Gulfood 2024 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 47 ընկերության արտադրանք
Քաղաքական![Gulfood 2024 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 47 ընկերության արտադրանք](/timthumb.php?src=disc/20-02-24/a44938e47863e7fce46ee8bf54b0dceb.jpg&w=780)
Փետրվարի 19-ին ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է սննդի և խմիչքների ամենամեծ՝ Gulfood 2024 29-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է 190 երկրից ավելի քան 5500 ընկերություն։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Ցուցահանդեսին ներկայացված են 150 հազարից ավելի նորարարական ապրանքներ։ Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ սննդի մատակարարման շղթաների կազմակերպման, ապրանքների առաջխաղացման և արդյունավետ վաճառքների իրականացման թեմաներով։
Gulfood 2024 29-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է երկու տաղավարով, որտեղ ներկայացված է հայկական 47 ընկերության արտադրանք։ Հայկական ընկերությունների մասնակցությունն ապահովվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արտահանման խթանման միջոցառումների շրջանակներում, որի նպատակը ապրանքային շուկաների դիվերսիֆիկացումն է, օտարերկրյա շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացմանը նպաստելը և հեռանկարային շուկաներ մուտք ապահովելը։
Ցուցահանդեսի շրջանակում հայկական ընկերությունների համար նախատեսված են B2B հանդիպումներ համաշխարհային խոշոր մատակարարների և գնորդների հետ։
![](banners/armflix.jpg)