Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը. Սանոսյան Կորած ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ Սուրենյան Ադրբեջանը պահանջների նոր հորիզոն է բացում. լրագրող Իմ մանկության ընկեր, մեր հայրենասեր Հովո. Լևս Դավթյան Կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մարտունու տարածքային կառույցի նախաձեռնող խմբի նիստ Վերջին օրերին մեր աղոթքները միայն քեզ համար էին, սիրելի Հովհաննես. Սրբազան պայքար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եղվարդ քաղաքի մոտ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր «Սրանք անաստված են. լկտիություն է աղոթքին քմծիծաղով վերաբերվելը. այդ տեսակին պետք է հաղթել». Դավիթ Սահակյանց 

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30․000 եվրո

Հասարակություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ Տիգրան Վարյանի մահվան գործով: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 30 հազ. եվրոյի չափով ոչ նյութական վնասի հատուցում տալ մահացած զինծառայողի ծնողին՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումներ:

2012թ. փետրվարի 29-ի առավոտյան Արցախի զորամասերից մեկի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանը հայտնաբերվել է հրետանային մարտկոցի դիտակետում մեջքի վրա ընկած՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային գնդակային մահացու վիրավորմամբ:

Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): 2012թ. մարտի 12-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն և պարզվել, որ զորամասի մի խումբ աշխատակիցներ թերացել են իրենց աշխատանքում: Ըստ այդ քննության՝ հնարավոր էր, որ մահվան դեպքը տեղի չունենար, եթե աշխատակիցները կատարեին նախարարի հրամանով սահմանված կանխարգելիչ մի շարք միջոցառումները:

Մեղադրանք է աջաջադրվել 3 անձի նկատմամբ:

Նույն տարվա մարտի 3-ին ձերբակալվել է ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանը, ապա ավելի ուշ 4 դրվագով մեղադրանք առաջադրվել: Ըստ մեղադրանքի՝ անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, տարբեր ժամանակներում մի քանի անգամ վիճաբանել ու հարվածներ է հասցրել Տիգրան Վարյանին, ինչն էլ հանդիսացել է ինքնասպանության պատճառ:

Մեղադրանք է առաջադրվել նաև կրտսեր սերժանտ Էրիկ Սարգսյանին: Նա դեպքի նախորդ օրը վիճաբանել ու հարվածել է Տ. Վարյանին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Դեպքից օրեր առաջ զորամասի խոհարար Գևորգ Մանուկյանը ևս ծեծել ու ստորացրել է Տ. Վարյանին՝ խոհանոցն արագ չմաքրելու համար:

2013թ. հունվարի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Տուժող զինծառայող Տ. Վիրաբյանի հոր՝ Վանո Վարյանի իրավունքները դատարանում պաշտպանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Գործի դատաքննության ժամանակ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի հարուցվի նոր քրեական գործ հրամանատարի նկատմամբ, սակայն միջնորդությունը մերժվել է: Նման միջնորդություն ներկայացրել է նաև դատախազին, սակայն ևս մերժվել է:

6 ամիս տևած դատաքննությունից հետո՝ 2013թ. օգոստոսի 6-ին, Հովհաննես Հակոբյանի նկատմամաբ նշանակվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման ձևով պատիժ, Էրիկ Սարգսյանն ազատազրկվել է 4 ամսով: Գևորգ Մանուկյանը ևս դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման և հաշվանցելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ համարվել է պատիժը կրած:

Տուժողները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Տուժող կողմը պնդել է, որ գործի քննության ժամանակ չեն բացահայտվել Տ. Վարյանի մահվան բոլոր հանգամանքները, և չեն պատժվել պատասխանատուները, այդ թվում՝ զորամասի հրամանատարական կազմը: Չեն հաստատվել մահվան հետ կապված մի շարք կարևոր փաստեր, եղել են էական հակասություններ ծառայողական քննության հաղորդման և քրեական հետաքննության ընթացքում փաստերի հաստատման եղանակի միջև:

Սակայն վերադաս դատարանն անփոփոխ է թողել Հ. Հակոբյանի և Գ. Մանուկյանի նկատմամբ նշանակված պատիժները, իսկ Է. Սարգսյանի մասով վճիռը բեկանել է, կիրառելով համաներում՝ կարճել է քրեական գործի վարույթն ու դադարեցրել քրեական հետապնդումը: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքները՝ փաստացի ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշումը:

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննել է դատավոր Համլետ Դավթյանը: Դատավճիռ կայացնելուց 4 օր անց՝ օգոստոսի 13-ին, այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Համլետ Դավթյանի լիազորությունները, որի առաջարկը եղել է Արդարադատության խորհրդինը: Դատավոր Դավթյանը հիմնականում քննել է զինծառայողներին վերաբերող գործեր և հայտնվել տարբեր պատմությունների մեջ: Զինծառայող Հազրոյանի գործով, երբ դատավոր Հ. Դավթյանը ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացրել, զինծառայողը սեղանի վրա դրված շիշը նետել է դատավորի վրա: Համլետ Դավթյանն այժմ փաստաբան է Սյունիքի մարզում:

Իսկ գործը քննած Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներից Գրիշա Մելիք-Սարգսյանը 2024թ. մարտին մահացել է: Դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները դադարեցվել են 2016թ., իսկ Կարինե Ղազարյանն անցել է կենսաթոշակի՝ 2017թ-ին:

ՄԻԵԴ ներկայացրած գանգատում մահացած զինծառայողի հայրը կասկածի տակ է դրել, որ իրականում որդին ինքնասպան է եղել: Իսկ դեպքը եղել է այն ժամանակ, երբ նա պարտադիր զինվորական ծառայություն էր կատարում պետական մարմինների բացառիկ հսկողության ներքո: Սակայն, վերջիններս չեն պաշտպանել որդու կյանքի իրավունքը՝ խախտելով Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածը:

Եվրոպական դատարանը, հղում կատարելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումներին, որոնք տեղ են գտել նմանատիպ գործերի քննության ժամանակ, ևս մեկ անգամ նշել է, որ պետությունը պարտավոր է հոգ տանել զինծառայողների մասին, քանի որ «զորակոչիկները գտնվում են պետության բացառապես իշխանությունների հսկողության ներքո»:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչն էլ դիրքորոշում է հայտնել, որ չնայած ներպետական հետաքննության արդյունքներին, իշխանությունները չպետք է պատասխանատվություն կրեն Տ. Վարյանի մահվան համար, քանի որ որևէ նշան չի եղել, որ նա կարող է վերջ տալ իր կյանքին:

Սակայն, ՄԻԵԴ-ը նշել է, որ պետությունը պատասխանատվություն է կրում այն զոհերի մահվան համար, ովքեր ինքնասպանության են դիմել իրենց զինվորական ծառայության ընթացքում բռնության և դաժան վերաբերմունքի հետևանքով: Ավելին, ներպետական իշխանություններից պահանջվում է գործնական միջոցներ ձեռնարկել՝ ուղղված զորակոչիկներին ռազմական կյանքին բնորոշ վտանգներից արդյունավետ պաշտպանելուն և ներդնել համապատասխան ընթացակարգեր՝ բացահայտելու այն թերություններն ու սխալները, որոնք կարող են թույլ տրվել տարբեր մակարդակներում պատասխանատուների կողմից:

ՄԻԵԴ-ը նշել է, որ հավաքված ապացույցները (ինչպես նաև ներքին հետաքննության արդյունքները) հաստատել են դաժան նվաստացման, ահաբեկման և ֆիզիկական վատ վերաբերմունքի՝ ներառյալ բռնության կրկնվող դեպքերի մի ամբողջ շղթա։ Հաստատվել է զինծառայող Տ. Վարյանի ֆիզիկական շահագործումը իր վերադասի և զինծառայողների կողմից, ինչի հետևանքով նա ինքնասպանության է դիմել: Ավելին՝ վերադասներն այդ վատ վերաբերմունքի մասին իմացել են, սակայն քայլեր չեն ձեռնարկել:

Հենց այդ հիմնավրմամբ ՄԻԵԴ-Ը ճանաչել է Եվրոպական կոնվենցիայի 2 հոդվածների՝ կյանքի (2-րդ հոդված) և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի (13-րդ հոդված) իրավունքի խախտումներ: Վերջին հոդվածի խախտումն արձանագրվել է այն պատճառով, որ իր որդու կյանքի իրավունքի խախտման հետևանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցման իրավական հնարավորություն չի ունեցել:

Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3 ամսվա ընթացքում մահացած զինծառայողի ծնողին վճարել 30 հազ, եվրո, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն ՔոչարյանՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը. ՍանոսյանԿորած ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ ՍուրենյանԱդրբեջանը պահանջների նոր հորիզոն է բացում. լրագրողԻմ մանկության ընկեր, մեր հայրենասեր Հովո. Լևս ԴավթյանԿայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մարտունու տարածքային կառույցի նախաձեռնող խմբի նիստՎերջին օրերին մեր աղոթքները միայն քեզ համար էին, սիրելի Հովհաննես. Սրբազան պայքարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵղվարդ քաղաքի մոտ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր«Սրանք անաստված են. լկտիություն է աղոթքին քմծիծաղով վերաբերվելը. այդ տեսակին պետք է հաղթել». Դավիթ ՍահակյանցԱդրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե ՀՀ-ն կրակել է իրենց դիրքերի ուղղությամբՊայքարի ընկերս, դեռ որքան Հաղթանակ պետք է տեսնեիր. Գեղամ ՄանուկյանԻնչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալ. Հռիփսիմե ՍտամբուլյանԱնժամանակ մահացել է «Երիտասարդի Ձայնը» ՀԿ-ի նախագահ Հովհաննես ՀարությունյանըՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Իսպանիայի հավաքականի խաղացողների նկատմամբԾնվել է Նեյմարի երրորդ զավակըՀանրապետության բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուՖրանսիայում տրակտորներով ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրելՄինչև նոր արտահերթ ընտրությունները պետք է որոշ վիրահատական մոտեցումներ ցուցաբերել. Ժիրայր Սեֆիլյան«Երևանը պետք է հստակ պատասխան տա՝ ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր». ԱլիևՎրաստանում ուսուցիչները պահանջում են վերանայել աշխատավարձային նոր քաղաքականությունըԱվտովթարի զոհ է դարձել Արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի եղբորորդինՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին. ՌԴ ԱԳ նախարարի նախկին խորհրդական Այ այսպես են զրոյից ստեղծում քաղաքական հիմնախնդիր` օգտագործելով «խաղաղության» նարատիվները. Էդուարդ ԱբրահամյանԱլիևը բացահայտեց իր «յոլդաշ» Նիկոլի հետ պայմանավորվածության հերթական արարը. Խաչիկ ԳալստյանԻսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին. կան զոհեր և վիրավորներԿրակոցներ՝ Երևանում. վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է«Գրեմիոյի» բրազիլահայ դարպասապահը տեղափոխվել է «Նոա»Վանը ընկերական խաղում խոշոր հաշվով պարտություն է կրել ԲԿՄԱ-ից64-ամյա քաղաքացի է մահացել պայթյունի հետևանքով. ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնումԺաննա Անդրեասյանը Դիլիջանում մասնակցել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանըՄեզանից ոչ ոք ոչինչ չի խլում, այլ Փաշինյանի հետ սինխրոնացված խաղով, պասերով ստանում են. ԱշոտյանԵզակի վիրահատություն Հայաստանում․ 20 շաբաթական հղիի յուրաքանչյուր կրծքից հեռացվել է շուրջ 10 կգ գոյացությունԿապանում տեղի ունեցած պայթյունը կապ չունի ՀՀ ՊՆ-ի հրաձգարանի հետ. մահացածը քաղաքացիական անձ էԱպոլոն 11-ի վայրէջքի օրվա կապակցությամբ դեսպանությունն առաջարկում է դիտել հայ կինոռեժիսորների ֆիլմըԶարմանալիորեն իմանում եմ, որ տարբերանշանը փոփոխողները չեն իմացել, որ դա Արագած լեռն է. Գագիկ Համբարյանի արձագանքըԵրեկույթ մասնավոր ինքնաթիռում՝ ժամը 15 000 դոլարով«Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան (լուսանկարներ)Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ Ինչպես տեսնում եք, իշխանահաճո որոշումները դատավորներին չեն փրկել Անդրեասյանի հիվանդագին ամբիցիաներից. ԱշոտյանԼոռու մարզպետին ներկայացվել են աղետի գոտում իրականացվող աշխատանքներըՓարաջանով. «Հավերժական թռիչք»․ Մոսկվայում հիշատակում են կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակըԵրեւանն ու Բաքուն համաձայնեցրել են հարցերի ավելի քան 90 տոկոսըՀայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի ՀանրապետությանըԵրևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո ԴոմինգոնՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «բաց է մնում երկու հարց»․ ԱլիևԳյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնըՎերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա. Քրիստինե ՎարդանյանԿոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ ու զոհ կաՄասկն առաջարկել է տարիքային վերին շեմ սահմանել ԱՄՆ նախագահի թեկնածուների համար
Ամենադիտված