Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

Ցանկացած խաղաղություն պետք է ներառի հարգանք երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան

Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը անցկացվել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառում, որին  ՀՀ-ում Իրանի դեսպանի հրավերով մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս առիթով դեսպանատնից հաղորդագրություն են տարածել, որում ասվում է. 

«Հանուն Բարեգութ և Ողորմած ԱստծոՀՀ մեծարգո փոխվարչապետ պարոն Մհեր Գրիգորյան
Հարգելի նախարարներ, դիվանագետներ
Սիրելի հայրենակիցներ
Տիկնայք և պարոնայք

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական փառապանծ հեղափոխության հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառմանը մասնակցելու իմ հրավերն ընդունելու համար:

45 տարի առաջ այս օրերին Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Իրանի ժողովրդի փոթորկալից շարժումը հաջողությամբ պսակվեց, և որի արդյունքում տապալվեց բռնապետական թագավորական համակարգը և այն փոխարինվեց ժողովրդի կամքի և ցանկության վրա հիմնված համակարգով: Ի հեճուկս շարունակական թշնամանքներին,  դավադրություններին, ահաբեկչական գործողություններին, պատերազմին և ժողովրդի ու իսլամական համակարգի դեմ կիրառվող դաժան պատժամիջոցներին, Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի դիմացկուն և վճռական է ընտրել աճի, բարգավաճման, փառքի ու արժանապատվության ուղին:

Աստվածատուր հարստությունները, եզակի աշխարհագրությունը, երիտասարդ և ակտիվ մարդկային ռեսուրսներին կրթելու և ժողովրդական աջակցության հետ մեկտեղ,  ստիպել են Իրանին բոլոր ոլորտներում արագորեն անցնել զարգացման և ամենակարողության ճանապարհը: Իրանն աշխարհում էներգիայի հսկայական պաշարների առումով երկրորդ տեղը իսկ գիտության արտադրությամբ տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում: Իրանը տիեզերական տեխնոլոգիաներ ունեցող և արբանյակներ արտադրող տասը երկրների շարքում է, և այն չորս երկրների թվում, որոնք ունեն արբանյակային կայաններ:

Իրանը ցողունային բջիջների տեխնոլոգիաների, Գենետիկայի, նանոտեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը: Իրանը հսկայական առաջընթաց է գրանցել ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրության ոլորտում: Այսօր Իրանը Մերձավոր Արևելքի բժշկության կենտրոնն է:

Մարդկային ռեսուրսների զարգացման հարցում Իրանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում: Եվ այդ համատեքստում Իսլամական հեղափոխությունից հետո կանայք ակնառու ներդրում ունեն երկրի զարգացման գործում: Ընթացիկ ուսումնական տարում բուհեր և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվածների 61 տոկոսը պատկանում է կանանց: Իրանում մասնագետ բժիշկների ավելի քան 40 տոկոսը կանայք են:

Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք,

Արտաքին քաղաքական ոլորտում անկախ որոշումների կայացումը Իրանի իսլամական հեղափոխության ամենաակնառու արդյունքներից է: Իրանը վերջին 45 տարիների ընթացքում ցույց է տվել, որ իր հավասարակշռված և իրավակենտրոն դիրքորոշումներով կանգնած է պատմության ճիշտ կողմում:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, հենվելով արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության երեք սկզբունքների վրա, հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը դարձրել է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Ըստայդմ, բարեկամ երկրների, հատկապես Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների խթանումը առանձնահատուկ ուշադրության է արժանանում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է տարածաշրջանային խնդիրների ու ճգնաժամերի լուծման մաս: Այս զգայուն պահին իմ երկիրը կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: ԻԻՀ-ը պաշտպանում է կայուն խաղաղությունը տարածաշրջանում: ԻԻՀ տեսակետն է՝ ցանկացած խաղաղություն պետք է իր մեջ ներառի հարգանք երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության նկատմամբ:
ԻԻՀ ողջունում և աջակցում է տարածաշրջանային նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության մեծխարգո պարոն Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ուղղված երկրների ազգային ինքնիշխանության շրջանակներում հաղորդակցության ուղիների ավելացմանը և ապաշրջափակմանը:

Երկկողմ քաղաքական հարաբերությունների ոլորտում վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր մակարդակներում երկու երկրների պաշտոնյաների փոխադարձ այցել են իրականացվել և դա հարաբերություններին հատուկ դինամիկա է հաղորդել:


Առաջիկայում Թեհրանում կայանալու է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը, ինչն ավելի շատ հնարավորություններ կնձեռի հարաբերությունների զարգացման համար:

Նախորդ տարվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և շուրջ 120 հազար իրանցիների այցը Հայաստան երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և ժողովուրդների միջև շփումների և հաղորդակցության ավելացման վառ ապացույցն է: Կասկած չունեմ, որ Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը նախկինի համեմատ ավելի մեծ թափ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին:


Նախորդ տարի երկու երկրների միջև գազ-էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագիրը երկարաձգվեց, ըստ որի հնարավորություն ստեղծվեց ավելի մեծ ծավալների գազ և էլեկտրաէներգիա փոխանակելու համար: Ինչպես նաև կնքվել է Հյուսիս-Հարավ միջանցքի առաջին հատվածի, այն է Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կարևոր պայմանագիրը:

Այնուամենայնիվ, հավատացած ենք, որ առկա են հսկայական ներուժ երկու պետությունների և երկու ժողովուրդների միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Համոզված ենք, որ Իրան-Հայաստան հարաբերությունների ապագան խոստումնալից է և ոչ մի ուժ չի կարողանա այն իր ուղեգծից դուրս մղել:

Վերջում ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, հարգելի հյուրեր այց միջոցառմանը ներկա գգտնվելու համար և Ամենակարող Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն և բարություն:
Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մի՞շտ եք կիրակի աշխատում, թե՞ իմ այցի հետ ա կապված. Փաշինյանը հետևում է Սյունիքի շինաշխատանքներին (տեսանյութ) «Ասում են՝ ապացուցիր, որ դու ուղտ չես». փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ մեղադրանքի մասին Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է «Քանի էրեխա ունե՞ս՝ հի՞նգ, պա՜հ, մալադեց». Փաշինյանը Կապանում հետևում է մանկապարտեզի շինարարությանը (տեսանյութ) Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդ են վերցնել. նոր տեղեկություններ Կին ժամկետայինները ցանկանում են սպա դառնալ ու շարունակել մնալ բանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել ԱՄՆ փոխնախագահը վաղաժամ լքել է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովը Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսը երկու շաբաթ բաց կլինի այցելուների համար Աբրահամը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում Հրդեհ Նիզամի գյուղում Զոհվել է Նիկիտա ՑիցագինըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր Պուտինին
Ամենադիտված