Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելի հետ
Քաղաքական![Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելի հետ](/timthumb.php?src=disc/18-02-24/8c8c7f640d9d505258ace50f64db6b22.jpg&w=780)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելի և ընկերության ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի և կուտակիչ կայանների կառուցման ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղությունների զարգացումը Հայաստանում և նշել, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է գերմանական ընկերության հետ փոխգործակցության խորացմամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները գործակցության հնարավորությունների շուրջ:
![](banners/armflix.jpg)