Գազայում զոհվել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարի որդիները և թոռները
Աշխարհ![Գազայում զոհվել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարի որդիները և թոռները](/timthumb.php?src=disc/10-04-24/9fce6ed80549107f77716d3aff4d4428.jpg&w=780)
Գազայի հատվածին իսրայելական նոր հարվածի ժամանակ սպանվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի երեք որդին ու երեք թոռը։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի երեք որդիներն ու մի քանի թոռները զոհվել են Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծման հետևանքով»,- ասվում է զեկույցում։
Բացի այդ, հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Գազա քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Շատի փախստականների ճամբարում։
![](banners/armflix.jpg)