Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու ենք». կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանն անմահացել է պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

ցեց մի շարք մրցումների և հաղթեց»:

Արմենը շատ էր սիրում շախմատ խաղալ, մեծ հաջողություններ ուներ սիրողական մակարդակում։ Բազմիցս մասնակցել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին, մրցանակներ շահել։ Ռուսական «Մեդվեժոնոկ» մրցույթին նույնպես մրցանակ է շահել։ Երկու տարի ուսանող լինելուց հետո Արմենը պարտադիր զինծառայության է մեկնել 2019 թ.-ի հուլիսի 11-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Լուսակերտի զորամասի ուսումնական հրետանային ստորաբաժանումում, ստացել է հետախուզական ջոկի հրամանատարի մասնագիտություն, Արմենին շնորհվել է կրտսեր սերժանտի կոչում: Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախում՝ Մարտունի 2-ում: Տիկին Ելիզավետան ասում է՝ որդին սիրով է մեկնել ծառայության: «Ոգևորված էր, սովոր՝ ամեն ինչ գերազանց անելուն, նույն կերպ նաև ծառայել է: Պատերազմի ժամանակ վիրավորվել է, կապիտան Ժորա Պետրոսյանն իրեն ասել է՝ այլևս չես կարող շարունակել մարտը, պետք է իջնես դիրքերից ու գնաս հոսպիտալ, բայց Արմենը հրաժարվել է. «Ոչ, ամեն ինչ գերազանց է, պարոն հրամանատար»»:

Արմենը 44 օր մասնակցել է ռազմական գործողություններին, կրակել տարբեր զինատեսակներից: Նորոգել է անսարք ՊԿ գնդացիրը, դուրս բերել իր ջոկին շրջափակումից, վիրավոր վիճակում կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերներին և անծանոթ կամավորներին՝ փրկելով նրանց կյանքը, իսկ հետո վերադարձել է դիրքեր։ Նոյեմբերի 9-ին Արմենը վիրավորվում է ականանետի պայթյունից, մի քանի ժամ անց ականանետի հերթական արկի պայթյունից նա զոհվում է: «Շատ մանրամասներ հետո են մեզ պատմել: Գիշերվանից չի հասցրել հանգստանալ: Արմենը բուսոլի մասնագետ էր (հրետանային դիտարկման մասնագիտական սարքեր՝ հեռաչափ և բուսոլ-խմբ.): Արմենը շատ լավ տեսողություն ուներ: Հրամանատարն ասում է, որ նրան մշտապես հորդորում էր ցերեկները քնել, որ գիշերները կարողանա հաշվարկներ կատարել: Այդ գիշերվանից հետո չի հասցրել հանգստանալ, տեսել է, որ մի քանի հոգի գնում են հացի հետևից, բայց չեն կարողանում բերել, ինքն է գնացել: Հրամանատարը պատմում է. «Նոյեմբերի 9-ի առավոտյան լավ չէր զգում իրեն Արմենը, ասացի, որ գնա հոսպիտալ, բայց չլսեց, հետո մի քիչ հեռու էի գնացել, երբ տղաները հաց էին ուտում, չեմ էլ հասկացել, թե ինչու է վեր կացել ու գնացել...»»:

Պատերազմի ողջ ընթացքում՝ մինչև նոյեմբերի 7-ը, Արմենը զանգահարել է ընտանիքի անդամներին: «Նոյեմբերի 8-ին շատ անհանգիստ էի: Միշտ անհամբեր սպասում էի իր զանգերին, իսկ Արմենն ինձ ասում էր՝ մա՛մ ջան, կոնկրետ ժամի մի սպասիր իմ զանգին, որովհետև կապերը խափանվում են, կապի հետ միշտ խնդիր կա, կարող է այնպես ստացվել, որ չզանգեմ էլ: Ես ավելի շատ սպասում էի, որ երեկոյան պետք է զանգի: Ապրում էինք իր զանգով, իր զանգից հետո մինչև իր մյուս զանգը: Ուղղակի ուզում էինք ձայնը լսել, այդ օրերին դա մեզ բավարար էր: Երբեք չի բողոքել ինչ-որ բանից: Ու միշտ հավատացել եմ, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է: Ասում էր՝ մա՛մ, գիտե՞ս, մեղր եմ կերել, նուռ ենք քաղել, պոպոք, ամեն ինչ լավ է, ոչ մի բանի չհավատաս: Ամեն ինչ քողարկել են, մենք էլ միամտաբար հավատացել ենք կամ ցանկացել ենք հավատալ, որովհետև բոլոր ծնողներն էլ հավատացել են»:

Որդիները երկնքից թափվող կրակի, ռումբերի պայթյունների ու չդադարող կրակոցների պահերին անգամ ընտանիքներին հավաստիացրել են, որ ամեն բան կարգին է, իրենք լավ են: Արմենը շուտ է «վերադառնում» տուն: «Երբ դեպքը եղել է, իր հրամանատարը անուն-ազգանունը գրել է, դրել Արմենի կոշիկի մեջ: Ես այդ ընթացքում զանգահարում էի բոլոր այն համարներին, որոնցով ինքը զանգահարել էր, ոչ ոք չէր պատասխանում: Միայն վերջում մի տղա պատասխանեց, ասաց, որ հրամանատարի հետ է: «Մի անհանգստացեք իր համար, բոլորիս ինքն է գրկել, իջեցրել: Իր հետ չի կարող վատ բան պատահել»: Բայց մի քանի օր հետո զանգահարեցին ամուսնուս, գնաց Սևան, ինձ թույլ չտվեցին Արմենին տեսնել»: Արմենի ֆիզիկական բացակայության օրերին մայրիկին ապրելու ուժ է տալիս այն, որ պատմի որդու մասին, որ բոլորը ճանաչեն նրան, նրա գործած սխրանքը: «Բացի դա, հավատում եմ, որ հանդիպելու ենք: Փորձում ենք ամուր լինել հանուն կրտսեր որդուս, հիմա նա միայն մեզ ունի»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության» մեդալներով: Արմենը ՀՄԸՄ-ՀԱՍԿ (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն ) Սկաուտական կազմակերպության փոխխմբապետ էր։ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Կենտրոնական վարչության կողմից հետմահու ստանում է խմբապետի կոչում և պարգևատրվում է «Խիզախության» շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԺԲ-ն հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ Աշխարհում 2 տոկոս է կազմում վճարովի սկզբունքով արյուն հանձնելը․ Հայաստանը, ցավոք, այդ 2 տոկոսի մեջ է․ Արթուր Դաբիկյան (տեսանյութ) Ծեծուջարդ, հայհոյանքներ, ազատազրկումներ, սա է այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մեր դեմ Երևանում Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի.բժիշկները պայքարում են նրա կյանքի համա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում արտահերթ ընտրություններին Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորները լիկվիդացվել են Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղին վերականգնվել է Ռուսաստանի միջնորդությամբՔՊ-ի մտքի թուրքականացումն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորվում. Արմեն Այվազյան Հանձնեց ավելի շատ մարդ, ուրախ հեծանիվ է քշում. Ասլամազյան Գերասիմ Վարդանյանը կալանավորվեցՄի՞շտ եք կիրակի աշխատում, թե՞ իմ այցի հետ ա կապված. Փաշինյանը հետևում է Սյունիքի շինաշխատանքներին (տեսանյութ) «Ասում են՝ ապացուցիր, որ դու ուղտ չես». փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ մեղադրանքի մասին Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է «Քանի էրեխա ունե՞ս՝ հի՞նգ, պա՜հ, մալադեց». Փաշինյանը Կապանում հետևում է մանկապարտեզի շինարարությանը (տեսանյութ) Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդ են վերցնել. նոր տեղեկություններ Կին ժամկետայինները ցանկանում են սպա դառնալ ու շարունակել մնալ բանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել ԱՄՆ փոխնախագահը վաղաժամ լքել է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովը Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսը երկու շաբաթ բաց կլինի այցելուների համար Աբրահամը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում Հրդեհ Նիզամի գյուղում Զոհվել է Նիկիտա ՑիցագինըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)
Ամենադիտված