Մբապեն ցանկանում է դատի տալ Մարսելում գործող խորովածանոցին
Սպորտ![Մբապեն ցանկանում է դատի տալ Մարսելում գործող խորովածանոցին](/timthumb.php?src=disc/13-03-24/5c46c3f0950ac4a12ba3ee295ee2c7ef.jpg&w=780)
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է դատի տալ Մարսելում գտնվող խորովածանոցին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ֆրանսիացի խաղացողի փաստաբանները պարզել են, որ հաստատությունում օգտագործվում է Մբապեի անունը կոմերցիոն նպատակներով՝ առանց խաղացողի համաձայնության։ Օրինակ, խորովածանոցի ճաշացանկը ներառում է բուլկիով քյաբաբ՝ «Մբապպեի գանգի պես կլոր» նկարագրությամբ։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։
![](banners/armflix.jpg)