Մեծ Բրիտանիայում կարող են արգելել սոցցանցերը մինչև 16 տարեկան երեխաների համար
Այլ![Մեծ Բրիտանիայում կարող են արգելել սոցցանցերը մինչև 16 տարեկան երեխաների համար](/timthumb.php?src=disc/17-12-23/8c2421f170034f1e1aa7424ecf61931e.jpg&w=780)
Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են մինչև 16 տարեկան երեխաների համար սոցցանցերի օգտագործման արգելք սահմանելու հարցը՝ երիտասարդների շրջանում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աճի ֆոնին, ուրբաթ գրել է Times թերթը:
«(Վարչապետ) Ռիշի Սունակը քննարկում է երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումներ մտցնելը, քանի որ նախարարները մտահոգված են երիտասարդների շրջանում հոգեկան առողջության խնդիրների աճով: Մինչև 16 տարեկանների համար բոլոր սոցցանցերի օգտագործման արգելքը դիտարկվում է որպես տարբերակ»,- ասվում է հոդվածում։
Միևնույն ժամանակ, կառավարությունը նաև ուսումնասիրում է տեխնոլոգիաների ներդրումը, որոնք կպահանջեն օգտատիրոջ ծննդյան տարեթվի պարտադիր ստուգում և ծնողական վերահսկողության ուժեղացում, գրում է Times-ը։
Նշվում է, որ սոցիալական ցանցերի օգտագործման հետ կապված նոր կանոնակարգերի մշակումը վաղ փուլում է, և այժմ նախարարներին հանձնարարվել է ավելի լավ ուսումնասիրել սոցիալական ցանցերի և հոգեկան առողջության վատթարացման միջև կապը, գրում է թերթը։
![](banners/armflix.jpg)