Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Իրավունք![Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին](/timthumb.php?src=disc/29-03-24/24a6dd84b6727b0c8f2caffc974c33ff.jpg&w=780)
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 28-ին բաժին է ներկայացել 46-ամյա Արտակ Մ.-ն:
Վերջինս հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը), 196-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 508-րդ (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը), 171-րդ (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 167-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
![](banners/armflix.jpg)