Պուտինը ռեկորդային թվով ձայներով առաջատար է Ռուսաստանի նախագահական ընտրություններում
Ռուսաստան![Պուտինը ռեկորդային թվով ձայներով առաջատար է Ռուսաստանի նախագահական ընտրություններում](/timthumb.php?src=disc/17-03-24/164bed46302fca9cfe6c4c5b8f3a24bc.jpg&w=780)
Ռուսաստանում մարտի 15-17-ն անցկացված նախագահական ընտրություններում, ըստ քվեաթերթիկների 30,08 տոկոսի հաշվարկի, հաղթում է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով ձայների 87,68 %-ը։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։
Երկրորդ տեղում է ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը։
Նախագահական ընտրապայքարին մասնակցում են նաև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ ընտրատեղամասերում քվեարկել է ընտրողների 73,33 տոկոսը։ Այս տվյալները չեն ներառում էլեկտրոնային քվեարկությամբ ընտրություններին մասնակցած ռուսաստանցիների թիվը։
![](banners/armflix.jpg)