Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով. «Հրապարակ» Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին «Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը «Փաստ». Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին «Փաստ». Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը «Փաստ». Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են «Փաստ». Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով «Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է «Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել «Փաստ». «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» 

«Ավտոպիլոտ ռեժիմով գահավիժում. թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները, շատ դժվար է կանխատեսել». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայ-ադրբեջանական ոչ մի բանակցություններ էլ տեղի չեն ունենում, տեսնում ենք, որ Ադրբեջանը տարբեր ժամանակահատվածներում պարտադրանքով, իր գործընկերների միջոցով, խաբելով, շանտաժելով Հայաստանի գործող իշխանություններին, հասնում է իր ուզածին»:

 

Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ հարցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների և գերատեսչությունների շփումների մասին:

 

«Հետպատերազմյան երեք տարիներից և Արցախի կորստից հետո գործընթացները ցույց են տալիս, որ պարտված լիդերը չի կարող իրեն հաղթած պետության լիդերի հետ հավասարը հավասարին խոսել կամ ինչ-որ դրական արդյունքի հասնել իր ղեկավարած պետության համար: Դրա վառ օրինակը հայ-ադրբեջանական, այսպես կոչված, հարաբերություններն են: Երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը որևէ` անգամ չնչին դրական արդյունքի չի հասել: Ադրբեջանն ինչպես պահանջել էր, որպես շանտաժ հինգ նախապայմանները դրել էր Հայաստանի առաջ, այդպես էլ շարունակում է: Խնդիրը հետևյալն է, որ այս երեք տարվա ընթացքում, համագործակցելով Նիկոլի հետ, պարտադրելով Նիկոլին՝ շատ հարցերում գնալ իր համար ցանկալի քայլերին, Ադրբեջանն այդ հինգ նախապայմանից գրեթե երեքն իրականացրել է: Հիմա ընդամենը մնացել է մեկ-երկու նախապայման, որոնք Ադրբեջանը երբեք չի կատարի, բայց կպարտադրի Հայաստանի Հանրապետությանը, եթե Հայաստանը շարունակի ղեկավարել կապիտուլ յանտ Նիկոլը, փաստացի ընդունել հինգ նախապայմանները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով, առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունենալու 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք: «Երբեք Ադրբեջանի նախագահի շուրթերից կամ ադրբեջանցի որևէ պաշտոնյայի շուրթերից չեք լսի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանը 29,8 հզ. քառ. կմ տարածքով: Չի եղել նման բան և չի լինելու: Ադրբեջանն ասում է՝ ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ճանաչում է այդ ամբողջականությունն այնպիսին, ինչպիսին ուզում է, այսինքն՝ իր կողմից տարբեր ժամանակահատվածներում օկուպացված տարածքները դուրս բերված Հայաստանի տարածքից, դա Սոթք-Խոզնավարի, Սև լճի, Իշխանասարի, Ներքին Հանդի, Տեղ գյուղի, Ջերմուկի հատվածներն են, ՀՀ առաջին նախագահի օրոք օկուպացված Արծվաշենն է: Երկրորդ պայմանն այն է, որ Ադրբեջանը, իր կողմից օկուպացված որևէ տարածք Հայաստանին չվերադարձնելով, պարտադրելու է Նիկոլ Փաշինյանին իրեն զիջել, այսպես կոչված, անկլավները:

Ադրբեջանի նախագահն օրեր առաջ շատ պարզ նշեց՝ արցախահայությունը հնարավորություն կստանա վերադառնալ Արցախ մեկ պայմանով, եթե համապատասխան քանակությամբ ադրբեջանցիներ վերադառնան Հայաստան: Այն, ինչ ունեինք մինչ Արցախի վերջնական հայաթափումը, հիմա լրիվ այլ ձևաչափով առաջ է տարվում: Այս ամենի կազմակերպիչներից մեկը նաև Նիկոլն է: Վաղը, մյուս օրը նա իր ընտրազանգվածին, իրեն երկրպագող զանգվածին կասի՝ տեսեք, Հայաստանը փրկում եմ, Արցախի հայությունը չպետք է վերադառնա Արցախ, հակառակ դեպքում թուրքերը կգան, կլցվեն ձեր կողքերը: Նիկոլը շատ պարզ և պրիմիտիվ է գործում, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիանալի գիտի հայաստանյան հասարակության զգալի մասի քաղաքականապես տգետ էությունը:

Գրեթե մեկուկես տարի առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող այդ անձը ԱԺ ամբիոնից ասում էր՝ մեր միջազգային գործընկերները (թե իր նման կապիտուլ յանտին ո՞վ է գործընկեր համարում) հարցնում են՝ Հայաստանն ինչո՞ւ է մոնոէթնիկ երկիր: Ինչպես ասում են գյումրեցիները, հասկանո՞ւմ եք, թե ինչ ցրցամ էր գցում: Նշեմ, որ նախ` Հայաստանն այս պահին գործընկեր չունի, երկրորդ՝ դա որևէ գործընկերոջ գործը չէ, համոզված եմ, որ որևիցե մեկը նրան նման հարց չի տվել: Նրան այդպիսի հարցեր կարող են տալ միայն Անկարայից և Բաքվից, այն էլ՝ ոչ թե հարց տան, այլ պարտադրեն նրան, որ թուրքերը շատ արագ լցվեն Հայաստան»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ բանակցություն չկա, կա պարտադրանք Հայաստանի Հանրապետությանը: «Ինչ վերաբերում է արտգործնախարարների հանդիպումներին, նշեմ հետևյալը՝ ոչ մեկին այս պահին պետք չէ Հայաստանի Հանրապետության պատճառով վատացնել հարաբերությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Եվրոպային պե՞տք էր լավամարդ դառնալ Բաքվի առաջ, եվրոպացիներին պե՞տք էր Հայաստանի Հանրապետության և Արցախի հաշվին դիվիդենտներ ձեռք բերել Բաքվի և Անկարայի մոտ: Երբ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին պետք էր Հայաստանի հաշվին բարելավել հարաբերությունները Բրյուսելի, Բաքվի և Անկարայի հետ, նա շատ արագ կազմակերպում էր այդ հանդիպումները Բրյուսելում, Ստրասբուրգում: Նա ուղղակիորեն պարտադրեց Նիկոլին Հայաստանի և Արցախի հաշվին գնալ զիջումների: Երբ արդեն փաստացի Նիկոլից կորզեցին, որ նա ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, պահանջեցին, որ նշի կոնկրետ Ադրբեջանի տարածքը՝ 86,6 հզ. քառ. կմ, Նիկոլի նմանն էլ նրանց բացարձակ պետք չէ:

Հիմա, երբ գործը հասել է նրան, որ այս գործարքի քավորները երաշխավորեն, որ Ադրբեջանն էլ ճանաչում է Հայաստանի տարածքը 29,8 հզ. քառ. կմ, արդեն չորսհինգ ամիս է՝ Ադրբեջանն ուղղակիորեն իբր թե արհամարհած ունի ԵՄ պաշտոնյաներին, այդ թվում՝ Շառլ Միշելին: Հիմա Վաշինգտոնում չի ցանկանում կազմակերպել Միրզոյան-Բայրամով հանդիպում: Դա այն պատճառով չէ, որ Վաշինգտոնը կամ Բրյուսելը թույլ են և չեն կարող այդ հանդիպումը կազմակերպել, նրանք, եթե ցանկանան, այդ հանդիպումը կկազմակերպվի 5-6 ժամվա ընթացքում, ուղղակիորեն Բայրամովին բերման կենթարկեն Բրյուսել ու Վաշինգտոն, բայց դա նրանց պետք չէ, չեն անելու: Իրենք Հայաստանի ղեկավարությանը պարտադրեցին անել քայլեր, որոնց հետևանքների համար հիմա չեն էլ ցանկանում երաշխիքներ տալ Հայաստանին: Հիմա եվրոպացիներն ասում են՝ մենք ի՞նչ անենք: Ռուսները, կրավորական կեցվածք ընդունելով, նստած նայում են, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունը կործանում Հայաստանը»,-կարծիք է հայտնում Համբարյանը:

Նշում է՝ հիմա գրեթե նույն վիճակում ենք, որն ունեցել ենք 1920-21 թվականներին: «Հայաստանի առաջին հանրապետության գործող իշխանությունները, մոլի եվրոպամետ քաղաքականություն վարելով, վերջում գործը հասցրեցին նրան, որ 1920 թ.-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեցին Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը: Հայաստանը հռչակեցին 10 հզ. քառ. կմ տարածքով երկիր, հետո ռուսները եկան, Հայաստանը դարձրեցին գրեթե 30 հզ. քառ. կմ տարածք: Երբ հիմա որևէ հայ պատմաբան, վերլուծաբան, քաղաքագետ փորձում է ռուսներին կշտամբել, թե դուք 1921 թ.-ին ստորագրեցիք Կարսի և Մոսկվայի պայմանագրերը և մեր հաշվին բարելավեցիք հարաբերությունները Թուրքիայի հետ, Ռուսաստանը նույն րոպեին նրանց հիշեցնում է հայերի կողմից ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագիրը և ասում՝ եթե դժգոհ եք Կարսի և Մոսկվայի պայմանագրերից, որով Հայաստանը 30 հզ. քառ. կմ տարածք է ունեցել, գնացեք ձեր 10 հզ. քառ. կմ տարածքը վերցրեք, դրանով սահմանափակվեք, մյուս 20-ը վերադարձրեք թուրքերին ու ադրբեջանցիներին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ստացվում է՝ որպես պետություն ինքնահոսի՞ ենք մատնված: «Ավելի կենցաղային մակարդակով կբնութագրեմ՝ Հայաստանի Հանրապետություն կոչված ինքնաթիռը ավտոպիլոտ ռեժիմով ուղղակիորեն կործանվում է, գահավիժում, թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները, շատ դժվար է կանխատեսել: Հիմա ոչ թե վատի ու շատ վատի միջև ենք ընտրություն տանում, այլ շատ վատի ու կործանման միջև ենք գտնվում: Որևիցե լավ սպասելիք բացարձակ չունեմ: Արևմուտքի կրավորական կեցվածքը՝ կապված այս գործընթացների հետ, ցույց է տալիս, որ Ադրբեջանի ախորժակն էլ ավելի է բացվում: Ալիևը չմեկնեց Գրանադա ու Ստրասբուրգ՝ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպմանը, իր արտգործնախարար Բայրամովին չի ուղարկում Բրյուսել կամ Վաշինգտոն: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը կենացները թանկացնելու է և Հայաստանից ստանալու է ամենը, ինչի մասին նույնիսկ չէին երազում: Իրենց օկուպացրած տարածքները Հայաստանին չեն վերադարձնելու, հայկական բանակին դուրս են հանելու անկլավներից, ամեն ինչ անելու են, որ հայ-վրացական ճանապարհը փակվի դեպի Բագրատաշեն, որ Տիգրանաշենով անցնող ճանապարհը փակվի և մեծ խնդիրներ լինեն, որ Հայաստանը լցվի թուրքերով, և կարճ ժամանակահատվածում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխություն տեղի ունենա, որ թուրքերի անվտանգության պաշտպանությունը դրվի Թուրքիայի և Ադրբեջանի վրա: Ու Նիկոլը կստորագրի դա»,-ասում է մեր զրուցակիցը:

Արձագանքում եմ՝ Բայրամովը Թուրքիային հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում «անաչառ» կողմ է հռչակում: «Խայտառակություն է դա: Ադրբեջանը պարտադրում է, որ Ֆրանսիան որևէ ձևաչափով չմասնակցի հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց բոլոր հայ-ադրբեջանական պատերազմներում Ադրբեջանի կողքին կանգնած և դա չթաքցնող Անկարան Հայաստանի գործող իշխանությունների թողտվությամբ և համաձայնությամբ հիմա դարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող ինչ-որ կենտրոն: Ամենազավեշտալին այն է, որ Նիկոլը մի պահ փորձ կատարեց հայթուրքական հարաբերությունների կարգավորման պահով ինչ-որ քայլեր ձեռնարկել և այդ հարաբերությունները տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով. «Հրապարակ»Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը«Փաստ». Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին«Փաստ». Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը«Փաստ». Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են«Փաստ». Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել«Փաստ». «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի»«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը«Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունըԿորյունի-Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոցներով տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներովԱնմոռանալի մրցաշրջան. Մխիթարյանը՝ Ինտերի հետ սկուդետոն նվաճելու մասինԵրևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԱշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայրՔյարամյանը Քաջարանում պարգևների է արժանացրել Սյունիքի մարզպետին և մի շարք սպաների և զինծառայողներիԲերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցումՄհեր Գրիգորյանը Իտալիային մաղթել է խաղաղություն ու բարգավաճումՁերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլՁերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ ԱրիստակեսյանինԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի ձերբակալվել ենԷկոնոմիկայի նախկին փոխնախարարը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահԱյս պահին քաղաքացիները հավաքվում են Քննչական կոմիտեի դիմաց. Ազգային ճակատՆիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետՀայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին պատմության երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնելՓաշինյանը մասնակցել է Վեդի քաղաքում ամֆիթատրոնի բացման միջոցառմանըՊոլսո Հայոց պատրիարքարանն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնինՁեր ծառայության այսօրվա հետևանքները կրելու են Հայաստանի ապագա սերունդները․ Դիվանագետների համահայկական խորհուրդԱլեն Սիմոնյանը ԵԺԿ պատգամավորներին պարգեւատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով Վաղը` 18:00 հանրահավաք Գյումրու թատերական հրապարակում2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից օդային ճանապարհով մեկնողներն ավելի են, քան ՀՀ ժամանածներըԲերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագինՈչ մի վայրկյան չթուլանա'ք, հետ չկանգնե'ք, կա'մ չենք լինի, կա'մ կհաղթենք. Պետրոսյան (տեսանյութ)Եղանակի կանխատեսում՝ հունիս ամսվա համարՊահանջում ենք ՆԳՆ-ից «կարմիր բերետներին» չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը․ հայտարարությունՎաղը կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում. ՍրբազանԱյրում կայարանի երկաթուղային կամուրջը կվերափոխվի և կհարմարեցվի տրանսպորտային միջոցների համարԿարող եմ իմ ոտքով գնալ կալանավայր, չեն կարող վախեցնել, ո՞վ եք ընդհանրապես. ՍրբազանՈստիկաննե'ր, էս մարդն ո՞վ է, որ ինքը վերևը նստած` մեզ բախման է տանում, ինչպե՞ս կարող եք թույլ տալ. Սրբազան (տեսանյութ)Շահում ենք, երբ կա հարմոնիա. կինն ու տղամարդն ունենում են իրենց ներուժը իրացնելու հնարավորություն. ԱվանեսյանՖինանսների նախարարությունը հնդկական կողմի հետ քննարկել է համագործակցության շարունակականությունըԿարմիր բերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալներըԳեղարքունիքի մարզում քաղաքացին մնացել էր հողաշերտի և փլատակների տակՓարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորում. «Ապրելու երկիր»Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցՈՒՂԻՂ. Սրբազանն ամփոփում է օրըԿիրանցում ունենալու ենք անխուսափելի հայաթափում. թյուրքագետՄիրզոյանը ժամանեց խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ. նա հրաժարվեց հարցերի պատասխանելԴանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց
Ամենադիտված