«Հրապարակ». ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել «Ժողովուրդ». Իշխանությունները ծրագրում են ամառային արձակուրդները. նշում են, որ Սրբազան պայքարն արդեն մարել է «Ժողովուրդ». Երեկ ուժեղացված հսկողություն էր Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» հոգեհանգստին. սպանությունը դեռևս չի բացահայտվել Մխիթարյանի նախկին մարզիչը գլխավորել է «Միլանը» Իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը․ «Ժողովրդավարական համախմբում» Քաղաքացիները «Ամո՛թ» են վանկարկում Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ տնային կալանք կիրառած դատավորի հետևից (տեսանյութ) Ստալինյան բռնաճնշումնե՞ր, թե՞ ժողովրդավարության բաստիոն․ Ռումանիոյ հայոց թեմի հայտարարությունը «Միանալու եմ բացօթյա արյունատվության ակցիային»․ Անահիտ Ավանեսյան Մարկ Գևորգյանը կարիերան կշարունակի Հանովերում․ պաշտոնական Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք 

ՆԳՆ–ն և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Հայաստան

Հունվարի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության միասնական մոտեցման հանձնառությունը։

Հուշագրով արձանագրված գործընկերությունն ընդգծում է ՆԳՆ և ՀԿԽԸ ընդհանուր տեսլականը՝ ստեղծելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանության, աղետներին պատրաստվածության ու արձագանքման, ռիսկերի նվազեցման և կանխարգելման ոլորտներում:

Գործընկերությունը նպատակ ունի ամրապնդելու սերտ համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման, առկա ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործողություններում և միավորելու կարողությունները՝ աղետներին արձագանքման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Գործընկերությունը ներառում է նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ գործունեություն՝ կամավոր ներուժի մոբիլիզացման և իրազեկման լայնածավալ նախաձեռնությունների իրականացման միջոցով:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել մի շարք ոլորտներում Ներքին գործերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու և ընդլայնելու այն։

Վահե Ղազարյանն առանձնացրել է այդ համագործակցության շրջանակում հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների ապահովման աշխատանքները և շնորհակալություն հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ այդ ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար։

ՆԳ նախարարը, անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումներին, հատուկ շնորհակալություն է հայտնել նաև բոլոր միջազգային գործընկերներին՝ Նախարարությանը և ենթակա ծառայություններին ցուցաբերվող աջակցության համար։

Նա իրականացված աշխատանքներից առանձնացրել է հատկապես 2023 թ. հոկտեմբերի 5-ին Կառավարության կողմից հաստատված՝ Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որոնց կենսագործումը կնպաստի աղետների ռիսկի արդյունավետ կառավարմանը։

ՆԳ նախարարի խոսքով՝ հուշագիրը նոր մակարդակի կբարձրացնի համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման և կանխման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող հարցերում մեխանիզմների սահմանման և այլ ուղղություններով։

Աղետների ռիսկի կառավարումը Հայկական Կարմիր խաչի ընկերության ռազմավարական ուղղություններից է։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում՝ համապատասխան ոլորտային կառույցների և այսօր արդեն Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ իրականացվել է աղետների ռիսկի կառավարմանն ուղղված գործունեություն՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ համապատասխան հուշագրերի և համաձայնագրերի շրջանակներում։ Կիսելով Կարմիր խաչի միջազգային շարժման փորձը՝ ՀԿԽԸ-ն իրականացնում է աղետներին պատրաստվածությանը, արձագանքին և վաղ վերականգնմանն ուղղված գործունեություն, նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը՝ զուգահեռաբար արձագանքելով նաև երկրում տեղի ունեցած բոլոր խոշոր աղետներին։ Այս գործընկերությունը, որը հիմնված է Փոխըմբռնման հուշագրում ուրվագծված սկզբունքների վրա, ուղղված է համապարփակ, միասնական արձագանքման համակարգի զարգացմանը և ամրապնդմանը: Երկու կողմերն էլ պարտավորվում են աշխատել միասնական՝ անհրաժեշտ տեղեկատվությունը վերլուծելու, կրթական և կարողությունների զարգացման միջոցառումներ և համատեղ գործունեություն իրականացնելու ուղղությամբ, որոնք կբարձրացնեն աղետներին պատրաստվածությունը և հանրային իրազեկվածության մակարդակը:

«Մեծապես կարևորում ենք այս Հուշագրի ստորագրումը, որը նոր խթան կհաղորդի մեր համագործակցությանը»,-ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 104 տարի գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ-առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել«Ժողովուրդ». Իշխանությունները ծրագրում են ամառային արձակուրդները. նշում են, որ Սրբազան պայքարն արդեն մարել է«Ժողովուրդ». Երեկ ուժեղացված հսկողություն էր Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» հոգեհանգստին. սպանությունը դեռևս չի բացահայտվելԻրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու անդամի Մխիթարյանի նախկին մարզիչը գլխավորել է «Միլանը»Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ Իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը․ «Ժողովրդավարական համախմբում»Քաղաքացիները «Ամո՛թ» են վանկարկում Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ տնային կալանք կիրառած դատավորի հետևից (տեսանյութ)Ստալինյան բռնաճնշումնե՞ր, թե՞ ժողովրդավարության բաստիոն․ Ռումանիոյ հայոց թեմի հայտարարությունը«Միանալու եմ բացօթյա արյունատվության ակցիային»․ Անահիտ ԱվանեսյանՄարկ Գևորգյանը կարիերան կշարունակի Հանովերում․ պաշտոնականԵվրո-2024. մեկնարկում է «հին աշխարհամասի» ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը Ճշմարտությունը որկորից մեծ գնահատող գործարարների հետ նույնպես կհանդիպեմ. Բագրատ Սրբազան Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանքԽոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավորՔյարամ, Արմենակ, Ռոբերտ, Անդրանիկ. այս նկարը կոչվում է «Երդում», որը նվիրում ենք Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Պետրոս Գետադարձին դավաճանության մեջ մեղադրելուց առաջ թեմայից քաջատեղյակ մասնագետների հետ խորհրդակցեքՀայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ ՎերմանՈւնենք 28 ձերբակալվածներ երեկվա գործողություններից հետո. իրավապաշտպանը կարդում է բոլորի անունները (տեսանյութ) Մինչև վերջ գնալու ենք, չեմ լքելու խրամատը, տուն գնալը դավաճանություն կլինի. Սրբազան (տեսանյութ)Տանիքից պարանով իջնելու պահին գողը ընկել է 3-րդ հարկի պատշգամբ․ բնակարան չհասած տղամարդը վերակենդանացման բաժանմունքում էՎլադիմիր Պուտինը Իրանի նախագահի պաշտոնակատարի հետ քննարկում է ունեցել․ մանրամասներ Այսօր երեկոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արման Ղազարյանը այցելել են Աշտարակ քաղաքի ՁՊՎԱյո՛, մեծ քանակությամբ զենք է գալիս ՀՀ, բայց համակարգը 2020-ից հետո էապես չի փոխվել (տեսանյութ) Ինչ ուզում ես` արա, ռումբ էլ նետիր, կապ չունի, դու վերջնականապես գնալու ես. Սրբազան (տեսանյութ)Փաշինյանը ջնջում է պատմական նվաճումների մասին հիշողությունը ռազմական և դիվանագիտական դաշտում Խուլիգանության դեպք՝ Երևանում․ քաղաքացին պնդում էր, որ «Առագաստ» սրճարանի մոտ միմյանց «uպանում» ենԱնահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե ԴըկոտինյիինՓաշինյանը տանը երևի ինտերնետ չունի, մենակ հեծանիվ ունի. Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հունիսի 17-ին, 18․30-ից սկսած, կհավաքվենք Բաղրամյանում. Սրբազան Freedom Broker Armenia-ն միջազգային ընկերությունների բաժնետոմսեր կնվիրի Business YereFun միջոցառման հաղթողներինՊայթուցիկներից մի քանիսն իմ կողքն են ընկել, վախենա՞մ, իմ պատերազմ գնացած տղային ես եմ դաստիարակել ու էստեղ կանգնած եմ՝ առանց վախենալու. Զոհվածի հայր (տեսանյութ)Պետք է հանդիպենք տարբեր քաղաքական ուժերի հետ. Սրբազան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆՈստիկանները վահանով աղջկա գլխին են խփել, մարդկանց ծեծել, ջարդել, հայհոյել են, սա՞ է իրենց ռեֆորմը. Սրբազան (տեսանյութ)Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ էր մնացել՝ ապահովելու Արցախի բնակչության դուրսբերումը. ՇահրամանյանՄիջազգային հանրությու՛ն, սա ձեր ճորտն է, այս ժողովրդավարությունը թող ձեր երկրներում էլ լինի. Սրբազան (տեսանյութ)Արամ Ա Վեհափառ Հայրապետը Վատիկանում քննարկել է արցախցիների՝ հայրենիք վերադարձի հարցըՈրևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)2018-ին նա իմացել է պատերազմի մասին, գնահատել է բոլոր հնարավորությունները. ՍրբազանԱրմեն Աշոտյանի գործում ինչին կպնում ենք՝ փլվում է․ փաստաբանԱմեն ստեփանակերտցի լավ գիտի Դավիթ Սարգսյանի մարդ տեսակը. պատերազմի օրերին նկուղից նկուղ էր վազում «Շարժումը հաջողելու է, որովհետև չեմ ուզում Եռաբլուրի մոտ խրամատ փորեմ ու կանգնեմ այնտեղ». Վիգեն ԱզատյանՔաղաքական հետապնդում է. ուզում եմ՝ քաղաքապետը դուրս գա, իր ժողովրդին գրկի. Ստեփանակերտի փոխքաղաքապետ Դուք ոչ մի բան եք, անհայրենիք ու անարժեք երևույթներ եք դուք. Սրբազան Մահացել է NTV-ի օպերատոր Վալերի ԿոժինըԱյն իշխանությունը, որը չի հիմնվում իր ժողովրդի արժեհամակարգի վրա, օտարվում է ժողովրդից. Վազգեն Մանուկյան Տուժածներից բոլորն էլ բեկորային վնասվածքներ են ստացել, հիմա սա պատերա՞զմ է սեփական ժողովրդի դեմ, թե՞ ոչ, այս 4 օրերը ձեր հաղթանակի մասին են. ՍրբազանՓաշինյանի կառավարած Հայաստանն ավելի ու ավելի է վերածվում ոստիկանապետության Կարծում եք՝ դուք իրավունք ունե՞ք լուրջ դեմքերով կանգնել ժողովրդի առջև ու խոսել
Ամենադիտված