96 ժամն այն սարսափն է, որ այդ խորհրդարանի ամբիոնից պայթել է, իրենք գոյություն չունեն. Սրբազան (տեսանյութ) Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ. Սրբազան Այս շարժման հաջողությունը բոլորիս գիտակցության մեջ այլընտրանք չպետք է ունենա․ Ասպրամ Կրպեյան Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ) Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը Գյումրիից միասնական երթով շարժվելու ենք․ «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը միանալու է հանրահավաքին Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի պատվիրակությունը մասնակցել է «Եվրոպայի բռնցքամարտի միության» (EBU) 76-րդ համաժողովին Տարբեր երկրներից փորձագետներ մասնակցել են ԵԽ Երևանի գրասենյակի կազմակերպած համաժողովին Հունիսի 11-ից հուլիսի 1-ը Դ. Բեկի- Հ. Ավետիսյան և Վիլնյուս փողոցների հատվածը երեկոյան ժամերին փակ կլինի ՈւՂԻՂ. Սրբազանն ու կողմնակիցներն ամփոփում են օրը Բաղրամյան պողոտայում 

«Արսենից հետո երկու թևերս կարծես կտրված լինեն, ապրելու ուժ որդիս է տալիս». Արսեն Շահսուվարյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին «Թութակներ» կոչվող տեղամասի դիրքում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինձ ամեն օր մեկ հատ վարդ էր նվիրում, մի օր էլ անակնկալ ձևով ամուսնության առաջարկություն արեց: Բառացի ասաց՝ սիրտս քեզ եմ տալիս, ուզում ես՝ շպրտիր, ուզում ես՝ ընդունիր: Ու այդպես էլ 2003 թ.-ի մարտի ութին ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էլմիրան՝ Արսենի կինը:

Երբ խնդրում եմ նկարագրել ամուսնուն, մտովի տեղափոխվում է նրա հոգեհանգստի օրը: «Ցանկացած մեկի շուրթերին ափսոսանքի խոսքեր էին: Բազմաթիվ մարդիկ էին եկել իրեն հրաժեշտ տալու: Արսենն ազնիվ, հայրենասեր, խելացի տեսակ էր, լավ հայր ու ամուսին էր: Եթե կարող էր մարդուն լավություն անել, կաներ, որևէ մեկին որևէ վատ բառ անգամ չի ասել»: Արսենը ծնվել է Դիլիջանում, սովորել Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոցում: Այսօր դպրոցի փառքի անկյունն Արսենի մասին է պատմում, որ սերունդները նրա օրինակով իմանան, թե ինչ է անձնազոհությունը կարևորագույն արժեքի՝ հայրենիքի համար: Դիլիջանից ծնողների հետ տեղափոխվել է Հրազդան, իսկ հետո՝ մայրաքաղաք Երևան, սովորել ու ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատում էր հայաստանյան բանկերից մեկում՝ որպես ավագ գանձապահ: Էլմիրան նշում է՝ ամուսինն անընդհատ սովորելու պրոցեսի մեջ էր, վերապատրաստում էր անցնում, մաթեմատիկային հրաշալիորեն տիրապետում էր, ինչպես հիմա՝ նրանց որդին:

«Բանկում աշխատելու ժամանակ ծրագիր էր գրել, իրենք այդ ծրագրով էին աշխատում, վերադառնալուց հետո պետք է որոշակի թարմացումներ կատարեր, բայց… Ընկերոջ հետ փոքրիկ ընկերություն էին հիմնել և տեսախցիկներ էին տեղադրում: Արսենի տարերքը ձկնորսությունն էր, մինչև հիմա ձկնորսության համար անհրաժեշտ իրերը մեր տանն են»: 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ը փոխեց մեր երկրի պատմության անիվը ու հազարավոր ընտանիքների կյանքի պատմությունը: Արսենինը՝ նույնպես: Պատերազմի սկսվելու լուրը ստանալով՝ Արսենը սեպտեմբերի 28-ին գնում է զինկոմիսարիատ՝ պահեստազորային եմ, կապավոր, անունս գրեք, որ մեկնեմ Արցախ: «Իր անմահանալուց հետո ինձ պատմեցին, որ զինկոմիսարիատում ասել է, թե 18 տարեկան մեր երեխեքը զոհվում են, պետք է գնալ ու իրենց կողքին լինել»:

Հաջորդ օրն Արսենը ծանուցագիր է ստանում: «Հույս ունեի, որ պատերազմը շուտ է ավարտվելու: Իրեն ասացի՝ իսկ կլինի՞ չգնաս: Այնպիսի հայացքով ինձ նայեց, որ լռեցի ու մեկ բառ այլևս իրեն չասացի: Բանկում ավագ գանձապահ էր աշխատում, երբ տեղեկացնում է, որ մարտադաշտ է մեկնում, բանկի կառավարիչն ասում է՝ Արսե՛ն, աշխատող չունենք, մի երկու օր սպասի, աշխատող գտնենք, նոր կգնաս: Աշխատանքից ազատման դիմում է գրում, տալիս կառավարչին՝ այնտեղ 18 տարեկան երեխեքը զոհվում են, իսկ դու ինձ ի՞նչ ես ասում»: Արսենը զոհվել է հոկտեմբերի 14-ին մարտական դիրքում: «Ջոկատներ են կազմել, բարձրացել դիրքեր, տղաներն իրեն ասել են՝ մեզ կապավոր պետք չէ, Արսենն արձագանքել է՝ գամ, մի բանով օգտակար կլինեմ: Զենքը գցել է ուսին և ուղևորվել Հադրութի «Թութակներ» տեղամաս: Առաջադրանք են կատարել, այդ դիրքում շատ են պահեստազորայիններից զոհված մեր տղաները»:

Էլմիրան ասում է՝ պատերազմի օրերին միշտ զրուցում էին: «Զրույցներից մեկի ժամանակ ասաց, որ տղաներն անձրևանոցներ չունեն: Սոցցանցի իմ էջում գրառում կատարեցի, մի երկու օր հետո տեղեկացրեց, որ իրենց բավականին շատ անձրևանոցներ են ուղարկել: Պատերազմի օրերին այդպես էր, ամեն մեկս մեր տեղում տղաների թիկունքն էր պահում, ավարտն այսպիսին չպետք է լիներ: Հոկտեմբերի 14-ին զրուցում էինք, ասաց, որ մի երկու օր կարող է կապի դուրս չգալ, չանհանգստանամ: «Երեխուն ուշադիր կլինես, սա կանես, այն կանես»: Շատ հետո վերլուծեցի մեր վերջին զրույցը: Նա կասկածներ ուներ, թե արդյոք կվերադառնա՞, կարծես ինձ հրաժեշտ էր տալիս: Գիտակցված մահվան գնաց»: Չորս ամիս Էլմիրան փնտրել է ամուսնուն:

«Վստահ էի, որ իրենից լուր եմ ստանալու, որ իր հետ չի կարող բան պատահել: Կարմիր խաչ, պաշտպանության նախարարություն, ԱԱԾ, զինկոմիսարիատ, ամեն հնարավոր վայրում եղել եմ, որ Արսենի մասին տեղեկություն ստանամ: Բայց որևէ մեկը տեղեկություն չուներ տղաներից: Կապավոր սպան կապի միջոց չի ունեցել, զրահաբաճկոն և այլ անհրաժեշտ պարագաներ չի ունեցել: Ոչ ոք իր տեղում չէր, դրա համար նման արդյունք ունեցանք: Ես դա իմ աչքով եմ տեսել, չէ՞ որ չորս ամիս փնտրում էի ամուսնուս, ցանկանում որևէ տեղեկություն ստանալ իրենից: Ամուսինս կցված է եղել Շուշիին, Հադրութում ի՞նչ գործ ուներ»: 2021 թ.-ին՝ զոհվելուց չորս ամիս անց, ԴՆԹ-ով հաստատվում է Արսենի ինքնությունը: «Ինձ թույլ չտվեցին իրեն տեսնել: Իր իրերից որևէ բան մեզ չհասավ, գոնե հեռախոսը, գուցե նկարներ լինեին, որոնք նաև ինչ-որ հարցերի պատասխաններ տային»:

Արսենն ու Էլմիրան մեկ տղա ունեն, Էլմիրան մի տեսակ ափսոսանքով է խոսում այդ մասին, ասում՝ տունը կարծես դատարկ լինի, երբ երկուսով են: «Դժվար է հատկապես տոնական օրերին: Ասում են՝ տղաներն իրենց կյանքն են տվել, բայց հավատացնում եմ՝ նրանց հարազատների կյանքն էլ է «գնացել»: Մեր կյանքը կիսատվել է: Ուրախանում ես ինչ-որ բանի համար, ինչ-որ տեղ գնում, ժպտում, բայց հենց տանդ դուռը բացում և ներս ես մտնում քո դառը իրականություն, հասկանում ես, որ այդ տասը րոպեի ուրախությունը քոնը չէր: Ուղղակի պահ էր, երբ կարծես ինքդ քեզ խաբեցիր, որ ամեն ինչ լավ է, որ շարունակում ես ապրել: Արսենից հետո երկու թևերս կարծես կտրված լինեն: Երբ զրուցում էինք, Արսենը հաճախ էր ասում՝ եթե դարպասը տվեցինք, գալու են Երևան ու մեր դռան դիմաց կանգնեն: Հիմա եմ հասկանում, թե որքան իրավացի էր Արսենը, բայց այն ժամանակ չէինք հասկանում, երևի տաք էինք: Բայց չենք էլ սառում: Երբ Եռաբլուր եմ գնում, այնքան եմ լալիս, կարծես առաջին անգամ գնացած լինեմ: Ծանրագույն օրերը հաղթահարելու ուժ ինձ որդիս է տալիս»:

Հ. Գ. - Արսեն Շահսուվարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
96 ժամն այն սարսափն է, որ այդ խորհրդարանի ամբիոնից պայթել է, իրենք գոյություն չունեն. Սրբազան (տեսանյութ)Վերսալյան պալատում հրդեհ է բռնկվելԱյս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ. ՍրբազանՀայաստանը աճուրդի ժամանակ գնել է 23մլն դրամ արժողությամբ շենք. Հրապարակ Այս շարժման հաջողությունը բոլորիս գիտակցության մեջ այլընտրանք չպետք է ունենա․ Ասպրամ ԿրպեյանԲագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ)Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծըԳյումրիից միասնական երթով շարժվելու ենք․ «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը միանալու է հանրահավաքին Այս ամոթալի պատմության միակ դրական կետն այն է, որ քննիչը միջնորդել է ոչ թե բանտային, այլ տնային կալանք. Մելիքյան Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի պատվիրակությունը մասնակցել է «Եվրոպայի բռնցքամարտի միության» (EBU) 76-րդ համաժողովինՏարբեր երկրներից փորձագետներ մասնակցել են ԵԽ Երևանի գրասենյակի կազմակերպած համաժողովինՀունիսի 11-ից հուլիսի 1-ը Դ. Բեկի- Հ. Ավետիսյան և Վիլնյուս փողոցների հատվածը երեկոյան ժամերին փակ կլինիՏեսանյութում պատկերված անձը գովաբանում էր սիվիկի Դավիթին, ձեռքով ցույց տալիս Բաղրամյանի մարդկանց կողմը ու ասում՝ հեսա շուտով էդ զիբիլին կհավաքենՈւՂԻՂ. Սրբազանն ու կողմնակիցներն ամփոփում են օրը Բաղրամյան պողոտայումՀամագործակցության հերթական արդյունքները՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Ավտոտնակների համար քաղաքացիների վճարած վարձավճարներից կատարված առերևույթ հափշտակությունների արդյունքում համայնքին պատճառված 9մլն. դրամ վնասը, քրեական վարույթի շրջանակներում, վերականգնվել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել էՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերՎերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու համար․ փաստաբանՀամակարգիչների վրա ծածկագրիչների գրոհներն ակտիվացել են, այլ կիբեռսպառնալիքներն անկում են գրանցել Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում«Ազնավուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է Գյումրու համերգից «Տա լույս» երգչախմբի դուրս մնալու հարցը. փակագծերը դեռ չեն բացվում. 168.amԳրեթե 400 միլիոն մանկահասակ երեխա ամբողջ աշխարհում տանը պարբերաբար ենթարկվում է դաստիարակության բռնի մեթոդների Մի հատ տեղդ նստի խելոք ու էդ տոնով չխոսես իմ հետ, չխառնես հանկարծ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցինԵթե ժողովրդին տարան հարձակման ԱԺ-ի վրա, շենքը բոլոր միջոցներով պաշտպանվելու է. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)ՔՊ-ն մանդատները չի դնելու, հերթական ընտրությունները 2026-ին են լինելու. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին․ փաստաբանԵվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 11-ին «Անջատե’ք միկրոֆոնը», «Դու չէ, դուք». ԱԺ-ում կրքերը շարունակում են բորբոքված մնալ (տեսանյութ) Դուք լա’վ գիտեք, թե ով է դա՝ հայ ժողովրդի թշնամին, նա վայրահաչում է Սրբազանի դեմ ու պաշտպանում ՔՊ-ին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան. «Փաստ»Լափամանից օգտվողը դուք եք, դուք ձեզ տեսե՞լ եք. Դանիելյանը՝ ՔՊ-ին Մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. կքննարկվեն Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներըՍեբուհ Բաղդոյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար Անկարան ԱՄՆ-ից 40 F-16 կnրծանիչ կգնի«Ինչի՞ եք կերել փողերը», «Կերել ես դու, նորմալ խոսա». ՔՊ-ականի ելույթից հետո ԱԺ-ում լարված էր (տեսանյութ) Ասրյանը Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ քննարկել է համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր Փշալարը ո՞ւր ա, բերե՛ք, վրայով անցնեմ․ Սրբազան (տեսանյութ)Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կանցկացվի բացօթյա արյունատվության ակցիաԿառավարությունն ու նրա ղեկավարը պետք է հեռանան. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛ԲրայենինՀովիկ Աղազարյանն իբր ոտանավոր է գրել Բագրատ Սրբազանի մասին՝ համեմված անձնական վիրավորանքներով (տեսանյութ)ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները «Ինձ զանգահարում են, հայհոյում, սպառնում». ՔՊ-ականը հայտարարում է, թե դիմում է իրավապահներին (տեսանյութ)Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է ․ ահազանգում է Արսեն Բաբայանը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիրՉմարդ եք, լկտի ու գռեհիկ. այս ամենը ձեր վախճանին է բերելու, շատերդ արդեն գիտեք դրա մասին. Աբրահամյան (տեսանյութ)
Ամենադիտված