Մենք հանձնարարել ենք, որ ԱԺ-ում արտահերթ նիստ լինի, ուրեմն` կլինի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինձ թույլ չեմ տա կոչեր անել.Անահիտ Կիրակոսյանը՝ «չեզոք» մշակութային գործիչներին (տեսանյութ) Հաղթանակի ակնկալիքներ ունեմ. Արման Նավասարդյան ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Արարատ սարի նկարը պատկերվեց «Հայփոստի» շենքի վրա (տեսանյութ) Զազրելի է այս վախկոտ պահվածքը` իշխանությունների կողմից. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) Ռուսաստանում ակտիվորեն լուսաբանում են այսօրվա հանրահավաքը. Հրապարակ Չենք կարող հույս ունենալ, որ պարզապես կհեռանան. ընդամենը 4 օր` առանց դադարի պետք է լինենք փողոցում. Սրբազան (տեսանյութ) Մենք պետք է համախմբվենք, մեր մեջքը ուղղելու համար. երգիչներ (տեսանյութ) Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատմել է, թե քանի կին է ծառայում երկրի զինված ուժերում 

Կրթական ու մշակութային օջախներն օպտիմալացնելու հեռահար նշանակետը․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն իրականացնում է կրթական կամ մշակութային տարբեր օջախներ կրճատելու, փակելու կամ միավորելու քաղաքականություն։ Ու նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ տարբեր հաստատություններ ուղղակի անհամատեղելի են իրենց բուն գործառնությունների իրականացման հարցում։ Օրինակ՝ լիովին անհասկանալի է Բրյուսովի անվան պետական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը միավորելու գաղափարը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը միմյանց հետ կապ չունեցող կրթական խնդիրներ է լուծում։ Բայց սա ահռելի ծրագրի մի փոքր մասն է միայն։ «Ակադեմիական քաղաք» կոչվող ծրագրի ներքո բոլոր բուհերը միավորվելու են, ու ընդամենը մնալու են տասնյակից ոչ ավելի բուհեր։

Նույնիսկ հաշվի չեն առնվում որոշ հաստատությունների յուրահատուկ առանձնահատկությունները։ Ու դրանով է պայմանավորված, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները կտրուկ դեմ են արտահայտվել համալսարանը Երևանի կենտրոնից «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու մասին ԿԳՍՄ նախարարության որոշմանը։ Արվեստի գործիչները ևս իրենց մտահոգությունն են հայտնում՝ ընդգծելով, որ Կոնսերվատորիան չի կարող փակվել, միավորվել այլ հաստատությունների հետ կամ այլ տեղ տեղափոխվել, քանի որ այն արդեն իսկ ձևավորված մշակութային և երաժշտական համալիրի մաս է կազմում։ Միավորելու ու կրճատելու միտումը տարածվում է նաև քոլեջների վրա։

ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ։ Բայց օպտիմալացման մոլուցքը միայն կրթական հաստատություններով չի սահմանափակվում և սկսել է իր մեջ ներառել նաև մշակութային օջախները։ ԿԳՄՍ նախարարությունից և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ «Գոյ» թատրոնի միավորումը Սունդուկյան թատրոնին արդեն իրականություն է։ Իսկ «Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այս միավորմանը։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ նշելով, որ չեն աշխատելու Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Արդեն իսկ կասկած չի մնում, որ «Գոյ» թատրոնի ճակատագրին են արժանանալու նաև այլ մշակութային օջախներ։

Իսկ որևէ անգամ հանրությունը լսե՞լ է, որ իշխանությունների մտքով հանկարծ անցնի նոր կրթական ու մշակութային կենտրոններ բացել, որոնք իրենց առաջ հանրային պահանջների բավարարման հետ կապված կարևոր խնդիրներ կարող են դնել։ Ուղղակի բացառված է, որ իշխանությունները նման քայլի գնան, ու դա ցույց է տալիս նրանց անցած ողջ հետագիծը։ Մյուս կողմից էլ՝ հարց է ծագում, թե, օրինակ՝ ի՞նչով է պայմանավորված օպտիմալացման անհրաժեշտությունը, եթե ինքնին պարզ է՝ կրճատումների և միավորումների արդյունքում գիտակրթական ու մշակութային կյանքը դրանից ավելի լավը չեն դառնա՝ մանավանդ այն պայմաններում, երբ կառուցվածքային փոփոխություններից բացի բովանդակային բարելավման խնդիր դրված չէ։ Դեռ ավելին՝ տարբեր փորձագետներ ահազանգում են այն մասին, որ ամենաբարձր մակարդակով տարվող այս քաղաքականությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ինչի արդյունքում կրթությունը և մշակույթը հետ կգլորվեն։

Ճիշտ է՝ փորձը ցույց է տալիս, որ որոշակի դիմադրության հանդիպելուց հետո իշխանությունները փորձում են առժամանակ հետաձգել իրենց ծրագրերը, բայց որոշ ժամանակ անց կրկին նոր թափով անցնում են իրենց քանդարարության իրականացմանը։ Իսկ ինչո՞ւ են քանդում համակարգը։ Չէ՞ որ ցանկացած իշխանություն, ընդհակառակը, ըստ տրամաբանության, պետք է շահագրգռված լինի գիտակրթական ու մշակութային կյանքի զարգացմամբ։ Պատճառը թերևս այն է, որ իշխանությունները փորձում են հանրային ուշադրությունը շեղել անվտանգային սպառնալիքներից։ Մի՞թե այս պահին բուհերի օպտիմալացումն այդքան հրատապ է, երբ կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի տակ։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները նպատակադրվել են ջնջել անցյալի ձեռքբերումները, մոռացնել ժամանակի ընթացքում ձևավորված արժեհամակարգը, մերժել նախկին արդյունքները և ամեն ինչ սկսել զրոյական կետից, ինչպես ժամանակին Արցախի հարցում բանակցությունները սկսում էին զրոյական կետից։ Սա, շատերի կարծիքով, երկրի հանրային իմունիտետը թուլացնելու նպատակաուղղված ծրագիր է, որը ձեռնտու է առաջին հերթին օտար ուժերին, քանի որ մեր հասարակությունը կկորցնի իր դիմադրողականությունը, ու պետության համար պատուհաս դարձած ՀՀ իշխանությունները ավելի հեշտ կարող են մանիպուլացնել մարդկանց, դարձնել զիջողական ու կոտրել պայքարի ոգին։ Այս համատեքստում պետք է հաշվի առնենք, որ հենց կրթական ու մշակութային օջախներից կարող է ծագել նաև դիմադրողական օջախների ստեղծման ու ազգային պայքարի ալիքը։ Համենայն դեպս, ընթացքում նման բազմաթիվ դեպքերի առնչվել ենք։ Փաստացի ստացվում է, որ իրենց կողմից իրականացվող քայլերով իշխանությունները նաև աթոռը պահելու հեռահար խնդիր են լուծում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բոլոր քաղաքական լուծումները քննարկելի են. Սրբազանը՝ միայն Փաշինյանի և ոչ ողջ ՔՊ-ի հեռացման մասին (տեսանյութ) Մենք հանձնարարել ենք, որ ԱԺ-ում արտահերթ նիստ լինի, ուրեմն` կլինի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գործարարնե՛ր, նայե՛ք Արցախին, վաղը նույնն է լինելու Հայաստանում. Սրբազան (տեսանյութ) Ինձ թույլ չեմ տա կոչեր անել.Անահիտ Կիրակոսյանը՝ «չեզոք» մշակութային գործիչներին (տեսանյութ)Հաղթանակի ակնկալիքներ ունեմ. Արման ՆավասարդյանՖինանսների նախարարը փորձում է քողարկել հարկային եկամուտների հետ կապված խնդիրները կամ պարզապես չի տիրապետում իրավիճակին. 168.am Չեմ ուրանալու ձեզ, մնալու ենք հրապարակներում և փողոցներում, հաղթանակից մի քանի քայլ ենք հեռու (տեսանյութ) ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինԱԺ 2 ուժերը հունիսի 11-ին նիստ են անելու` պահանջելով կառավարության հրաժարականը, ՔՊ-ն պիտի ենթարկվի (տեսանյութ) «Իմ երեխան արև է. ուզում եմ, որ նրա շողով ջերմանա ամբողջ աշխարհը». Հետք (տեսանյութ) Հանրահավաքն ավարտվեց. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկել է երթ. ուղիղ Արարատ սարի նկարը պատկերվեց «Հայփոստի» շենքի վրա (տեսանյութ) Զազրելի է այս վախկոտ պահվածքը` իշխանությունների կողմից. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)Ռուսաստանում ակտիվորեն լուսաբանում են այսօրվա հանրահավաքը. ՀրապարակՉենք կարող հույս ունենալ, որ պարզապես կհեռանան. ընդամենը 4 օր` առանց դադարի պետք է լինենք փողոցում. Սրբազան (տեսանյութ)Մենք պետք է համախմբվենք, մեր մեջքը ուղղելու համար. երգիչներ (տեսանյութ)Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատմել է, թե քանի կին է ծառայում երկրի զինված ուժերումՄիայն խելագարը կարող է ձգտել պատերազմի, բայց նաև միայն խելագարը կարող ձգտել մուրացիկ խաղաղության (տեսանյութ) Մեր ժողովուրդը մատնվել է թշվառության, մեր փողոցում գտնվելու նպատակն է վերականգնել մեր տունը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին. ՍրբազանԱնցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով․ ՍրբազանՀեծանիվ քշելով միանշանակ նպատակ ունի ուշադրությունը տանել իր վրա, դա մտահոգիչ է. Նարեկ Մարգարան (տեսանյութ)«Սրբազան», «Սրբազան» վանկարկումներով թնդում է ՀրապարակըՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին թափված քարերը հեռացվել ենԿտրուկ գործունեությունների մի սպասեք, մենք խաղաղությամբ ենք ամեն բան անելու. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Երկիրը լցրեցին իմ ընկերների գերեզմանափոսերով, խոստացան ապագա՝ քանդեցին ներկան. ուսանող Սրանց դիմակը պատռվեց, այս կարմիր բերետ նվիրում եմ ՄԻՊ-ին, նա է պաշտպանում բերետավորների իրավունքները. ՄելիքյանՄեկ ամիս է, ինչ Թուրքիայում և Ադրբեջանում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին. թյուրքագետՈստիկանների մեծ թիվը վախերի հետևանք է, այս տղաներին ամբողջությամբ գերի են սարքել. Սրբազան (տեսանյութ)Փաշինյանի պրոբլեմը հեծանիվ վարելու ընթացքից մենակ շորտիկը չէր, ուշադրության արժանի այլ հատված էլ կար (տեսանյութ) Միայն Արցախս հանձնելու համար Փաշինյանը պիտի գնա, ոչ մի պատասխան ինձ չի բավարարում. Գայա Արզումանյան (տեսանյութ)Սրբազանին հաջողվեց արթնացնել հայ ժողովրդին. Շարմազանով (տեսանյութ)Աշխարհի կողմից հռետորաբանության փոփոխություն կա այս իշխանությունների նկատմամբ. Սրբազան (տեսանյութ) Այո՛, այդ տնազուրկ մարդը ես եմ և ողջ հայ ժողովուրդը, որին այդ վիճակին են մատնել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Միջազգային բոլոր խաղացողները կարձագանքեն այն իրողությանը, որը մենք կստեղծենք. Բագրատ Սրբազան Պետական համակարգում հավաքում են մարդկանց, սպառնում, որ անգամ բարեկամները չմասնակցեն շարժմանը. Դանիելյան (տեսանյութ)Բղավելու եմ՝ Նիկոլը դավաճան է, ու ինքը կգնա. լոռեցի տղա (տեսանյութ)Հայաստանում տեղի ունեցող շարժման արտաքին քաղաքական օրակարգը. Սերգեյ Մելքոնյան Ադրբեջանի պահանջները մեզ այլընտրանք չեն թողնում. այլընտրանքը Հայաստանի հանձնումն է. Դանիելյան (տեսանյութ) Հայաստանում կա դիմադրություն. բոլորը չէ, որ համաձայն են հանձնվելուն. Վարդանյան (տեսանյութ) Իշխանությունների վախը. ոստիկանական ողջ ռեսուրսը՝ Երևանում (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Սրբազանի կոչով մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակումՍրբազանի հետ ճեմարանն եմ ավարտել, նա վարչապետի արժանավոր թեկնածու է. արտերկրից եկել եմ՝ նրան աջակցեմ (տեսանյութ)Փաշինյանին տանել չեմ կարողանում, ՀՀ-ն կործանեց, նրա ինչի՞ն հավատամ, Ֆրանսիայից եկել եմ հավաքի համար (տեսանյութ) Ոստիկանական զորքեր են կուտակվել Մյասնիկյանի արձանի մոտ (տեսանյութ)ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ՝ հայկական պատվիրակության՝ Բուչա կատարած այցից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան Վահանավոր ոստիկաններ՝ կառավարության դիմաց (տեսանյութ)Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները պատրաստվում են երթիՀայտնի են Իրանում նախագահի հաստատված թեկնածուները
Ամենադիտված