Ցանկանում եմ շնորհավորել Պուտինին ջախջախիչ հաղթանակի առթիվ. Միշելը ծաղրել է Պուտինին
Թուրքիա![Ցանկանում եմ շնորհավորել Պուտինին ջախջախիչ հաղթանակի առթիվ. Միշելը ծաղրել է Պուտինին](/timthumb.php?src=disc/15-03-24/ae783eb37ecb712a4626a2043390ddfb.jpg&w=780)
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ծաղրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրան շնորհավորելով այսօր մեկնարկած նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:
«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ։ Չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը:
Ինչպես հայտնել ենք, Ռուսաստանում այսօր մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-17-ը։ Քվեարկության հիմնական օրը մարտի 17-ն է՝ կիրակի օրը։
![](banners/armflix.jpg)