Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
Հասարակություն![Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք](/timthumb.php?src=disc/02-02-24/728e57db72f43ec5946cba726429637f.jpg&w=780)
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ քղաքացու բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Էջմիածին քաղաքում գործունեություն ծավալող «Խաչատուր Հովհաննիսյան» Ա/Ձ-ին պատկանող խանութում։
Արդյունքում հայտնաբերել են մի քանի ապրանքանիշի ժամկետանց կետչուպներ, որոնք տեղում ոչնչացվել են։
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:
![](banners/armflix.jpg)