Վահանավոր ոստիկաններ՝ կառավարության դիմաց (տեսանյութ) Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները պատրաստվում են երթի Հայտնի են Իրանում նախագահի հաստատված թեկնածուները ՈՒՂԻՂ․ Սրբազանի կողմնակիցները երթերով մեկնում են Հանրապետության հրապարակ «Դու մտել ես անձնական դաշտ»․ Լիլիթ Գալստյանը՝ ՀՌՀ նախագահին Կարապետ Պողոսյանի պաշտպանները պատասխանել են իրավապաշտպանի կալանավորման վերաբերյալ ՀՀ ՔԿ հաղորդագրությանը Խոշոր գումար, տասնյակից ավելի անշարժ գույք և գազալցակայանի բիզնես. պաշտոնյայի ընտանիքի ունեցվածքը 23-ամյա վարորդը «ԶԻԼ» ավտոցիստեռնով Գեղարքունիքում գլխիվայր հայտնվել է դաշտում Կարապետ Պողոսյանին են կալանավորել․ Կարեն Վրթանեսյան Կտեսնվենք ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում, գործ ունենք անելու․ Բագրատ Սրբազան 

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց»

Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2023 թվականի դեկտեմբերի 21-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ (այսուհետ՝ նաև Դպրոց): 
 
Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2179-Ն որոշման և Դպրոցի կանոնադրության համաձայն՝ հաստատության գործունեության առարկան ու նպատակը կրթական բնույթի գործունեության իրականացումն է` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կողմից հանրակրթական և հատուկ հանրակրթական, այդ թվում՝ երաժշտական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման ապահովմամբ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և պաշտպանության ապահովումը։
 
Չհայտարարված այցի ընթացքում դիտարկվել են ուսուցման և դաստիարակչական գործընթացները, ուսումնասիրվել՝ Դպրոցի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին:
Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։
Մասնավորապես, արձանագրվել է՝
 
• Դպրոցին ամրակցված շենքերը վատթար վիճակում են, սանհանգույցները հին են, որոշները՝ կոտրված, կահույքի հիմնական մասը հնամաշ է, որոշ մահճակալներ ևս կոտրված են։ Որոշ դասասենյակների պատուհաններ ճաղապատված են:
• Շենքային պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չեն. բացակայում են թեքահարթակները, բազրիքները, հատուկ շոշափելի և ազդանշանային գծանշումները և այլն:
• Դպրոցում առկա են սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ. այն ապահովված չէ լոգախցիկներով, տաք ջրով՝ այնպիսի պայմաններում, երբ շաբաթվա ընթացքում 4 գիշեր երեխաների մեծ մասն անցկացնում է Դպրոցում:
• Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Ննջասենյակներում հիմնականում բացակայում են կողապահարանները։ Ավելին, դասապրոցեսի ավարտից հետո երեխաները մինչև երեկոյան ուշ ժամը ննջասենյակներում հանգստանալու հնարավորություն չունեն և ստիպված են սպասել դպրոցի տարբեր հատվածներում՝ մինչև ննջասենյակներ տեղափոխվելու ժամը։
• Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները, այդ թվում՝ անձնական հիգիենան ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ՝ սանհանգույցների դռների մեծ մասը չեն փակվում ներսից։
• Ապահովված չեն երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։ Բացի այդ, ըստ Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացված տեղեկատվության՝ օտարվել է Դպրոցին պատկանող խաղահրապարակի տարածքը։
• Ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են սանիտարական նորմերի առերևույթ խախտումներ. տարածքը և խոհանոցում աշխատող անձանց հագուստները կեղտոտ էին, բացակայում էին սանիտարական (բժշկական) գրքույկները։
• Դպրոցն ապահովված չէ երեխաների համար լրացուցիչ սննդի կազմակերպման պայմաններով և հնարավորությամբ:
• Առկա են բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված խնդիրներ. շուրջօրյա հերթափոխի համար բուժաշխատող չկար։ Ըստ Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացված տեղեկատվության՝ գիշերային ժամերին բուժաշխատողի պարտականությունները փաստացի կատարում է Դպրոցի աշխատակիցներից մեկը, ով ունի նաև համապատասխան մասնագիտացում, սակայն գրանցված չէ որպես բուժաշխատող։
 
• Առկա է աշխատակիցների ռեսուրսների պակաս:
• Դպրոցում առկա երաժշտական գործիքների տեսակների՝ երեխաների թվի համեմատությամբ պակաս լինելու պատճառով, որոշ երեխաներ երբեմն հնարավորություն չեն ունենում կատարել իրենց նախընտրած գործիքի ընտրություն։
• Առկա է Դպրոցի կանոնադրությամբ սահմանված նպատակների և Դպրոցի փաստացի գործունեության առերևույթ անհամապատասխանություն, և այլն։
 
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են Դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ Դպրոցի կանոնադրության փոփոխության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
 
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վահանավոր ոստիկաններ՝ կառավարության դիմաց (տեսանյութ)Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները պատրաստվում են երթիՀայտնի են Իրանում նախագահի հաստատված թեկնածուներըՈՒՂԻՂ․ Սրբազանի կողմնակիցները երթերով մեկնում են Հանրապետության հրապարակ «Դու մտել ես անձնական դաշտ»․ Լիլիթ Գալստյանը՝ ՀՌՀ նախագահինԿարապետ Պողոսյանի պաշտպանները պատասխանել են իրավապաշտպանի կալանավորման վերաբերյալ ՀՀ ՔԿ հաղորդագրությանըԽոշոր գումար, տասնյակից ավելի անշարժ գույք և գազալցակայանի բիզնես. պաշտոնյայի ընտանիքի ունեցվածքը23-ամյա վարորդը «ԶԻԼ» ավտոցիստեռնով Գեղարքունիքում գլխիվայր հայտնվել է դաշտումԿարապետ Պողոսյանին են կալանավորել․ Կարեն ՎրթանեսյանԿտեսնվենք ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում, գործ ունենք անելու․ Բագրատ ՍրբազանԵրևանի համայնքային հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում ենԻնչպես ցանկացած բռնապետական համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է. Վարդան ՈսկանյանՆարենդրա Մոդին երրորդ անգամ երդմնակալությամբ կստանձնի Հնդկաստանի վարչապետի պաշտոնը «Այաքսից» հերքել են հետաքրքրությունը Էդուարդ Սպերցյանի նկատմամբԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում կայուն խաղաղությանըԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՄԻՊ-ը և դատախազները Շիրակում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաների հետ ներկայացում են դիտելՀսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհինԱդրբեջանում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացելԲերդ համայնքի Չինչին բնակավայրում շչակ է գործարկվելուՀայտնիները հրավիրում են այսօրվա հանրահավաքին (տեսանյութ)Հրազդան գետն ընկած բեռնատարի վարորդի դին դուրս են բերել Սպասվում է անձրև և ամպրոպՀայաստանում կան փակ ավտոճանապարհներԴանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքիցՀռոմի պապը Վատիկան է հրավիրել ավելի քան 100 հայտնի կատակերգուներիԴեպի Հանրապետության հրապարակ` հանրահավաքի երթը կմեկնարկվի երեք ուղղություններովՍտեղ որտե՞ղ են պաղպաղակ վաճառում. Փաշինյանը Ախթալայում պաղպաղակ է հուրասիրել երեխաներինԵրևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ հունիսի 9-ից 11-ըTelegram-ը զանգվածային խափանում է ունեցելԵրևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել էԴեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վՍտեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներԽորվաթիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց ՊորտուգալիայինԴիլիջանի թունելի մոտ բախվել են Հայաստանի քաղաքացու և Չինաստանի քաղաքացու մոտոցիկլետները․ 3 հոգու հոսպիտալացրել ենԿառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետն այցելել է աղետի գոտիՀայաստանում առաջնային խնդիրը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը. Վարդան ՈսկանյանՄահացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դե ԼուարըՔննարկեցինք հեղեղումներից տուժած բնակիչներին աջակցություն տրամադրելու հարցը. ՓաշինյանԱմենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarket-իՊետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է. ԱշոտյանՇվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. ՄակրոնԵս խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը. Փաշինյան«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակումԱննա Հակոբյանն իր օգնականի հետ նոր լուսանկար է հրապարակելԽաշթառակի կամրջի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն սեղմ ժամկետներում․ ՓաշինյանՀունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվելՀայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումՓաշինյանը ծանոթանում է Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման աշխատանքներին (տեսանյութ)Քննարկվել են խաղողի մթերման, կոնյակի արտադրության ոլորտը զարգացնելուն վերաբերող հարցեր
Ամենադիտված