«Հրապարակ». Սրտատրոփ սպասում են փակ հանդիպմանը
Հայկական Մամուլ![«Հրապարակ». Սրտատրոփ սպասում են փակ հանդիպմանը](/timthumb.php?src=disc/22-02-24/b2ca40b2be0ae170bd0b0fa94ec349b9.jpg&w=780)
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական իշխող ուժն այսօր փակ հանդիպումներ կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ: 2 նախագահների պաշտոնավարման ժամկետը լրացել է, Նիկոլ Փաշինյանը երկուսին էլ երկրորդ շանսն է տվել՝ առաջադրելով նույն պաշտոնում: Ընտրությունը կկատարվի խորհրդարանում՝ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նիստերին։
Պատգամավորները ֆորմալ հանդիպումներ կունենան թեկնածուների հետ, բայց նրանց ընտրությունը կարելի է կայացած համարել։ ՔՊ-ականները հիմա սրտատրոփ մի հանդիպման են սպասում` Փաշինյանի հետ փակ հանդիպմանը: Նա սովորաբար արտերկրյա այցերից հետո հանդիպում է թիմակիցների հետ, հուշում, թե ինչ կարծիքներ հայտնեն, ինչ բովանդակության հարցազրույցներ տան։ Խոսքը մյունխենյան եւ փարիզյան այցերի մասին է»:
![](banners/armflix.jpg)