Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

Ուսումնավարժանք՝ ՀԱՊՀ-ում․ ըստ սցենարի՝ ռմբակոծվում է համալսարանի տարածքը, վնասվել են մասնաշենքեր

Հասարակություն

Մարտի 1-ին, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, ՆԳՆ Փրկարար ծառայությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացրեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, կատարելագործել Պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում նրանց հմտությունները:

Միջոցառմանը ներգրավվել էին Փրկարար ծառայության ստորաբաժանումները` քաղպաշտպանության կազմավորումներ, հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ, առաջին օգնության փրկարարական խմբեր. ընդհանուր` 11 միավոր տեխնիկա և 110 մարդ։

Մասնակցեցին նաև Ոստիկանության Պարեկային ծառայության 4 կարգախումբ, շտապօգնության 2 բրիգադ, «Երևանգազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» ընկերությունների վթարային խմբերը, ինչպես նաև համալսարանի դասախոսական և ուսանողական կազմը, առաջին օգնության, հրդեհաշիջման և փրկարարական խմբերը, 30 նմանակողներ, անվտանգության 10 աշխատակից:

Ուսումնավարժության միջոցառումներն անցկացվեցին երկու տեղամասում:

Ըստ սցենարի՝ ռմբակոծվում է համալսարանի տարածքը, վնասվել են մասնաշենքեր, կոմունալ-էներգետիկ համակարգեր, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ:

1-ին ուսումնական տեղամասում հետախուզության արդյունքում պարզվում է, որ համալսարանի տարածքում կա չպայթած զինամթերք, ինչպես նաև ռմբակոծության հետևանքով վնասվել է համալսարանի շենքը, և մարդիկ մնացել են արգելափակված, 1 ուսանող էլ փրկվելու համար բարձրացել է տանիք և օգնություն է կանչում:

Մինչ փրկարարական ուժերի ժամանումը, համալսարանի կազմավորումների ուժերով անմիջապես կազմակերպվեց աշխատակիցների և ուսանողների պատսպարում։ Գործարկվեց համալսարանի ազդարարման համակարգը. շչակի միջոցով տրվեց «Օդային տագնապ» ազդանշան, ինչից հետո համալսարանի ղեկավար կազմն անմիջապես կազմակերպեց աշխատակիցների և ուսանողների տարհանում: Համալսարանի քաղպաշտպանության կազմավորումներն իրականացրեցին հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնություն ցույց տալու աշխատանքներ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումերն իրականացրեցին հետախուզություն և բացազատում: Ստեղծվեց փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ: Սակրավորական խումբը սահմանազատեց հայտնաբերված զինամթերքի հարակից տարածքը:

Դեպքի վայր ժամանեցին Երևանի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումները, ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերը, շտապօգնության բրիգադները։

Տարբեր տեղամասերում իրականացվեցին հրդեհաշիջման, ինչպես նաև արգելափակված քաղաքացիների ու տուժածների տարհանման աշխատանքներ՝ ավտոսանդուղքի, ալպինիստական պարանների և պատգարակի կիրառմամբ:

Ըստ սցենարի` 2-րդ տեղամասում ռմբակոծության հետևանքով 5-րդ մասնաշենքը զգալի վնասվել էր, առաջացել էր հրդեհ, կային փլուզումներ, շարքից դուրս էր եկել կոմունալ-էներգետիկ համակարգը: Ծխապատ գոտուց դուրս գալով` երկու ուսանող արգելափակվել էին 5-րդ հարկում:

Տեղում իրականացվեցին հրդեհաշիջման և փրկարարական գործողություններ, կինոլոգը հետախուզեց տարածքը և տարհանեց նկուղում արգելափակված չորս ուսանողի. գործի է անցնում անհետաձգելի բժշկական օգնության խումբը և նրանց հանձնում շտապօգնությանը:

Տուժածներին տեղափոխվում են բժշկական հաստատություններ: Պարեկներն արգելափակում են տարածքը, սահմանափակում երթևեկությունը:

Միջոցառման ընթացքին հետևեցին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Դավիթ Սարգսյանն ու Եգոր Կարապետյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Ամփոփելով արդյունքները՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժության բոլոր մասնակիցներին, դրական գնահատեց մասնակիցների գործողությունները։ Նա նշեց, որ նման ձևաչափով վարժանքները հնարավորություն են տալիս հստակեցնել և ամրապնդել համագործակցության ուղղությունները, կատարելագործել փրկարարական ծառայողների ունակություններն ու կարողությունները։

Օրվա խորհուրդն անհրաժեշտ հիշեցում էր քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին՝ հասարակությանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներից ու աղետներից պաշտպանելու գործում: Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը փրկարար ծառայության գերակա ուղղություններից է։

Տարաբնույթ ուսումնավարժությունները, դասախոսությունները, սեմինարներն ու բաց դասերն ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր ՊուտինինԼավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերըՆույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն»Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. ArmlurՈՒՂԻՂ. Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակումԳլենդելի քաղաքապետն այցելել է ԳյումրիԲաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխայինԽոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր էԷկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանըՄեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարությունԻշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. ԱբրահամյանԱննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ ԴանիելյանԱռաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿԱՄՆ-ն 1,5 մլրդ դոլար կհատկացնի ՈւկրաինայինՏիգրանաշենը պահեք, հաջորդը՝ Տիգրանաշենն է. Գերասիմ Վարդանյանին տեղափոխեցին ՔԿ Պուտինի առաջարկը լուրջ չէ. Շոլց
Ամենադիտված