Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

Ակնկալում ենք ԵՄ ակտիվ մասնակցությունը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում

Քաղաքական

Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում:

«Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք շնորհավորել մեր ուկրաինացի եւ մոլդովացի գործընկերներին` ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման, ինչպես նաեւ մեր վրացի գործընկերներին` ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Վերջին որոշումը, անկասկած, մոտեցնում է Եվրոպական միությունը մեր տարածաշրջանին՝ ներկայացնելով նոր իրականություն եւ բազմաթիվ հնարավորություններ:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունները զգալիորեն բարելավվել են ինչպես որակապես, այնպես էլ տեմպի առումով: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերներին` այս առումով Հայաստանի կառավարության ջանքերն ու ձգտումները գնահատելու, ինչպես նաեւ մեր ժողովրդավարությանն ու անկախությանն անսասան աջակցելու համար:

Եվրոպական երկարաժամկետ քաղաքացիական մոնիտորինգի առաքելության տեղակայումը Հայաստանում ոչ միայն ամրապնդում է Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը, այլեւ ընդլայնում է անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ես լավատես եմ, որ շուտով որոշում կկայացվի նաեւ Եվրոպական խաղաղության գործիքի հասանելիության վերաբերյալ:

Մենք նաեւ ձգտում ենք հնարավորինս շուտ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը եւ հավատարիմ ենք մնում CEPA-ի շրջանակում աշխատանքի մեր մասի իրականացմանը, ինչպես նաեւ հաղորդակցության, էներգետիկ եւ այլ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:

Հայաստանը նաեւ ակնկալում է Եվրոպական միության շարունակական եւ առավել ակտիվ մասնակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս կապակցությամբ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այս խորհրդարանի կողմից մարտի 13-ին ընդունված բանաձեւի համար, որը վերաբերում է ԵՄ-Հայաստան ավելի սերտ կապերին եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությանը: Այս բանաձեւը ճշգրտորեն արտացոլում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների զարգացող դինամիկան եւ դրական տեղաշարժերը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի ու բանակցությունների սկզբունքները:

Այս բանաձեւի 16-րդ հոդվածը հստակ ձեւակերպում է այն սկզբունքները, որոնք պետք է դրվեն կարգավորման եւ ապագա խաղաղության համաձայնագրի հիմքում:

Իմ գործընկերն արդեն խոսել է այդ սկզբունքների մասին: Ես պարզապես ուզում եմ ավելացնել, որ այդ սկզբունքները համաձայնեցվել եւ հաստատվել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից վերջին երկու տարիների բանակցությունների ընթացքում: Հայաստանն ամենաբարձր մակարդակով վերահաստատել է իր հանձնառությունները հարաբերությունների շուտափույթ կարգավորման այս հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է լրացուցիչ պահանջներ ներկայացնել Հայաստանին եւ խոչընդոտել խաղաղ գործընթացի առաջընթացին:

Չափազանց կարեւոր է ընդգծել, որ Ալմաթիի հռչակագրում ամրագրված սկզբունքներին հավատարմությունն առարկայական է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների համատեքստում, այլեւ հիմնարար նշանակություն ունի Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը հարգելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկու գրասենյակը բացատրել է, թե ինչու է Ուկրաինան ձգտում ոչ թե զինադադարի, այլ Ռուսաստանի պարտության Նորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնի ՄՅՈՒ-ն կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս ամառ հաստատ չեն լքի թիմը Հայ-լիտվական հարաբերությունները զարգանում են, դրանում ուրույն տեղ է զբաղեցնում ԱԺ փոխգործակցությունը Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Շոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում Վթարային ջրանջատում կլինի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհի պատճառով առնվազն 1200 մարդ է տարհանվելՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշել է Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները Այ սենց փշալար ենք գցում Ոսկեպարում, բացառված ա, որ մարդ անցնի. Փաշինյանը՝ Սյունիքում Ֆաշիստի պես երեխայի մազերը քաշող բերետըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին Պուտինը չի հերքել Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է իսրայելական ուժերի կողմից իր աշխատակիցների գերեվարման մասին Ֆինլանդիայի նախագահը խոսել է Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում Չինաստանի առանցքային դերի մասին Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում (տեսանյութ) Երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան․ Ֆոն դեր Լայեն ԱԺԲ-ն հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ Աշխարհում 2 տոկոս է կազմում վճարովի սկզբունքով արյուն հանձնելը․ Հայաստանը, ցավոք, այդ 2 տոկոսի մեջ է․ Արթուր Դաբիկյան (տեսանյութ) Ծեծուջարդ, հայհոյանքներ, ազատազրկումներ, սա է այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մեր դեմ Երևանում Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի.բժիշկները պայքարում են նրա կյանքի համա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում արտահերթ ընտրություններին Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորները լիկվիդացվել են Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղին վերականգնվել է Ռուսաստանի միջնորդությամբՔՊ-ի մտքի թուրքականացումն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորվում. Արմեն Այվազյան Հանձնեց ավելի շատ մարդ, ուրախ հեծանիվ է քշում. Ասլամազյան Գերասիմ Վարդանյանը կալանավորվեցՄի՞շտ եք կիրակի աշխատում, թե՞ իմ այցի հետ ա կապված. Փաշինյանը հետևում է Սյունիքի շինաշխատանքներին (տեսանյութ) «Ասում են՝ ապացուցիր, որ դու ուղտ չես». փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ մեղադրանքի մասին Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է «Քանի էրեխա ունե՞ս՝ հի՞նգ, պա՜հ, մալադեց». Փաշինյանը Կապանում հետևում է մանկապարտեզի շինարարությանը (տեսանյութ) Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդ են վերցնել. նոր տեղեկություններ Կին ժամկետայինները ցանկանում են սպա դառնալ ու շարունակել մնալ բանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել ԱՄՆ փոխնախագահը վաղաժամ լքել է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովը Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսը երկու շաբաթ բաց կլինի այցելուների համար Աբրահամը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում Հրդեհ Նիզամի գյուղում Զոհվել է Նիկիտա ՑիցագինըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան
Ամենադիտված