Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան Շարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը Հանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կրակն ընկա՞նք, որ ԼԳԲՏ համայնքից չենք, ինչո՞ւ ՄԻՊ-ը մեզ էլ չի ընդունում լրագրողների ներկայությամբ (տեսանյութ) Դուք սպասարկում եք իշխող խմբակի շահերը. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ) Ցանկացածի հետ կվիճեմ ու կապացուցեմ՝ ՀՀ իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ. Պետրոսյան (տեսանյութ) Աճարկուտում ճանապարհի կողքի պատերն են քանդում արդեն. Կարեն Ղազարյան (տեսանյութ) Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ) 

«Անթերի էր, համեստ, խելացի, զուսպ ու կարգապահ». Մխիթար Աղաբեկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից ենք: Մխիթարը հաճախել է Մարտակերտի թիվ մեկ միջնակարգ դպրոցը: Շատ լավ էր սովորում: Թեկուզ արդեն կողմնորոշվել էր մասնագիտական ընտրության հարցում և երազում էր ծրագրավորող դառնալ, շատ լավ տիրապետում էր պատմությանն ու աշխարհագրությանը: Բոլոր առարկայական օլիմպիադաներին մասնակցել է ու պատվավոր հորիզոնականներ զբաղեցրել, պատվոգրերով է վերադարձել տուն: Հատկապես աշխարհագրության օլիմպիադաներին ամեն տարի մասնակցում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարի մայրիկը՝ տիկին Վարդերեսը:

Երբ խնդրում եմ մայրիկին որդուն նկարագրել, նշում է. «Մեկ բառով կասեմ՝ անթերի: Դա միայն ես չեմ ասում, այլ բոլորը, ովքեր իրեն ճանաչել են: Ինքն այս դարի երեխա չէր: Շատ համեստ էր, խելացի, զուսպ ու կարգապահ, վերին աստիճանի պարտաճանաչ: Չափից ավելի աշխատասեր էր»: Մինչև պարտադիր զինծառայության զորակոչվելը, Մխիթարն անվճար հիմունքներով և բարձր բալերով ընդունվել էր Երևանի պետական համալսարան, տեղեկատվական տեխնոլոգիաներ էր ուսումնասիրելու: «Բայց անգամ լսարանը չտեսավ: Բանակ գնալուց երկու օր առաջ իմացավ, որ անվճար է սովորելու համալսարանում: Շատ ուրախացավ: Ասաց՝ տեսնո՞ւմ ես, մամա՛, թե ես ինչքան խելացի եմ: Ես էլ արձագանքեցի՝ աշխարհի ամենախելացի տղան ես: Իրենից հետո են արդեն մարդիկ պատմում, թե որքան ուշադիր էր բոլորի հանդեպ, հարևանին կարող էր օգնել, ասենք, սայլակը չորրորդ հարկ բարձրացնել, դպրոցում քննությունների ժամանակ օգնել ընկերներին: Իր ընկերներն իրեն շատ էին սիրում»: Մխիթարը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: 2020 թ. հուլիսին զորակոչվել էր ծառայության: Նա կարող էր տարկետում ստանալ:

«Մանկության տարիներին թոքերի վիրահատություն էր տարել: Դպրոցն ավարտելուց ընկավ և ձեռքը կոտրեց, վիրահատեցին: Կարծում էի, որ այս ամենը հաշվի առնելով՝ բանակ չէին տանի: Իրեն էլ էի ասում՝ համալսարանը կավարտես, նոր քո մասնագիտությամբ կզորակոչվես: Բայց ծանուցագիրը եկավ, և իմ ներսում մի տեսակ անհանգստություն սկսվեց: Ավագ որդուս զորակոչվելու ժամանակ էլ անհանգիստ էի, բայց ոչ այնքան, որքան Մխիթարի դեպքում: Ծանր էի տանում: Երևի ինչ-որ կանխազգացում ունեի: Ինքն էլ, հոգուս հետ խաղալով, ասաց՝ գնալու եմ թուրքերին սպանեմ: Փոքր-մոքր էր: Չէի պատկերացնում, թե ինչպես է անցնելու իր ծառայությունը: Կարծում էի, որ բանակում իր համար դժվար կլինի: Ավելի շատ հակված էի, որ ուսումն ավարտելուց հետո զորակոչվի, երբ կկոփվի, ավելի հասուն կլինի: Ճիշտ է, փխրուն կազմվածք ուներ, բայց միշտ մարզվում էր, ասում էր՝ ընկերներս նախանձում են իմ մկաններին»: Ջրականում էր ծառայում Մխիթարը:

«Առաջին բանը, ինչ ասաց ինձ՝ մա՛մ, տեղս «չոտկի» է: Ամեն ինչին հարմարվել էր, սիրվել էր նաև բանակում: Իր կարգապահությամբ աչքի էր ընկնում ամենուր, և բանակը բացառություն չէր»: Պատերազմի օրերին մայրիկը զրուցել է որդու հետ: «Սեպտեմբերի 26-ին զանգեց, ասաց՝ մա՛մ, դիրքերում եմ: Զարմացա, որովհետև այդքան շուտ նորակոչիկներին դիրքեր չեն բարձրացնում: Իսկ հետո սկսվեց պատերազմը: Առաջին օրը խոսեցինք, հանգստացրեց ինձ: Երբ հաջողվում էր, զանգահարում էր, ասում, որ ամեն ինչ կարգին է: Հույս ունեի, որ նորակոչիկները պատերազմի մեջ չեն: Հավատացել էի, որ նա և մյուս նորակոչիկները ռազմական գործողությունների չեն մասնակցում: Բայց երբ Մխիթարի մարտական ուղին իմ ձեռքում էր…»: Իսկ մարտական ուղին ասում է, որ «շարքային Մխիթար Աղաբեկյանը սեպտեմբերի 27- ից մինչև հոկտեմբերի 30-ը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, որի ժամանակ աչքի է ընկել կազմակերպչական հատկանիշներով և իր քաջությամբ»: Դիրքերում լինելով՝ պատերազմի սկսվելու օրը Մխիթարը փրկվել էր, չնայած, տարբեր տվյալներով, թշնամին առաջին հարվածները հասցրել էր հենց Արցախի զորամասերին:

Զորամասում չլինելով՝ Մխիթարի և, հավանաբար, շատերի կյանքն է փրկվում սեպտեմբերի 27-ին: Իսկ հետո՞… Շատերը շարունակում են պայքարել, ողջ են մնում կամ, ավաղ, անմահանում, ինչպես Մխիթարը: Հրամանատար Հովհաննիսյանի ստորագրությամբ մարտական ուղին պատմում է նաև, թե որ տեղանքներում է մարտնչել 2 ամսվա զինծառայող Մխիթար Աղաբեկյանը: «Սեպտեմբերի 27-ին ստորաբաժանման կազմով գտնվել են մարտական հերթապահության մեջ կրակային դիրքում, որի ժամանակ խոցել է հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ, կասեցրել է հակառակորդի զրահատեխնիկաների առաջխաղացումը: Սեպտեմբերի 28- ից մինչև հոկտեմբերի 4-ը ստորաբաժանման կազմով գտնվել են «Գերեզմաններ« կոչվող տեղանքում՝ 3-րդ կրակային դիրքում: Հոկտեմբերի 4-ին տեղափոխվել են Հադրութ քաղաք, որտեղ գտնվել են մինչև հոկտեմբերի 9-ը: Այդ ընթացքում պարբերաբար կատարել են մարտական առաջադրանքներ:

Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել են «Թոզարան» կոչվող տեղանք, զբաղեցրել կրակային դիրք, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ, վերադարձել Հադրութ: Հոկտեմբերի 11-ից մինչև 21-ը ստորաբաժանման կազմով տեղափոխվել են 400 ՀԴԿ-ի թիկունք, որտեղ կատարել է մարտական խնդիրներ, որպես հրաձիգ, որի արդյունքում ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ»: Մխիթարի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 30-ը: Հոկտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 28-ը եղել է «Հին Ֆիզուլի» կոչվող տեղանքում, տղաները հետ են մղել հակառակորդի դիվերսիոն խմբերին: Իսկ հոկտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 30-ը գտնվել են Մարտունու շրջանի Քերթ գյուղում: «Հոկտեմբերի 29-ին բոլորի հետ խոսեց, հոգնած էր, ասաց՝ յոթ ժամ կռիվ ենք տվել, երեք օր այստեղ հանգստանալու ենք: Բոլորի հետ կարճ էր խոսել: Նաև իր հստակ տեղը չէր ասում, բացատրում էր այլ տարբերակներով: Այդ օրն ասաց՝ լավ չէ՞ր առաջին օրը զոհվեինք, քան էսքան տանջվեինք»: Մայրիկի խոսքով, տղաներին պետք է տեղափոխեին այլ վայր: Սակայն ԱԹՍ-ն նրանց ավելի շուտ է գտնում:

«Ոչ ոք մեզ չի այցելել ու շատ մանրամասներ չի պատմել. որպես պաշտոնական փաստաթուղթ ունենք իր մարտական ուղին: Երբ զոհվել էր, ուղղակի զինկոմիսարիատից զանգահարեցին ու ասացին՝ եկեք, տարեք, կարծես որպես պարտականություն: Հետո զորամասից մեզ իր մեդալը բերեցին ու վերջ»: Պատերազմի ավարտից հետո ինչ-որ առումով մխիթարություն է ծնողների համար, եթե նրանց որդիները շուտ են «վերադարձել» տուն: Մխիթարի դեպքում այդպես է եղել: Հիմա նա Արցախում է: Տիկին Վարդերեսն ասում է՝ իրենց բռնի տեղահանումից հետո թուրքերը մտել են գյուղ, մնացածի մասին տեղյակ չէ: Իսկ երբ հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս կյանքը շարունակելու համար, արձագանքում է. «Չգիտեմ: Դեռ զարմանում եմ, որ ապրում եմ: Հիմա ցանկությունս մեկն է՝ եթե չենք կարողանում իր մոտ գնալ, գոնե Մխիթարին տեղափոխենք Հայաստան: Չգիտես, թե ուր գնաս, որ ծնունդը շնորհավորես»:

Հ. Գ. - Մխիթար Աղաբեկյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արցախում՝ Վաղուհաս գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վաղը Վարդենիս ենք գնալու, Սոթքում հանրահավաք ունենք 18.00-ին. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. ՍրբազանՇարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է՝ ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Հովհաննես Ազոյանն ո՞վ ա, վայ, լավ էլի, նման անուններ մի տվեք. Սրբազանը՝ լրագրողին (տեսանյութ) Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ադամանդանման քարեր (տեսանյութ) Հունիսի 9-ին մեծ հանրահավաք է սպասվում, անպայման Վարդենիս ենք գնալու, եթե հասցնենք՝ Սյունիք էլ (տեսանյութ) Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանըՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հիանալի անձնական հարաբերություններ ունենք. Արարատ ՄիրզոյանՀանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Որքան կլինեն հունիսին սպասվող առավելագույն ջերմաստիճանները ՀՀ ողջ տարածքում․ Սուրենյան 1 օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք Հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելուՄԻՊ-ը չի սպասարկում հայ ժողովրդի շահերը, ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը (տեսանյութ) Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մայիս ամսին ծնվել է 108 երեխա Կրակն ընկա՞նք, որ ԼԳԲՏ համայնքից չենք, ինչո՞ւ ՄԻՊ-ը մեզ էլ չի ընդունում լրագրողների ներկայությամբ (տեսանյութ) Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները հերթական շրջայցն են իրականացրելԴուք աշխարհի ամենալավ ընդդիմությունն եք. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Քաղաքացիները փորձեցին ՄԻՊ թեժ գծի միջոցով կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետՍամվել Ծառուկյանի պարզաբանումը. armdayՀարկային փաստաթղթերի տվյալներով՝ հարկ վճարողներն իրականացրել են 59.9 մլն գործարք Դուք սպասարկում եք իշխող խմբակի շահերը. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոռի Ցանկացածի հետ կվիճեմ ու կապացուցեմ՝ ՀՀ իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ. Պետրոսյան (տեսանյութ)Աճարկուտում ճանապարհի կողքի պատերն են քանդում արդեն. Կարեն Ղազարյան (տեսանյութ) Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են. «Հարավկովկասյան երկաթուղ» ընկերություն Իշխանության համար ոստիկանի վահանը՝ ժեշտի կտորը, ավելի բարձր արժեք է, քան մարդու իրավունքը. Վարդանյան (տեսանյութ) Ես պատրաստ եմ ցանկացած պաշտոնյայի հրապարակային ապացուցել, որ իրենք ժողովրդավարության հետ կապ չունեն. Սուրեն Պետրոսյան ՄԻՊ-ը կընդունի Սրբազանին և ևս 3 քաղաքացու՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների․ խոսնակ ԵՄ-ից փամփուշտ ստանալ չենք ակնկալում, խոսքը ոչ մահաբեր զենքի մասին է. ԱԳ նախարար (տեսանյութ) Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ)Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության բիրտ ուժի կիրառման վերաբերյալԽնդրում եմ հայերի և անձամբ իմ անունից զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքինԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՔաղաքացիներն ամենուր ողջունում են Բագրատ Սրբազանին ու երթի մասնակիցներին (տեսանյութ) Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում. Միզոյան (տեսանյութ)Էդ մարդիկ կիսել են հայրենիքս, չեմ կարող անտարբեր լինել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ մեռնել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել. չեմ հասկանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ. մյուսների հետ առիթ չի եղել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Ո'չ իրենց ցեխարձակումները, ո'չ սպառնալիքները, ո'չ ոստիկանական խմբերը մեզ չեն վախեցնի... բարի երթ (տեսանյութ)Առողջական հարցերով էի բացակայում, որևէ պառակտում չկա, սա մեր բոլորի շարժումն է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ)Ըստ ՔՊ-ի՝ ՀՀ-ն վերջապես «կցորդ չէ», «անկախ պետության քաղաքականություն» է վարում (տեսանյութ) Արցախը թոկ էր ձեզ համար, «աշեյնիկ ու պավադոկ», որից հեշտ «ազատվեցիք». պատգամավորը՝ Միրզոյանին (տեսանյութ) Հաշվետվություն կա պահանջելու. Բագրատ սրբազան (տեսանյութ)Իմ թիկունքում հարություն առած իմ Տերն է, իսկ ԱԱԾ-ն էլ բոլոր մեղադրանքները հերքել է. Սրբազան (տեսանյութ) Սիրիան առնվազն 30 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ամենադիտված