Սյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը. երեխային պատճառվել է մարմնական վնասվածք Աննա Հակոբյանը զբոսնում է պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հետ (տեսանյութ) Մոտ ապագայում առիթ կունենանք քննարկելու Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգի առաջմղման մեր տեսլականը. Նիկոլ Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետին ՄԻՊ գրասենյակը «էթիկա» է գնել. «Հրապարակ» 2 օր էլ մի փոքր շոգում ենք ու վերադառնում դեպի գարուն. Սուրենյան Մեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք «Ժողովուրդ». Բուքմեյքերական ընկերությունը նաեւ թիմ ունի. ինչ կորոշի ՈՒԵՖԱ-ն «Հրապարակ». Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել «Ժողովուրդ». Լուսինե Բադալյանը ֆինանսական աճ է գրանցել` պետական ֆինանսական ֆոնդից օգտվելու շնորհիվ 

«Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեզ ծանոթացրել են մեր համատեղ ընկերները: Շփվել ենք շատ կարճ՝ մոտ երեք ամիս, 2010 թ. դեկտեմբերին ընտանիք կազմել: Ապրում էինք Դիլիջանում՝ Կարենի հայրական տանը, նա այդ ժամանակ ծառայում էր այնտեղ, հետո տեղափոխվեց Իջևանի զորամաս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի կինը՝ Արևիկը:

Նշում է՝ միասին շատ երջանիկ կյանքով են ապրել. «2015 թ.-ին ծնվեց մեր մեծ աղջիկը, իսկ 2019 թ.-ին՝ փոքրը»: Երբ Արևիկը խոսում է ամուսնու մարդ տեսակի մասին, շեշտադրում է նրա կարգապահ ու հանգիստ անձնավորություն լինելը: «Նրա մասին բոլորն են շատ մեծ ցավով խոսում, ափսոսում, որ զոհվեց այս պատերազմում: Առաջին հերթին նա մարդ էր իր տեսակով: Չափազանց լավ որդի՝ իր ծնողների համար, կատարյալ ամուսին՝ իմ համար, և լավ հայր՝ իր բալիկների համար, լավ ընկեր էր, որտեղ էլ ծառայել է աշխատանքի բերումով, բոլորը միաբերան կասեն, որ Կարենը հրաշալի մարդ էր, և որևէ պաշտոն չի ստիպել նրան փոխել իր տեսակը: Բնավորությամբ շատ խստապահանջ էր: Թե՛ տանը, թե՛ աշխատանքի վայրում ամեն ինչ պետք է անթերի լիներ»,-նշում է զրուցակիցս:

Երբ հարցնում եմ զինվորական դառնալու որոշման մասին, Արևիկը վերհիշում է Կարենի ծնողների խոսքերը՝ ինքը սիրել է, ինքն էլ ընտրել է այդ ուղին. «Երբ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որոշում է կայացրել, որ պետք է ծառայի սահմանին: Ծառայել է Մովսես գյուղում, հետո տեղափոխվել հայրենի Դիլիջան, այնուհետև՝ Իջևանի զորամաս: Նա ամեն օր դիրքերում էր: Առավոտյան շուտ գնում էր, երեկոյան ուշ ժամի վերադառնում տուն»: Նախքան 44-օրյա պատերազմը, 2020 թ. հուլիսին անհանգիստ էր նաև Տավուշում, ռազմական գործողությունների հետևանքով հայկական բանակն, ավաղ, մարդկային կորուստներ ունեցավ: Կարենն իր դիվիզիոնով ևս եղել է այնտեղ:

«Եթե անգամ ես իրեն հարցեր էի տալիս, չէր պատասխանում դրանց, քանի որ չէր ցանկանում անհանգստացնել, միշտ ասում էր՝ մի ծանրաբեռնիր քեզ, դու երեխաների դաստիարակությամբ զբաղվիր. «Ամեն ինչ լավ է լինելու, հայը միշտ եղել է ու լինելու է, մեր հողը մերն է լինելու»: Երևի ոչ մեկը չի էլ մտածել, որ մեր կյանքում նման շրջադարձեր կլինեն»: Սկսվում է 44-օրյա պատերազմը: Կարենը կնոջը չի ասում Արցախ մեկնելու մասին: Արևիկը նշում է՝ չասելու պատճառն այն էր, որ ինքը չանհանգստանար: «Հուլիսյան դեպքերից հետո Կարենը շատ քիչ էր լինում տանը: Այդ ամսվանից սկսած, կարծես ամեն ինչ իրար էր խառնվել: Անտրամադիր էր դարձել, շատ էր հոգնում: Երևի նաև սրտի խորքում զգում էր, որ ինչ-որ ավելի մեծ բան է լինելու, ինչից խուսափել չենք կարողանալու: Իր հրամանը եղել է հոկտեմբերի 1-ին: Հրաման է ստացել, որ իր դիվիզիոնը պետք է լինի Արցախում: Իր դիվիզիոնի հրետանու պետի՝ Հովհաննես Գզողյանի հետ հոկտեմբերի 1-ի գիշերը մեկնել է Արցախ: Հոկտեմբերի 2-ին շատ մեծ դժվարությամբ հասել էին այնտեղ: Իրենց զինվորներին տարել են ուրիշ վայր, իսկ իրենց ասել են, որ պետք է ուղևորվեն Մատաղիսի դիրքեր: Մեքենայի մեջ եղել են Կարենը, հրետանու պետը, վարորդը և իր երկու, ինչպես ինքն էր ասում, գերազանցիկ զինվորները: Թշնամին այդ վայրում դարանակալած է եղել, հինգն էլ զոհվել են նույն վայրում»:

Կարենը զոհվել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում: Կինն ասում է՝ շատ երկար են փնտրել ամուսնուն, չէին գտնում: ««Գտանք» հունվարի վերջին, հուղարկավորել ենք փետրվարի մեկին: Ասում էին, որ, հնարավոր է, գերեվարվել է, բայց դրան չէի հավատում, դա անհնար էր: ԴՆԹ-ի միջոցով է հաստատվել իր ինքնությունը: Ես չէի հավատում, մեզ ասացին, որ եթե երեխա ունի, կարող եք նորից թեստ հանձնել: Հանձնեցինք, հաստատվեց, որ Կարենն է»: Մինչ պատերազմը Կարեն Հակոբյանը գերատեսչական բազմաթիվ մեդալների է արժանացել: «Միշտ ասում էի՝ մի քիչ հպարտացիր քո ստացած մեդալներով ու պատվոգրերով: Իսկ Կարենն ընդամենն արձագանքում էր՝ այո, ինձ արժանացրել են մեդալների, բայց սա ամենափոքր բանն է, որ անում ենք մեր փոքր հայրենիքի համար: Արժանացել է «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» մեդալների, նաև «Անբասիր ծառայության համար» մեդալի»: Կյանքը շարունակվում է, բոլորն են շարունակում իրենց կյանքը: Սրանք մեր զրույցների ժամանակ հաճախ հնչող մտքերից են:

«Շարունակում ենք մեր կյանքը, ապրում ենք, բայց ոչ առաջվա նման, շատ մեծ դժվարությամբ: Շատ դժվար ենք ապրում առանց Կարենի: Մենք հասուն ենք, գիտակցում ենք, թե ինչ ենք կորցրել, կորցրել ենք մեր կյանքի ամենակարևոր մարդկանց, բայց երեխաների հարցերին պատասխանելը բարդ է: Մեծ աղջիկս ինը տարեկան է, վաղուց արդեն ամեն ինչ հասկացել է և գրեթե հարցեր չի տալիս, բայց փոքր աղջկաս հարցերն անսպառ են՝ «պապան ո՞ւր է, դու գիտե՞ս իր համարը, զանգեմ ու խոսեմ հետը»: Մեր երկու աղջիկն էլ զգում են իրենց հայրիկի կարիքը: Երբ ինչ-որ միջոցառումների էին հրավիրում, մեծ աղջիկս անգամ չէր ցանկանում մասնակցել՝ «չեմ ուզում հերոսի աղջիկ լինել, ուզում եմ հայրիկս մեր կողքին լինի»:

Ինձ համար շարժիչ ուժ են դարձել իմ աղջիկները, մտածում եմ՝ ինչ կաներ Կարենը մեզ համար, մեր աղջիկների համար, և փորձում եմ այդ ուղով ընթանալ, ամեն ինչ անել, որ որևէ բանի կարիք չունենան, ուրախանան ամեն փոքր մանրուքով: Այսօր ես թե՛ մայր եմ, թե՛ հայր: Եթե ես կոտրվեմ, իրենք էլ են կոտրվելու: Փորձում եմ ուժեղ լինել, մի փոքր ցրվում եմ աշխատանքի շնորհիվ, բայց երբ տուն եմ վերադառնում, ամեն ինչ, կարծես, գլխիվայր շրջվում է: Երբ ամենափոքր դժվարության ես հանդիպում, իր կարիքն ես զգում: Ամեն վայրկյան եմ իր կարիքը զգում: Միայն այն, որ երեխաների ձեռքը բռներ, ու միասին այգի գնայինք, այնքան կարևոր բան էր մեր կյանքում: Ամենամեծ դժվարությունն այսօր իր բացակայությունն է, դժբախտաբար, այլևս ոչինչ անել չենք կարող»: Երբ արդեն նյութը պատրաստ էր, այն գրելու ու վերընթերցելու պահերին Արևիկի խոսքերն ականջներիս մեջ էին՝ «Կարենը հայրենիքը վեր դասեց ամեն ինչից»: Ու որքան նման զինվորականներ, որոնք Հայկական բանակի հիմքում էին, բանակի բազկի ուժն էին, թշնամու սարսափը, հայրենիքը վեր դասեցին ընտանիքից ու հնարավոր ամեն ինչից:

Հ. Գ. - ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հակոբյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Արժանացել է այլ մեդալների ևս: Հուղարկավորված է Դիլիջանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը. երեխային պատճառվել է մարմնական վնասվածք Աննա Հակոբյանը զբոսնում է պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հետ (տեսանյութ)Մոտ ապագայում առիթ կունենանք քննարկելու Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգի առաջմղման մեր տեսլականը. Նիկոլ Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետինԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀունիսի 5-ի աստղագուշակՊապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԲուլղարիաՄԻՊ գրասենյակը «էթիկա» է գնել. «Հրապարակ»2 օր էլ մի փոքր շոգում ենք ու վերադառնում դեպի գարուն. ՍուրենյանՄեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք«Ժողովուրդ». Բուքմեյքերական ընկերությունը նաեւ թիմ ունի. ինչ կորոշի ՈՒԵՖԱ-ն«Հրապարակ». Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով«Հրապարակ». Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել«Ժողովուրդ». Լուսինե Բադալյանը ֆինանսական աճ է գրանցել` պետական ֆինանսական ֆոնդից օգտվելու շնորհիվ«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ Սրբազանը. մանրամասներ«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կրկին Եվրոպայում է. կքննարկվի արցախցիների Արցախ վերադարձի հարցըԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԱշխարհահռչակ դաշնակահար Համասյանը «Հազարան բլբուլ» նախագծի շրջանակում ծանոթանում է հայկական ձեռագրինՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30․000 եվրոԻսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԴատարանը Մեսրոպ Եսայանի նկատմամբ տնային կալանք կիրառեցՇարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթացՀավաքականի պարտությունի հետո` հետխաղային ասուլիսում, Ալեքսանդր Պետրակովին հարցեր չուղղվեցինՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին ոստիկանները տարել էին անհայտ ուղղությամբ․ վաղը նրա դատն էՆերքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվելԱրցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նոր դրսևորումներ է ստանում. Գեղամ ՍտեփանյանՖինանսների նախարարը արձակուրդի է մեկնումՀՀ բուհերում Չինաստանի փորձով դասավանդման նոր մեթոդաբանություն են կիրառելուՊատանեկան իդիոպաթիկ արթրիտ` ժամանակակից դեղերով բուժումը հասանելի է նաև Հայաստանում (տեսանյութ)Անազատության մեջ գտնվող կանայք հանդիպել են իրենց երեխաներին. Տոնական միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ումՀայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի ընտրանունՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով գիտելիքների մրցույթՓաշինյանը ՔՊ նիստ է գումարելԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ խոշոր հրդեհ է բռնկվելՓոխքաղաքապետը Կոմիտասի շուկայի առևտրականներին ասել է՝ ևս 3 ամիս կարող են շարունակել աշխատելՆիկոլը լեգիտիմ չէ ու ժողովրդականություն էլ չունի. ՇարամազանովՄԻՊ-ը զեկույց է ներկայացրել՝ փորձելով հերքել իր աշխատանքի նկատմամբ քննադատությունըԲագրատ Սրբազանը ներկայացրել է, թե ինչ գործառույթներ է ունենալու անցումային ԿառավարությունըՌԴ-ից ՀՀ ներկրվող գազատարի մի մասն այսպիսով հայտնվում է թշնամու հսկողության ներքո. Դավթյան (տեսանյութ)ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի վերջին առաջարկներինՀունիսի 9-ին` 18:30-ին, կհավաքվենք հրապարակում, որը հանգրվանային է լինելու. Բագրատ Սրբազան«Մարող» շարժումն ու ՔՊ-ի «բայաթին». ՀրապարակԴուք կառավարության կազմը չե'ք իմանալու, չեք իմանա` դուք կա՞ք դրա մեջ, թե ոչ. Սրբազանը` ՉալաբյանինԳեղարքունիքի մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ. Yerkir.amԱրթուր Չիլինգարովի հուղարկավորությանը մասնակցել է ՌԴ ողջ էլիտան, իսկ հայկական կողմը անտեսել է հայազգի մեծանուն բևեռախույզի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)Շարժումից 3 մարդ կալանավորվում է, նրանցից մեկն այսօր 3-րդ զավակն է ունեցել. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Արարատ Միրզոյանը ստում է՝ պնդելով, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից․ քաղաքագետԳնացել ենք ՄԻՊ գրասենյակ, որ հարցադրում անենք` 30 հոգով մարդ են ծեծում, Վեհափառի մուտքն են արգելում. Սրբազան (տեսանյութ)Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի և արևելագետ Գուրգեն Մելիքյանի ջերմ հանդիպումը` Սուրբ Աննա Եկեղեցու բակում
Ամենադիտված