Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ) «Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.com Այսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ոսկե մեդալ» ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանին՝ ՌԴ սպորտի նախարար Մատիցինի հրամանով Ռուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, բայց դրանք պիտի լուծվեն խորը երկխոսության շնորհիվ. Սրբազան (տեսանյութ) Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի ասուլիսը միջազգային լրատվականներին (տեսանյութ) Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգ Սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել 44-ամյա կնոջը, մերժվել ու հարվածել է նրա դեմքին 

Նիկոլի ձևակերպած «ցլերի» քանակը ավելացնում ենք, ՀՀ-ն դաշնակիցների փոխարեն ձեռք է բերում կարեկցողներ

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. 

«Մենք ազգովի հպարտանում ենք 80 տարի առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնդակահարված Միսաք Մանուշյանով (և ճիշտ ենք անում), բայց չգիտենք 6 ամիս առաջ, սեպտեմբեր 19-20 Արցախում հերոսական կռիվ տված մոտ 250 մեր զոհված տղերքի անունները, որոնք կանգնեցին ադրբեջանական զորքի դիմաց՝ շատ լավ հասկանալով, որ գնում են գնդակահարության։ 

Գիտեին, որ մենակ են ու զոհվելու են, որովհետև այսօրվա Հայաստան պետությունը մեր հայրենիքն ամբողջությամբ չի ընկալում, ու այսօրվա Հայաստանը չունի որևէ դաշնակից։ Ոչ միայն տղաների անունները չգիտենք` պետական մակարդակով, չենք էլ հիշում նրանց, չենք գիտակցում նրանց արածը, նրանց վերջին արցախյան հերոսամարտը, չենք հիշում նրանց երեխաների, ընտանիքների, նրանց Մելինեների մասին։

Մենք հպարտանում ենք, որ Մանուշյանը հայ է, ու ֆրանսիացիք նրան պատվում են, իսկ մեր 44-օրյա պատերազմից հետո 5 հազար զոհերի հուղարկավորությունը, մասունքների ԴՆԹ ինդենտիֆիկացիան, անհետ կորածների փնտրտուքն ուղեկցվում էր Երևանի աղմկոտ և ուրախ ռեստորաններով, այդ թվում` պետական բարձրաստիճան պաշտոնյաների։ Մեկ շաբաթ առաջ 4 զոհ ենք տվել, և այսօր հատուկենտ անհատներ են այդ մասին հիշում։

Ֆրանսիական դիմադրության հայ հերոսով հպարտանում ենք, և ճիշտ էլ անում ենք, բայց «հերոսաբար» Արցախ ենք կորցնում` ասես ոչ մի լուրջ բան չի եղել։ Մենք խոսում ենք դիմադրության ազնիվ ու վեհ գաղափարից, բայց Արցախ կորցնելուց հետո իշխանությունից գոնե մեկը հրաժարական չտվեց, որպես անհատական դիմադրություն, իսկ հայոց խորհրդարանում Արցախ կորցնելուց մեկ շաբաթ անց հանդարտ, խաղաղ նիստ էր, որի տրամաբանական շարունակությունը զուգընկերոջ ու կուսության հարցի քննարկումն էր ։ Սա է մեր պետական մտածողության որակը։

Դաշնակիցնե՞ր, թե՞ կարեկցողներ

Հայաստանը դաշնակիցների փոխարեն ձեռք է բերում կարեկցողներ։ Մանուշյանի պատվումը Փարիզում ուղեկցվում էր հակառուսական դեմարշների նոր ալիքով ու անտեղի ձևակերպումներով, որոնք դաշնակից չեն ավելացնելու, բայց թշնամի՝ հաստատ։ Նիկոլի ձևակերպած «ցլերի» քանակը մենք մեր ձեռքով ավելացնում ենք։ Պոտենցիալ դաշնակից Ռուսաստանից մենք սարքում ենք թշնամի Ռուսաստան։ Պոտենցիալ դաշնակից Ֆրանսիայից՝ կարեկցող Ֆրանսիա, պոտենցիալ դաշնակից Իրանից մենք գնում ենք նոր թշնամի կամ նվազագույնը` դիտորդ ստանալու ճանապարհով։

Սխալվելու ենք այնքան, որ Վրաստանից էլ ստանանք ոչ բարյացակամ երկիր՝ որպես կողքից մի նոր փոքր «ցլիկ»։

Միայն Նիկոլի Հայաստանը կարող է պաշտոնապես ողջունել տարածաշրջանային 3+2 ձևաչափը, բայց շեշտը դնել եվրոպական դիտորդների վրա, որոնց դեմ հանդես են գալիս տարածաշրջանի նույն այդ բոլոր պետությունները։

Հայաստանին դաշնակից է պետք, ոչ թե կարեկցող։ Դաշնակից ձեռք բերելու և պահելու համար խելք, ստրատեգիական մտածողություն ու աշխատանք է պահանջվում, իսկ կարեկցող ունենալու համար՝ կարեկցանքի անվերջ առիթներ և հուզական էքշն։ Պետական մտածողություն չունեցող ժողովուրդները բոլոր ժամանակներում միշտ աղետների են հասնում, միշտ ծնում են արկածախնդիր իշխանություններ և ոչ պետական մտածողությամբ էլիտաներ։ Արատավոր, աղետաբեր շրջան է, որից դուրս պրծնելու համար մեզ քիչ ժամանակ է մնացել»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Հայաստան Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ)«Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.comԱյսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Ոսկե մեդալ» ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանին՝ ՌԴ սպորտի նախարար Մատիցինի հրամանովՌուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, բայց դրանք պիտի լուծվեն խորը երկխոսության շնորհիվ. Սրբազան (տեսանյութ)Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՓաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)Բագրատ Սրբազանի ասուլիսը միջազգային լրատվականներին (տեսանյութ)Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգՍեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել 44-ամյա կնոջը, մերժվել ու հարվածել է նրա դեմքինՕդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀունիսի 8-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 8Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես․ «Փաստ»Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին (տեսանյութ)Ովքեր են Սրբազան շարժման ստվերային աջկիցները. «Հրապարակ»Քիմ Քարդաշյանը արտասովոր հանդերձանքով (լուսանկարներ)ԱԱԾ տնօրենը մերժում է Փաշինյանի՝ Կոնդի առանձնատուն տեղափոխվելու առաջարկը․ «Հրապարակ»«Ժողովուրդ». 6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը«Փաստ». ՀՀ կներմուծվեն և կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված 3-րդ երկրների կազմակերպությունների ապրանքներ«Հրապարակ». ՔՊ-ն «զադնի» չի դնի«Հրապարակ». Շարժումը հոգեվիճակ է թելադրում«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում»«Ժողովուրդ». ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները30 արծաթով հայրենիքը վաճառածների նկարները գիշերը հայտնվել են Երևանի տարբեր հատվածներում. «Տավուշը հանուն հայրենիքի» «Փաստ». Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները«Ժողովուրդ». ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ»Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցելՌուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. ՊուտինԱննա Մկրտչյանը՝ 2018-ի դագաղների շքերթի մասին. Aravot Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասինՆոել Միքայելյանի առաջիկա մենամարտը հետաձգվել էԷլեկտրաէներգիայի անջատման հասցեներըԿոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան ՍարգսյանԱնդրանիկ Ա.-ն ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետոԱրցախյան եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են «Ադրբեջանի գենետիկական կոդ»Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբԵկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. ՇարմազանովԱվստրիայի Ազգային խորհրդի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանՔննիչները հեռացան․ նրանք չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենանԿիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մ է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովինՄեքենան կողաշրջվել և այրվել է, վարորդը մահացել էՎրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է. 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի էր ենթարկվել մահացածի հայրըԻնչպիսի՞ն պետք է լինի Կասկադի ավարտուն տեսքը․ Ավինյանը քննարկել է Ֆրանսիացի ճարտարապետի առաջարկը«Կեցցե՛ հայ-վրացական հարատև բարեկամությունը»․ Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Վրաստանի անկախության տոնինՖինանսների նախարարը չեխական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերելՀայաստան Ղազախստան հանդիպումն ավարտվեց հաղթանակովՀայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
Ամենադիտված