Երկրաշարժ Ճապոնիայում Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը. Սանոսյան Կորած ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ Սուրենյան Ադրբեջանը պահանջների նոր հորիզոն է բացում. լրագրող Իմ մանկության ընկեր, մեր հայրենասեր Հովո. Լևս Դավթյան Կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մարտունու տարածքային կառույցի նախաձեռնող խմբի նիստ Վերջին օրերին մեր աղոթքները միայն քեզ համար էին, սիրելի Հովհաննես. Սրբազան պայքար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եղվարդ քաղաքի մոտ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր 

Կարապետ Պողոսյանի պաշտպանները պատասխանել են իրավապաշտպանի կալանավորման վերաբերյալ ՀՀ ՔԿ հաղորդագրությանը

Իրավունք

Կարապետ Պողոսյանի պաշտպանները հայտարարություն են տարածել․ որում ասվում է․

«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի կողմից գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կալանավորման վերաբերյալ 2024 թվականի հունիսի 8-ին տարածված հաղորդագրության՝ հայտնում ենք հետևյալը․

Կարապետ Պողոսյանը 2024 թվականի հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի շրջանակում երթևեկել է դեպի Վարդենիս քաղաք, երբ Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են վերջինիս վարած տրանսպորտային միջոցը՝ այն տեխնիկական զննություն անցած չլինելու պատճառաբանությամբ։ Կարապետ Պողոսյանն ընդունել է վարչական իրավախախտման փաստը, Պարեկային ծառայության աշխատակցին առաջարկել է արձանագրել խախտումը և թույլատրել շարունակել իր ճանապարհը, սակայն վերջինս հայտնել է, որ տրանսպորտային միջոցը պետք է բերման ենթարկեն հատուկ պահպանվող տարածք և արգելանք դնեն, ինչին Կարապետ Պողոսյանն առարկել է՝ հայտնելով, որ օրենսդրությամբ նման կարգ սահմանված չէ։

Այնուամենայնիվ, Կարապետ Պողոսյանը, ենթարկվելով Պարեկային ծառայության աշխատակցի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18․1 և 18․2 հոդվածներին ակնհայտորեն հակասող պահանջին, տրանսպորտային միջոցը վարել է դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք, որի ընթացքում իր տրանսպորտային միջոցի մեջ գտնվող Պարեկային ծառայության աշխատակցից տեղեկացել է, որ «ցուցում ունեն ԱՅՍՕՐ բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք ունենան խախտում, որը հիմք է տրանսպորտային միջոցն արգելանք դնելու, տեղափոխել հատուկ պահպանվող տարածք»։ Ըստ այդմ, Կարապետ Պողոսյանը, հասկանալով, որ տրանսպորտային միջոցը հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը նպատակ ունի խոչընդոտել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցների հավաքների ազատության իրավունքի իրականացմանը, արդարացիորեն վրդովվելով ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ և խտրական գործողություններից, իր մասնավոր տարածք համարվող տրանսպորտային միջոցում, որում այդ պահին գտնվել են միայն ինքը և Պարեկային ծառայության աշխատակիցը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ հայհոյանքներ տալու եղանակով արտահայտել է իր զայրույթը։

Այնուհետև, Կարապետ Պողոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջով կատարվածի մասին տեղեկացրել է հանրությանը՝ խնդրելով նաև իր փաստաբան ընկերներին մոտենալ և իրավաբանական օգնություն ցույց տալ, որից հետո Պարեկային ծառայության աշխատակցի պահանջով կանգնեցրել է ավտոմեքենան։ Տրանսպորտային միջոցը Պարեկային ծառայության աշխատակիցները տեղափոխել են ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշված բաժնում էլ Կարապետ Պողոսյանը ձերբակալվել է՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԱՍՑԵԻՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, որպիսի արարքն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն չի համարվում:

Տեղեկացնում ենք նաև, որ իրականությանը չի համապատասխանում և փաստական հիմքից առհասարակ զուրկ է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված այն տվյալը, թե իբր «վարորդը անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված այն տեղեկությանը, թե «Կարապետ Պողոսյանը, խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ», ապա հայտնում ենք, որ դրա վերաբերյալ Կարապետ Պողոսյանը տվել է ողջամիտ բացատրություն այն մասին, որ այդ դեղահաբերը պատկանում են իր մայրիկին, ով դրանք ստանում է օրինական կարգով՝ բժշկական փաստաթղթերի հիման վրա, իր մոտ դրանք, ազատ վաճառքում գտնվող այլ` զարկերակային ճնշումը կարգավորող դեղահաբերի հետ միասին, հայտնվել են հանգամանքների պատահական զուգորդմամբ՝ մանրամասն ներկայացնելով ամբողջ եղելությունը։ Ընդ որում, նախաքննություն իրականացնող մարմնին է տրամադրվել և վարույթի նյութերին կցվել են համապատասխան փաստերը հաստատող բժշկական և այլ փաստաթղթեր։

Իրազեկում ենք նաև, որ վարույթն իրականացնող քննչական մարմինը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը 2 ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ միջնորդություն, որը բավարարվել է մասնակի՝ 1 ամիս ժամկետով: Նշված դատական ակտի դեմ կներկայացվի հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ`

Արտակ Նավասարդյան, Սլավիկ Պողոսյան»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երկրաշարժ ՃապոնիայումՔո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն ՔոչարյանՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը. ՍանոսյանԿորած ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ ՍուրենյանԱդրբեջանը պահանջների նոր հորիզոն է բացում. լրագրողԻմ մանկության ընկեր, մեր հայրենասեր Հովո. Լևս ԴավթյանԿայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մարտունու տարածքային կառույցի նախաձեռնող խմբի նիստՎերջին օրերին մեր աղոթքները միայն քեզ համար էին, սիրելի Հովհաննես. Սրբազան պայքարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵղվարդ քաղաքի մոտ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր«Սրանք անաստված են. լկտիություն է աղոթքին քմծիծաղով վերաբերվելը. այդ տեսակին պետք է հաղթել». Դավիթ ՍահակյանցԱդրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե ՀՀ-ն կրակել է իրենց դիրքերի ուղղությամբՊայքարի ընկերս, դեռ որքան Հաղթանակ պետք է տեսնեիր. Գեղամ ՄանուկյանԻնչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալ. Հռիփսիմե ՍտամբուլյանԱնժամանակ մահացել է «Երիտասարդի Ձայնը» ՀԿ-ի նախագահ Հովհաննես ՀարությունյանըՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Իսպանիայի հավաքականի խաղացողների նկատմամբԾնվել է Նեյմարի երրորդ զավակըՀանրապետության բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուՖրանսիայում տրակտորներով ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրելՄինչև նոր արտահերթ ընտրությունները պետք է որոշ վիրահատական մոտեցումներ ցուցաբերել. Ժիրայր Սեֆիլյան«Երևանը պետք է հստակ պատասխան տա՝ ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր». ԱլիևՎրաստանում ուսուցիչները պահանջում են վերանայել աշխատավարձային նոր քաղաքականությունըԱվտովթարի զոհ է դարձել Արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի եղբորորդինՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին. ՌԴ ԱԳ նախարարի նախկին խորհրդական Այ այսպես են զրոյից ստեղծում քաղաքական հիմնախնդիր` օգտագործելով «խաղաղության» նարատիվները. Էդուարդ ԱբրահամյանԱլիևը բացահայտեց իր «յոլդաշ» Նիկոլի հետ պայմանավորվածության հերթական արարը. Խաչիկ ԳալստյանԻսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին. կան զոհեր և վիրավորներԿրակոցներ՝ Երևանում. վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է«Գրեմիոյի» բրազիլահայ դարպասապահը տեղափոխվել է «Նոա»Վանը ընկերական խաղում խոշոր հաշվով պարտություն է կրել ԲԿՄԱ-ից64-ամյա քաղաքացի է մահացել պայթյունի հետևանքով. ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնումԺաննա Անդրեասյանը Դիլիջանում մասնակցել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանըՄեզանից ոչ ոք ոչինչ չի խլում, այլ Փաշինյանի հետ սինխրոնացված խաղով, պասերով ստանում են. ԱշոտյանԵզակի վիրահատություն Հայաստանում․ 20 շաբաթական հղիի յուրաքանչյուր կրծքից հեռացվել է շուրջ 10 կգ գոյացությունԿապանում տեղի ունեցած պայթյունը կապ չունի ՀՀ ՊՆ-ի հրաձգարանի հետ. մահացածը քաղաքացիական անձ էԱպոլոն 11-ի վայրէջքի օրվա կապակցությամբ դեսպանությունն առաջարկում է դիտել հայ կինոռեժիսորների ֆիլմըԶարմանալիորեն իմանում եմ, որ տարբերանշանը փոփոխողները չեն իմացել, որ դա Արագած լեռն է. Գագիկ Համբարյանի արձագանքըԵրեկույթ մասնավոր ինքնաթիռում՝ ժամը 15 000 դոլարով«Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան (լուսանկարներ)Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ Ինչպես տեսնում եք, իշխանահաճո որոշումները դատավորներին չեն փրկել Անդրեասյանի հիվանդագին ամբիցիաներից. ԱշոտյանԼոռու մարզպետին ներկայացվել են աղետի գոտում իրականացվող աշխատանքներըՓարաջանով. «Հավերժական թռիչք»․ Մոսկվայում հիշատակում են կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակըԵրեւանն ու Բաքուն համաձայնեցրել են հարցերի ավելի քան 90 տոկոսըՀայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի ՀանրապետությանըԵրևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո ԴոմինգոնՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «բաց է մնում երկու հարց»․ ԱլիևԳյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնըՎերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա. Քրիստինե ՎարդանյանԿոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ ու զոհ կա
Ամենադիտված