Հայաստանում պետական ինստիտուտները զարգանում են․ մենք կարող ենք Զվարթնոցում հսկողություն իրականացնել առանց Ռուսաստանի աջակցության․ Փաշինյան
Քաղաքական![Հայաստանում պետական ինստիտուտները զարգանում են․ մենք կարող ենք Զվարթնոցում հսկողություն իրականացնել առանց Ռուսաստանի աջակցության․ Փաշինյան](/timthumb.php?src=disc/12-03-24/c11107bbad14adb400011dfa7bf8d8fb.jpg&w=780)
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՌԴ սահմանապահ զորքերին ուղարկված նամակի բովանդակությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանից նրանց հեռացման վերաբերյալ․
«ՀՀ սահմանապահ զորքերը շնորհակալություն են հայտնել անկախությունից ի վեր օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։
Տեղեկացվել է՝ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են՝ նաև ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ, ՀՀ սահմանապահ ծառայությունը արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության»,- հայտարարել է Փաշինյանը։
![](banners/armflix.jpg)