Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինի Այս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Ոստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ) Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ հունիսի 1-ի համար Էսօր մի մարդու ծննունդնա, որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակից 

Միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Tsargrad.tv-ն «Ահա թե ինչու է ամեն ինչ ընկնում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին Բրյուսելում կայացած «Հայաստանի ռազմավարական ապագա» ֆորումում ասել է, որ իրենք երբեք անվտանգության թեմայով նման ինտենսիվ երկխոսություն չեն ունեցել Արևմուտքի և Եվրոպայի հետ, և հույս ունեն խորացնել համագործակցությունը հավաքական Արևմուտքի հետ։ Երևանի ապագան այլևս չի ասոցացվում Ռուսաստանի հետ։ Դրանք այնքան կապված չեն, որ վերջերս նույնիսկ հրապարակումներ են լինում հայերի կողմից մեր ՀՕՊ-ի մասին տեղեկատվության արտահոսքի մասին Արևմուտք, ինչն էլ դառնում է օդում մեր ինքնաթիռների ոչնչացման պատճառ։

Ի վերջո, Ռուսաստանն ու ՀԱՊԿ երկրներն ունեն նույն հակաօդային պաշտպանության համակարգը։ Դաշնակիցները կարող են օդում տեսնել մեր ինքնաթիռների շարժումները։ Երևանը նաև հայտարարել է ֆրանսիական Ground Master 200 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մտադրության մասին, և այդ դեպքում Արևմուտքը կկարողանա ուղղակիորեն հետևել Ռուսաստանի երկնքին։ Պարզ է, որ մեր երկիրը դա թույլ չի տա։ Բայց ինչո՞ւ է Հայաստանն իրեն պահում մահապարտ պետության պես։ Ինքը՝ Փաշինյանը, իրապես չթաքցնելով իր մտադրությունները, հանձնեց Ղարաբաղը։ Նախ՝ նա հրապարակավ ճանաչեց այդ տարածաշրջանը որպես Ադրբեջանի մաս, իսկ հետո, երբ Բաքուն սկսեց իր հատուկ գործողությունը, վրդովվեց, որ օգնության չհասան Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը։ Բայց բոլոր պայմանագրերով նրանք պարտավոր էին պաշտպանել Հայաստանը միայն նրա վրա հարձակման դեպքում, իսկ այս դեպքում ի՞նչ կարելի էր անել։

Թե՞ Ռուսաստանը պետք է իրեն ավելի «հայամետ» պահեր, քան ինքը՝ Հայաստանը։ Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտություն է հասունանում, այս անգամ՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, որը Բաքուն շատ կցանկանար անցկացնել Հայաստանի տարածքով: Եվ ՀԱՊԿ-ը պարտավոր է լինելու միջամտել այդ հակամարտությանը։ Բայց տարօրինակն այն է, որ հենց սրացման պահին Փաշինյանը հայտարարում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման մասին։ Այսինքն, նա հերթական ինքնասպանության քայլն է անում։ Ստացվում է, որ Փաշինյանը միտումնավոր է հանձնում Հայաստանը: «Փաշինյանի իշխանության ժամանակաշրջանում Հայաստանը կորցրեց իր սուբյեկտիվությունը և դադարեց պաշտպանվել։ Իշխանությունը քանդում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք ապահովում են երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։ Անգամ Ադրբեջանի հետ վերջին հակամարտությունը չազդեց Հայաստանի վրա։ Այն լուծարվել է Փաշինյանի կողմից: Այսօր նա փորձում է դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ հույս ունենալով, որ դա հարված կհասցնի հենց այդ կառույցին։ Բայց դա միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից»,- ասել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների փորձագետ Ասլան Ռուբաևը։

Բայց այդ՝ ինքնասպանություն թվացող գործողությունները միանգամայն հասկանալի իմաստ ունեն՝ դրանք հակառուսական են։ Հենց Հայաստանը ձերբազատվի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից և Գյումրիում գտնվող ռազմաբազայից, Փաշինյանը կմեկնի Բրյուսել՝ դաշինքին միանալու խնդրանքով։ Տարածքային հակամարտությունների բացակայությունը և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզումը հենց այն պայմաններն են, որոնք թույլ կտան ընդունել Հայաստանին ՆԱՏՕ։ Հայերը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ ու արևմտյան զենքի փորձադաշտ, որովհետև ամերիկացիներին ձեռնտու է Հարավային Կովկասի ապակայունացումը։ Նրանց նպատակն է այնտեղ տեղակայել իրենց ռազմակայանները Իրանին ու Ռուսաստանին թուլացնելու համար։ Փաշինյանը միայն գործիք է Հարավային Կովկաս ԱՄՆ-ի սահուն մուտքի համար, նրա բոլոր գործողությունները տեղավորվում են ամերիկյան ռազմավարության մեջ։

«Հայաստանը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական տարածաշրջանի: Այն արդեն սկսում է իր կամավորներին վերապատրաստել Ֆրանսիայի ուսումնամարզական բազաներում Ռուսաստանի դեմ պայքարելու համար»,- ասել է Ասլան Ռուբաևը։ Այս իրավիճակում Ռուսաստանը հույսը դրել է Ադրբեջանի վրա։ Հենց Ադրբեջանն է այսօր Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Նախկինում այդ դերը խաղում էր Հայաստանը։ Բայց ժամանակներն անցնում են, դաշինքները քանդվում են։ Եվ դա միայն այն պատճառով չէ, որ Փաշինյանի հիստերիան դառը բողկի պես ձանձրացրել է: «Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշինքը կորցրել է իր օգտակարությունը, և մենք արդեն կարող ենք այդ մասին խոսել բաց և ուղղակիորեն։ Հայաստանից մեզ ավելին ոչինչ պետք չէ: Ինչո՞ւ է Ռուսաստանին պետք նման գործընկերը, մի պետություն, որտեղ հակառուսական տրամադրությունները ծաղկում են ինչպես քաղաքական, այնպես էլ առօրյա մակարդակներում, և անընդհատ հնչում է մեր հանդեպ թշնամական հռետորաբանություն»,- վստահ է Ասլան Ռուբաևը։

Ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանն Ադրբեջանի հետ համագործակցության լայն դաշտ ունի տնտեսության, էներգետիկայի, զուգահեռ ներմուծման ոլորտներում։ Ադրբեջանը նաև Կասպից ծով է։ Իսկ Հայաստանի հետ ամեն ինչ միայն վատանալու է։ Փորձագետը կանխատեսել է հնարավոր բոլոր հումանիտար կապերի ոչնչացում, որոնք այսօր կապում են Մոսկվան և Երևանը։ Բայց Հայաստանը խորապես է կախված Ռուսաստանից, դա կապված է տրանսպորտային ուղիների, ենթակառուցվածքների, ներդրումային միջավայրի հետ։ Այդ ամենը կորցնելով՝ երկիրը կկորցնի իր կայունությունը, և այնտեղ կգա Արևմուտքը։ Բայց դա միայն պատերազմ կբերի հայերին։ Նրանք չեն ցանկանում դասեր քաղել Վրաստանից ու Ուկրաինայից և դեռ կհայտնվեն աղքատության մեջ։ Նրանք ուկրաինացիների նման մեկնած ձեռքով կցրվեն աշխարհով մեկ։ Նրանց ոչ մի լավ բան չի սպասվում...

Եվ ի՞նչ դրանից: Բայց ինչո՞ւ են հայերը թույլ տվել, որ դա իրենց հետ պատահի։ Ինչո՞ւ են հանդուրժում Փաշինյանին: Այն, ինչ մենք տեսնում ենք, ավելի քան երկու տասնամյակ փափուկ ուժի տեխնոլոգիայի հաջող կիրառման արդյունքն է, Սորոսի հիմնադրամի, այլընտրանքային կրթական ծրագրերի ու լրատվամիջոցների կողմից հայ ժողովրդի մեջ որոշակի արժեքների սերմանումը։ Շատ հզոր քարոզչություն, նույնը, ինչ Ուկրաինայում։ Բազմաթիվ փոխանակման ծրագրեր են եղել, որոնցում հայ ուսանողները մեկնել են Արևմուտք։ Եվ երբ հակառուսական սերմերը բողբոջել են, երբ հայ ժողովուրդը այդ պատվաստումը ստացել էր և արդեն պատրաստ էր, Փաշինյանը դարձավ տորթի վրայի բալը։ Նա դարձավ անխորտակելի, ինչ էլ որ անի իր երկրի հետ։ Հայաստանը կորած է Ռուսաստանի համար, այս գլուխը կարելի է շուռ տալ ու մոռանալ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը հասավ Գյումրի (տեսանյութ)Բայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունիՄԻՊ-ն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել 50 բնակիչների հետ Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Արժանապատիվ թալինցիները դիմավորում են Սրբազանի առաջնորդած ավտոերթը (տեսանյութ) Լանջիկ-Մաստարա հատվածում մարդիկ աղուհացով են դիմավորում Բագրատ սրբազանին ու շարժման մասնակիցներին (տեսանյութ) Արգելափակել են լրագրողներին տեղափոխող մեքենայի շարժը (տեսանյութ)Տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստը․ Գնել Սանոսյանի նոր հանձնարարականները Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրաՍա կորուստ է բոլորիս համար. առաջին անգամ է, որ Արցախի հանրային հեռուստատեսության օրը Արցախում չենք նշում. Հրայր Ավետիսյան Խաղաղություն և անհոգ մանկություն աշխարի բոլոր մանուկներին․ Սուրեն Պապիկյան Ախթալայի կամրջի հատվածում հետևել եմ աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ․ Սանոսյան Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը (տեսանյութ) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ (տեսանյութ) Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռըՌաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինիԱյս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ ՊողոսյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Ոստիկանները Սրբազանին գետնի վրա ընկած ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին (տեսանյութ) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ)Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա, սա չպետք է թողնենք սերունդների վրա (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէՈստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ)Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱստղագուշակ հունիսի 1-ի համարԷսօր մի մարդու ծննունդնա, որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակիցԵրեխաները ոչ միայն մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են, այլև մեր ու մեր երկրի, մեր ժողովրդի վաղվա օրը. Արմեն ՍարգսյանԻշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան ԱբրահամյանԵրբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե ՀակոբյանՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է ԳյումրիՍյունիքի Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվելԵրկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանըՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իբրև թե մերժել է ու նրանց կերպարներով հասարակությանը վախեցնում է Փաշինյանը, արդարացվել են հենց նրա իշխանության տարիներին. Սուրեն ՍուրենյանցՓակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը․ ինչ իրավիճակ է ԼարսումՔՊ խմբակցությունը ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀունիսի 1. Օրվա խորհուրդ«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»Հրդեհ Իսրայելյան փողոցում. բնակիչներ են ծխահարվելԴա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով. «Հրապարակ»Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը«Փաստ». Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին«Փաստ». Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը«Փաստ». Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են«Փաստ». Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել
Ամենադիտված