Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, բժիշկները նրան խորհուրդ են տվել հետաձգել հանրային պարտականությունները: Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 5-ին, ասվում է Բուքինգհեմյան պալատի տարածած հայտարարությունում։
«Հիվանդանոցում վերջերս անցկացված պրոցեդուրաների ժամանակ... նկատվել է մտահոգիչ մի առանձին խնդիր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարությունից կարելի է ենթադրել, որ խոսքը շագանակագեղձի քաղցկեղի մասին չէ։