ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասին Տարազների ցուցադրության 6-րդ փառատոնը կանցկացվի Երևանում Մատթէոս Խ.-ին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանական համարանիշով մեքենա՝ ՀՀ տարածքում ՆԳՆ-ն գաղտնի է պահում, թե ինչ հատուկ միջոց է կիրառել Բաղրամյան փողոցում ցուցարարների դեմ Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ Հայաստանում ավելի քան 50 հազար ծառ անձնագիր է ստացել (տեսանյութ) Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները 4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. արցախցին ահազանգում է. News.am 

Կարապետ Պողոսյանին տեղափոխեցին Նուբարաշեն ՔԿՀ. մանրամասներ. Հրապարակ

Հասարակություն

Արդեն վեցերրորդ օրն է՝ գյումրեցի իրավապաշտպան, քաղակտիվիստ Կարապետ Պողոսյանի հեռախոսն անջատված է, կնոջ մտահոգությունն էլ ավելի է խորանում։ «Ձերբակալությունից հետո ձայնը չեմ լսել, մեզ ոչ մեկիս չեն թողել տեսակցել, փաստաբաններին նույնպես 1-ին օրը չեն թողել տեսակցել։Փոքր աղջիկս անընդհատ զանգում է, ասում է՝ պապայի հեռախոսն էլի անջատված է։ Սպասում էի, որ մի օր այսպիսի բան լինելու է, որովհետև Կարապետին տարբեր ձևերով միշտ փորձել են լռեցնել։ Անընդհատ գործեր էին հարուցում․․․․․, բայց որ էսպես մարդուն տանեն ու ընդհանրապես արգելեն ընտանիքի հետ կապ պահել, սա անթույլատրելի է»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանի կինը՝ Անգին Մալխասյանը՝ նշելով, որ ամուսնու ձերբակալության մասին տեղեկացել է հենց նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ Կարապետ Պողոսյանը պարեկային ծառայության մեքենայի միջից ուղիղ եթերով  ասում է, որ իր գլխին գործ են սարքել, և որ իր կողքին նստած լեյտենանտը խոստովանել է, թե ցուցում է ստացել իրեն Մարտունու ոստիկանության բաժին տանելու։

Գյումրեցի քաղակտիվիստին ձերբակալել էին հունիսի 5-ին , երբ  նա գնացել էր Վարդենիս` մասնակցելու Բագրատ սրբազանի հանրահավաքին, սակայն ճանապարհին Պարեկային ծառայության աշխատակիցները նրան դուրս են հանել երթի շարքերից ու տեխզննման փաստաթուղթ չունենալու հիմքով` առգրավել մեքենան:   «Տեխզննման փաստաթուղթ չունենալու համար ընդամենը կարող էին իրենց ակտը գրել, տուգանել, պրծնել, բայց հասկանալի է, որ իրենց նպատակն այլ էր։Առանց հաշվի առնելու, որ երեք անչափահաս երեխաների հայր է, հաշմանդամ մայր ունի,  ինքը՝ Կարապետը արդեն տաս տարի է տառապում է զարերակային բարձր ճնշմամբ, ամեն առավոտ դեղ է խմում։ Փաստաբաներից եմ փորձում ամուսնուս առողջականի մասին իմանալ, գիտեմ, որ ընկերներին հաջողվել է դեղերը փոխանցել»,-ասաց  կինը։ 

Նշենք, որ Կարապետ Պողոսյանի ձերբակալությանը հաջորդել է կալանավորումը։  Կնոջ փոխանցմամբ՝ փաստաբանների տեղեկություններով՝ ամուսնուն այսօր տեղափոխել են Երևան՝ Նուբարաշեն  քրեակատարողական հիմնարկ ։ «Հույս ունեմ, որ տեղափոխվելուց հետո գոնե կկարողանա մեզ հետ կապվել, հետը կխոսեմ, կիմանամ՝ ինչպես է» ։

Ինչ վերաբերվում է քննչական կոմիտեի հաղորդագրությանը, որում ասվում է, թե Շիրակի մարզի 43–ամյա բնակիչը կալանավորվել է` հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, հոգեմետ նյութեր ապօրինի պահելու մեղադրանքով, Կարապետ Պողոսյանի կինը նկատում է ․«Կարապետը գրանցված է որպես դոնոր եւ պարբերաբար դոնորական արյուն է հանձնում, ընդամենը շաբաթներ առաջ է հերթական արյունը հանձնել, ի՞նչ եք կարծում՝ թմրամոլից դոնորական արյո՞ւն են վերցնում, այնքան ծիծաղելի ու անհեթեթ են իրենց փաստարկները» ։

Նշենք նաւ, որ Կարապետ Պողոսյանի փաստաբանները ՝ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը

նույնպես  հանդես են եկել հայտարարաությամբ։

«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի կողմից գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կալանավորման վերաբերյալ 2024 թվականի հունիսի 8-ին տարածված հաղորդագրության՝ հայտնում ենք հետևյալը․

Կարապետ Պողոսյանը 2024 թվականի հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի շրջանակում երթևեկել է դեպի Վարդենիս քաղաք, երբ Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են վերջինիս վարած տրանսպորտային միջոցը՝ այն տեխնիկական զննություն անցած չլինելու պատճառաբանությամբ։ Կարապետ Պողոսյանն ընդունել է վարչական իրավախախտման փաստը, Պարեկային ծառայության աշխատակցին առաջարկել է արձանագրել խախտումը և թույլատրել շարունակել իր ճանապարհը, սակայն վերջինս հայտնել է, որ տրանսպորտային միջոցը պետք է բերման ենթարկեն հատուկ պահպանվող տարածք և արգելանք դնեն, ինչին Կարապետ Պողոսյանն առարկել է՝ հայտնելով, որ օրենսդրությամբ նման կարգ սահմանված չէ։

Այնուամենայնիվ, Կարապետ Պողոսյանը, ենթարկվելով Պարեկային ծառայության աշխատակցի անօրինական՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18․1 և 18․2 հոդվածներին ակնհայտորեն հակասող պահանջին, տրանսպորտային միջոցը վարել է դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք, որի ընթացքում իր տրանսպորտային միջոցի մեջ գտնվող Պարեկային ծառայության աշխատակցից տեղեկացել է, որ «ցուցում ունեն այսօր բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք ունենան խախտում, որը հիմք է տրանսպորտային միջոցն արգելանք դնելու, տեղափոխել հատուկ պահպանվող տարածք»։ Ըստ այդմ, Կարապետ Պողոսյանը, հասկանալով, որ տրանսպորտային միջոցը հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը նպատակ ունի խոչընդոտել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցների հավաքների ազատության իրավունքի իրականացմանը, արդարացիորեն վրդովվելով ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ և խտրական գործողություններից, իր մասնավոր տարածք համարվող տրանսպորտային միջոցում, որում այդ պահին գտնվել են միայն ինքը և Պարեկային ծառայության աշխատակիցը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ հայհոյանքներ տալու եղանակով արտահայտել է իր զայրույթը։

Այնուհետև, Կարապետ Պողոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջով կատարվածի մասին տեղեկացրել է հանրությանը՝ խնդրելով նաև իր փաստաբան ընկերներին մոտենալ և իրավաբանական օգնություն ցույց տալ, որից հետո Պարեկային ծառայության աշխատակցի պահանջով կանգնեցրել է ավտոմեքենան։ Տրանսպորտային միջոցը Պարեկային ծառայության աշխատակիցները տեղափոխել են ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշված բաժնում էլ Կարապետ Պողոսյանը ձերբակալվել է՝ ոստիկանության ղեկավար կազմին հայհոյանքներ հնչեցնելու կապակցությամբ, արարքն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն չի համարվում:

Տեղեկացնում ենք նաև, որ իրականությանը չի համապատասխանում և փաստական հիմքից առհասարակ զուրկ է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված այն տվյալը, թե իբր «վարորդը անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ։

Փաստաբանները շեշտում են.

«Ինչ վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված այն տեղեկությանը, թե «Կարապետ Պողոսյանը, խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ», ապա հայտնում ենք, որ դրա վերաբերյալ Կարապետ Պողոսյանը տվել է ողջամիտ բացատրություն այն մասին, որ այդ դեղահաբերը պատկանում են իր մայրիկին, ով դրանք ստանում է օրինական կարգով՝ բժշկական փաստաթղթերի հիման վրա, իր մոտ դրանք, ազատ վաճառքում գտնվող այլ` զարկերակային ճնշումը կարգավորող դեղահաբերի հետ միասին, հայտնվել են հանգամանքների պատահական զուգորդմամբ՝ մանրամասն ներկայացնելով ամբողջ եղելությունը։ Ընդ որում, նախաքննություն իրականացնող մարմնին է տրամադրվել և վարույթի նյութերին կցվել են համապատասխան փաստերը հաստատող բժշկական և այլ փաստաթղթեր:

Իրազեկում ենք նաև, որ վարույթն իրականացնող քննչական մարմինը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը 2 ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ միջնորդություն, որը բավարարվել է մասնակի՝ 1 ամիս ժամկետով: Նշված դատական ակտի դեմ կներկայացվի հատուկ վերանայման վերաքննիչ բողոք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածուԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասինՏարազների ցուցադրության 6-րդ փառատոնը կանցկացվի ԵրևանումՄատթէոս Խ.-ին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանիցԱդրբեջանական համարանիշով մեքենա՝ ՀՀ տարածքումՆԳՆ-ն գաղտնի է պահում, թե ինչ հատուկ միջոց է կիրառել Բաղրամյան փողոցում ցուցարարների դեմՍիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետՀայաստանում ավելի քան 50 հազար ծառ անձնագիր է ստացել (տեսանյութ)Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր Սփյուռքը մեկ մարդու պես ոտքի կանգնել. Վահագն ՄելիքյանՍոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանա4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. արցախցին ահազանգում է. News.amԵթե Հայաստանը մնա ու երբևէ ունենա հայկական իշխանություն, ապա Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը պետք է ներկակացվեն իրավաբանական բուհերում որպես քաղաքական հետապնդման. ՎարոսյանԲրոնզե մեդալներ՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայիցԴատախազությունը կադաստրային քարտեզների վերաբերյալ գրություն ստանալ-չստանալու հարցը համարում է գաղտնիՎարդան Ղուկասյանը ե՞րբ կվերադառնա ՀայաստանԱղձքի հարակից հատվածում կիրականացվեն պայթեցման աշխատանքներՄամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի վաղըՇվեյցարիան և ՆԱՏՕ-ն համաձայնագիր են ստորագրել Ժնևում դաշինքի գրասենյակ բացելու մասինԿիրանցում ադրբեջանցին մոտեցել է հայ բնակչի տանըԱլեն Սիմոնյանն իրեն արձակուրդ է ուղարկելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկումԿիրանց գյուղի ծնողները բարձրացրել են երեխաների անվտանգության հարցը, հարցի լուծումը դեռ չկա․ լրագրողՉարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար․ Բագրատ ՍրբազանԱհազանգ քաղաքացուց՝ պաղպաղակի մեջ որդ են հայտնաբերելԱվինյանն ընդգծել է Երևանը զբոսաշրջիկների համար ավելի մրցունակ դարձնելու կարևորությունըՎարչապետ Փաշինյանը մեկնում է արձակուրդԵթե որևէ բան չխանգարի, այստեղ կհանդիպենք մեր Վանաձորի քաղաքապետին՝ Մամիկոն Ասլանյանին. Բագրատ ՍրբազանՓԾ-ի կողմից իրականացվում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ ուղղված հակահրդեհային միջոցառումներինՏավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆԵվս մեկ չեմպիոն Մասիսից․ համայնքապետն ընդունել է փոքրիկ շախմատիստին (լուսանկարներ)Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածում կառուցվելու է շուրջ 27 կմ ճանապարհԵրևանի մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կհրաժարվի ժետոններիցՄամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց. ՄելիքյանԱյ ոչուփուչ, դու իմ ընտանիքը գիտե՞ս, որ նման բան ես ասում. Աստղ Գալեյանը՝ Ռոման Բաղդասարյանին (տեսանյութ)Վանաձորի համայնքապետն ազատ կարձակվիԱնհետացած սպառազինության մի մասի գտնվելու վայրը ՆԳՆ-ն պարզել էՏավուշում զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին. Կա 6 վիրավորՔոլեջի տանիքի թիթեղը պոկվել է․ օգնության են հասել փրկարարներըՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը դատարանում հարձակվել է լրագրող Անի Գևորգյանի վրա (տեսանյութ) ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանըՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանըTelegram–ով կրիպտոարժույթով թմրամիջոցների վաճառքի համար 1 անձի մեղադրանք է ներկայացվելՄահվան ելքով վթար` ՎարդենիսումՀունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներինԵՊՀ-ն մանկավարժների հավաստագրման 3-ամսյա դասընթաց է կազմակերպումՍկուտերի վարորդը ոչ սթափ վիճակում է եղել. կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն Մինչև վերջ լինել հետևողական՝ շտկվեն բոլոր թերությունները. Գեղարքունիքի մարզպետը հանձնարարականներ է տվելԹրամփն արդեն հաղթել է. ՄեդվեդևՀայկական դիրքում ինչո՞ւ է Ադրբեջանի դրոշը դրված, եթե իսկապես սահմանագծումն անցել է հավասար պայմաններում. Բաղանիսի նախկին գյուղապետ
Ամենադիտված