Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

Ինչ հետևանքներ կունենա ՀՀ տնտեսության համար՝ ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի վերանայումը

Վերլուծական

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ տված հարցազրույցի ընթացքում անուղղակի մեսիջ հղեց հայկական կողմին, որ ՀԱՊԿ–ում չմնալն ու, առհասարակ, ՌԴ–ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը նաև հետևանքներ կունենա: Ակնհայտ է, որ այդ հետևանքները առաջին հերթին վերաբերվելու են տնտեսական կապերի վերանայմանը․ այստեղ ՌԴ-ն ազդեցության բավական լուրջ լծակներ ունի: Դիտարկենք, թե ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ՀՀ տնտեսության համար ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի խզումը:

Ըստ փորձագետների գնահատականի՝ առաջին հերթին կաթվածահար կլինեն երկրի գյուղատնտեսությունը, էներգետիկան և շինարարական ոլորտը: Առաջին տարին կգրանցվի ՀՆԱ-ի մինչև 25% անկում, ինչը կատաստրոֆիկ ազդեցություն կունենա երկրի վրա: Եկրորդ տարին կանխատեսվել է ՀՆԱ-ի մինչև 14% անկում:

Հաջորդ ռիսկը: Չպետք է մոռանալ, որ ՀՀ սեփականության 70 տոկոսի շրջակայքում, նույնիսկ մի փոքր ավել գտնվում է Ռուսաստանի տիրապետության, տնօրինման եւ օգտագործման տակ։ Դա ե՛ւ միջուկային վառելիքն է, ե՛ւ հիդրոկայաններն են, ե՛ւ գազամուղն է, որը, կապերը խզելու պայմաններում, կոնտր պայմաններ կարող են առաջացնել, որի պատճառով միայն գազի բաղադրիչով՝ Հայաստանի արձանագրած 13 տոկոս տնտեսական աճն ի չիք կարող է դառնալ։ 

Հայաստանի արտահանման ավելի քան 47%-ը և ներմուծման ավելի քան 31%-ը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։ Որոշ ապրանքատեսակների դեպքում Հայաստանից արտահանումների մեծ մասը գնում է Ռուսաստան։ Արտահանվող ձկան, կարտոֆիլի, լոլիկի, ծիրանի, բալի, կեռասի, դեղձի, սալորի գրեթե ամբողջ մասնաբաժինը արտահանվում է Ռուսաստան։ Այդ երկիր է արտահանվում նաև պանրի և կաթնաշոռի, ջրերի և սպիրտային ըմպելիքների գերակշիռ մասը։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող ավտոմատ տեղափոխվել մեկ այլ տնտեսական տարածք։  ՀՀ-ում արտադրվող արտադրանքն ու ապրանքները միջազգային առևտրում մրցունակ չեն, և ՀՀ ընկերությունները դիտարկվում են միայն հումքի մատակարարներ: Եվրամիության երկրների շուկաների սպասարկումն ավելի բարդ և աշխատատար է, քանի որ նրանցում առկա է սուր մրցակցություն, գործարար միջավայրի սուբյեկտներն ավելի փորձառու և ֆինանսապես ապահովված են, քան ԵԱՏՄ երկրների արտադրողները: Եվրամիությունում ապրանքների որակին և հատկություններին ներկայացվող պահանջներն առավել խիստ են, որը մի կողմից պայմանավորված է շուկայի պետական կարգավորման ու ապրանքների սերտիֆիկացման ավելի կատարյալ մեխանիզմների առկայությամբ, մյուս կողմից` եվրոպացի սպառողների համեմատաբար բարձր վճարունակությամբ: Սրա հետ մեկտեղ պետք է նշենք, որ  ԵԱՏՄ-ից բացի ոչ մի երկիր կամ տնտեսական միավոր մինչ այժմ Հայաստանին չի առաջարկել որևէ տնտեսական կամ մաքսային արտոնություն, որը կարող է դիտարկվել որպես Միությանն անդամակցության այլընտրանք։

 Ներմուծման մեջ ՌԴ-ն ունի մեծ տեսակարար կշիռ՝ դարձյալ կեսից ավելի, և դրա մեջ՝ նաև վառելիքաէներգետիկ ռեսուրսներն են, որոնցից, փաստացի,  մենք կախված ենք: Հայաստան ներմուծվող նավթամթերքի 77 տոկոսը մենք ստանում ենք Ռուսաստանից: Ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը՝ ուրանը, Հայաստանը ևս ներկրում է Ռուսաստանից։ Հայկական ատոմակայանն ունի VVER-440 ռեակտոր և աշխատում է միջուկային վառելիքով, որն արտադրվում է բացառապես Ռուսաստանում։ Միանգամայն սպասելի է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետ կապված ՀԱԷԿ-ից միջուկային վառելիքի և միջուկային ռեակտորի հովացուցիչ նյութերի ներկայիս գները կվերանայվեն (կբարձրանան), ինչը իր հերթին կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը։

Ռուսաստանից Հայաստան ներմուծվում է գրեթե ամեն տեսակի ապրանք։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) արտաքին առևտուրի վիճակագրության, Ռուսաստանից ներմուծվող ամենաբարձր արժեք ունեցող ապրանքները հետևյալն են՝ բնական և հեղուկ գազ (404 մլն դոլար), նավթ և նավթամթերք (270 մլն), անմշակ ալյումին (73 մլն), ոսկի (71 մլն), ցորեն (62 մլն), արևածաղկի ձեթ (36 մլն), մարդատար ավտոմեքենա (34 մլն), շոկոլադ և կակաո պարունակող սնունդ (30 մլն), դեղամիջոցներ (29 մլն), բջջային հեռախոսներ (26 մլն), մարգարին (23 մլն) և երկաթուղային վագոններ (20,5 մլն)։ Նավթը և գազը (674 մլն) կազմում են Ռուսաստանից ներկրվող ապրանքների շուրջ 38 տոկոսը, իսկ ալյումինն ու ոսկին (144 մլն)՝ մոտ 8 տոկոսը։ Որոշ ապրանքատեսակների դեպքում Ռուսաստանից կախվածությունը հսկայական է։ Հայաստան ներմուծվող ցորենը և արևածաղկի ձեթը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից է գալիս։ Ներմուծված գազի և նավթամթերքի (այդ թվում բենզինի) համապատասխանաբար 88 և 73 տոկոսը բերվում է Ռուսաստանից։ Այդ երկրից է ներմուծվում նաև մարգարինի 80 տոկոսը, շաքարի 38 տոկոսը և դեղամիջոցների 21 տոկոսը։

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը զրկվելու է բնական գազի ընդհանուր շուկայի մաս կազմելու հնարավորությունից:  Ռուսաստանը Հայաստանի բնական գազի հիմնական մատակարարն է, և Ռուսաստանից գազի արտահանումը՝ մոտ 2 միլիարդ խորանարդ մետր, ամբողջությամբ բավարարում է Հայաստանի կարիքները, ընդ որում մատակարարումները կատարվում են արտոնյալ պայմաններով: Ավելորդ է նշել, թե ինչ խնդիրների առջև կարող է կանգնել Հայաստանը, եթե ՌԴ և ԵԱՏՄ հետ տնտեսական կապերը խզելու դեպքում փոփոխվի գազի գինը: Հասկանալի է, որ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու, և տեղի է ունենալու գների համատարած բարձրացում, առաջին հերթին՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի:

Իրավիճակի անհաջող զարգացման դեպքում արձանագրվելու է ՌԴ-ից ՀՀ եկած քաղաքացիների արտահոսքի և ներհոսքի էական դադարում, ինչը կուղեկցվի նաև դրամական փոխանցումների նվազմամբ: Չմոռանաք, որ արտագնա աշխատանքի հիմնական ուղղղությունը Հայաստանի համար ևս շարունակում է մնալ Ռուսաստանը, և այս պահին այդ դրամական փոխանցումների հիմնական մասը՝ 70 տոկոս և ավելի, ստացվում է հենց այնտեղից:

Ինչպես տեսնում ենք՝ փաստերը վկայում են այն մասին, որ ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի խզումը կարող է կատաստրոֆիկ իրավիճակ ստեղծել ՀՀ տնտեսության համար,  պարենային և էներգետիկ անվտանգության սպառնալիքներ առաջացնել, հանգեցնել տնտեսական աճի դանդաղեցման և լրջորեն հարվածել քաղաքացիների գրպանին՝ շղթայական թանկացումների տեսքով...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կին ժամկետայինները ցանկանում են սպա դառնալ ու շարունակել մնալ բանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել ԱՄՆ փոխնախագահը վաղաժամ լքել է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովը Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսը երկու շաբաթ բաց կլինի այցելուների համար Աբրահամը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում Հրդեհ Նիզամի գյուղում Զոհվել է Նիկիտա ՑիցագինըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր ՊուտինինԼավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերըՆույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն»Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. ArmlurՈՒՂԻՂ. Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակում
Ամենադիտված