցուն, երեխասեր, իր տղայի, եղբոր երեխաների համար կյանքը չէր խնայի: Գնաց Կարենի հետևից, ասում էր՝ չեմ կարող առանց իմ երեխու մնալ: Շատ լավ եղբայր էր, լավ մարդ, գյուղում հարգանք վայելող: Այսօր էլ զրույցների ժամանակ մարդիկ ափսոսանք են հայտնում, որ Տիգրանն ու Կարենն էլ չկան:

Կարենս…Կարենս իմ պահած տղան է, իմ ընտանիքը չկազմեցի ու նվիրվեցի իրեն: Իր հետ գիշեր-ցերեկ դաս էի անում, դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտեց: Հետո պարապմունքների ուղարկեցի դասախոսների մոտ, և ընդունվեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան: Երրորդ կուրսի ուսանող էր Կարենս: Դպրոցն ավարտելով՝ իրավաբանության ու բժշկության միջև ընտրեց բժշկությունը, ես էլ նպաստեցի իր այդ ընտրությանը: Կարենն անգամ մի օր ինձ ասաց, որ իր բժիշկ դառնալն իմ ընտրությունն էր: Արձագանքեցի՝ դա իմ ու պապայիդ ամենամեծ երազանքն էր: Հայրը շատ էր հպարտանում իր տղայով: Ծնողական ժողովների ժամանակ պարտադիր գնում էր, ասում էր՝ ճակատս բաց նստում եմ, բոլորը գովում են տղայիս: Կարենը և՛ լավ սովորում էր, և՛ շատ ճարպիկ էր: Մասնակցում էր միջոցառումներին, Ձմեռ պապիկի դերը միշտ իրեն էին վստահում:

«Անուշ» պոեմն էին բեմականացրել, Սարոյի դերն ինքն էր խաղում: Այսպիսի շատ օրինակներ կարող եմ բերել: Երազում էր լավ մասնագետ դառնալու, արտասահմանում ուսումը և կարիերան շարունակելու մասին: Երազում էր ընտանիք կազմելու, երկու աղջիկ ու մեկ տղա ունենալու մասին, անգամ երեխաների անուններն էր ընտրել»: Կարծում եմ, որ մեր լեզվում համարժեք բառեր չկան, որ նկարագրեն, թե ինչ է զգում երեխա կորցրած ծնողը, թե ինչ է զգում այն ծնողը, որն այս անվերջանալի պատերազմում երկու որդիներին է կորցրել: Ցա՞վն է կրկնապատիկ, չէ, ցավը ցավ է, բայց ապրելու հույսն է նվազ, «ո՞ւմ համար» հարցն է հաճախ անպատասխան մնում: Հարցնում եմ տիկին Անահիտին, թե անձնապես նրան ինչն է ուժ տալիս ապրելու եղբոր և եղբորորդու զոհվելուց հետո: «Մի տարօրինակ բան ասեմ, բայց երևի թե ուժ ստացա նրանից, որ կարծես չհավատացի Կարենի զոհվելուն, կարծես չզգացի, թե ինչ տեղի ունեցավ: Ներքուստ այնքան շատ են հարցերս: Որքանո՞վ համոզված լինեմ, որ իմ Կարենն էր:

ԴՆԹ-ին չեմ հավատում, այնքան դեպքեր եղան, երբ շփոթմունքներ էին եղել: Բացի դա, տարօրինակ երազներ էի տեսնում, իսկ ես հավատում եմ իմ երազներին, դրանք հաճախ են իրականություն դարձել: Տիգրանն ուրախ-ուրախ մտնում է տուն ու ասում՝ ամեն ինչ լավ է, քո՛ւր ջան, մի նեղվի: Հարցնում էի՝ Կարենս ո՞ւր է, պատասխանում էր՝ քեզ խոստացել է, կգա: Կարենին իմ երազներում վիրավոր եմ տեսնում: Չեմ զգում Կարենի մահը, չեմ հավատում: Երևի դա է ինձ «պահում»: Կարոտն է ինձ խեղդում, մղկտում եմ: Գերեզմանատանը, երբ գրկում եմ Կարենիս քարը, չեմ զգում իր ներկայությունը, իսկ Տիգրանինը զգում եմ, չգիտեմ, թե ինչու է այդպես: Ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, չկա նման բան: Ժամանակն ավելի է մեզ տանջում, որքան ժամանակն անցնում է, ավելի շատ ենք սպասում, տառապում ու տանջվում»:

Հ.Գ. - Կարեն Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մատական ծառայություն» մեդալով: Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված են Ծիածին գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աբրահամը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում Հրդեհ Նիզամի գյուղում Զոհվել է Նիկիտա ՑիցագինըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր ՊուտինինԼավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերըՆույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն»Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. ArmlurՈՒՂԻՂ. Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակումԳլենդելի քաղաքապետն այցելել է ԳյումրիԲաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխայինԽոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր էԷկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանըՄեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարություն
Ամենադիտված