Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում
Սպորտ![Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում](/timthumb.php?src=disc/26-02-24/8051bf11f27f336ef6757b8a776cb5c1.jpg&w=780)
Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում:
Փետրվարի 25-ից մարտի 3-ը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվում է «Chess Ladies Graz 2024» շախմատի միջազգային մրցաշարը՝ նվիրված ավստրիացի շախմատիստուհի Եվա Մոզերի հիշատակին։ Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 շախմատիստուհի, 9 խաղափուլ: Մասնակիցների թվում է նաև հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանն, ով մրցաշարում երկրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցն է։
Մեկնարկային տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Ավստրիայի ներկայացուցիչ Դենիս Շլոֆերի հետ:
![](banners/armflix.jpg)