Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. 93 ընտանիք է տարհանվել (լուսանկարներ)
Լուսանկարներ![Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. 93 ընտանիք է տարհանվել (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/14-03-24/6363bea265805177b6dd8fb51b76c5dc.jpg&w=780)
Մարտի 14-ի վաղ առավոտյան Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով` շենքի պատը փլուզվել է։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։
Պարբերականի տվյալներով՝ Դիդուբե թաղամասի Սամտրեդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող բնակելի շենքի առաջին հարկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։ Շենքից տարհանվել է 93 ընտանիք։ Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանը նշել է, որ միջադեպի հետևանքով՝ ոչ ոք չի տուժել։
Դիդուբի շրջանի վարչակազմը վնասված շենքի բնակիչներին հյուրանոցային կացարան է տրամադրել։
![](disc/14-03-24/dd589d209b673e82ada9c32c38c4d655.jpg)
![](disc/14-03-24/27055fa0f2bc32e718370dc1e6f54a1c.jpg)
![](disc/14-03-24/8f99be70a03a1751d5ad997ddcf7cc8a.jpg)
![](disc/14-03-24/84c240c4903c35f52f06558102058623.jpg)
![](disc/14-03-24/a9bc9e2fbd3eddf3c0e5255ad3607b0a.jpg)
![](disc/14-03-24/0b6dcc1697715a79ffb6d470a69f0772.jpg)
![](disc/14-03-24/889dbd94a2c561a8646f7306dd2a08f6.jpg)
![](disc/14-03-24/7fe4a6ac7bf26f933b078e226086b876.jpg)
![](banners/armflix.jpg)