Դուբայում կգործարկվեն թռչող տաքսիներ
Աշխարհ![Դուբայում կգործարկվեն թռչող տաքսիներ](/timthumb.php?src=disc/15-02-24/f493de98a479ded6f2ae8d53de9f047a.jpg&w=780)
Թռչող տաքսիները Դուբայի երկնքում կհայտնվեն 2025 թվականին։ Նրանք կթռչեն 320 կմ/ժ անհավանական արագությամբ, գրում է Daily Mail-ը։
Թռչող տաքսի արտադրող ընկերությունը պայմանագիր է կնքել Դուբայի հետ 2025 թվականից կոմերցիոն թռիչքներ իրականացնելու վերաբերյալ։ Այսպիսով, շուտով իրականություն կդառնան կադրերը գիտաֆանտաստիկ ֆիլմերից, ինչպիսիք են «Հինգերորդ տարրը», «Աստղային պատերազմները», որտեղ վաղուց արդեն պատկերվել են քաղաքներ՝ թռչող տաքսիներով:
Թվում է՝ երթևեկության այս հարմարավետ տարբերակը շուտով իրականություն կլինի։
Տաքսիները նախատեսված են օդաչուի և չորս ուղևորի՝ 320 կմ/ժ արագությամբ մինչև 198 մղոն տեղափոխման համար։
![](banners/armflix.jpg)