Դուք սպասարկում եք իշխող խմբակի շահերը. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ) Ցանկացածի հետ կվիճեմ ու կապացուցեմ՝ ՀՀ իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ. Պետրոսյան (տեսանյութ) Աճարկուտում ճանապարհի կողքի պատերն են քանդում արդեն. Կարեն Ղազարյան (տեսանյութ) Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ) Խնդրում եմ հայերի և անձամբ իմ անունից զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքին Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում. Միզոյան (տեսանյութ) Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ մեռնել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել. չեմ հասկանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Առողջական հարցերով էի բացակայում, որևէ պառակտում չկա, սա մեր բոլորի շարժումն է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ) Աստղագուշակ հունիսի 4-ի համար 

«Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի, սակայն չի հատի ՀՆԱ-ի 60%-ը. տնտեսական կանխատեսումներ

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ըստ Ասիական զարգացման բանկի` (ԱԶԲ), կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն՝ պայմանավորված արտաքին պահանջարկի անկումով, ինչին կհաջորդի փոքր-ինչ վերականգնում 2025 թվականին։

Ուսումնասիրելով Ասիական զարգացման բանկի զեկույցը` նկատում ենք, որ վերջին 1 տարում գնաճը կտրուկ նվազել է՝ չնայած մեծ պահանջարկին։ Հայաստանում, ըստ զեկույցի, ամենաշատ դրամական շրջանառությունն իրականցվում է սննդի և սպասարկման ոլորտներում։

Հարկ է արձանագրել, որ 2020 թվականին Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում կտրուկ անկումներ են նկատվել, սակայն 2022 թվականին այդ անկումները բալանսավորվել են։

ԱԶԲ-ն կանխատեսում է՝ 2024 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի չափավորում՝ նախորդ տարվա 8.7%-ից մինչև 5.7%: Կանխատեսվում է, որ 2025 թվականին այդ թիվը կրկին կաճի մինչև 6%՝ ի հաշիվ ենթակառուցվածքների և բնակարանաշինության մասով կառավարության ընդլայնված ներդրումային ծրագրերի հաջող իրականացման:

«2022 թվականին արձանագրված ուժեղ տնտեսական աճին հաջորդած՝ Ռուսաստանից նախորդ տարվա դրամական ներհոսքերի դանդաղումը նվազեցրել է մասնավոր սպառման աճը», նշել է ԱԶԲ-ի Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը։ «Սա կառավարության բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերին տալիս է հավելյալ խթան, որը թափ կհաղորդի աճին հաջորդ տարի, երբ այդ ներդրումներն արմատավորվեն»:

Կանխատեսվում է, որ 2024 թվականին ծառայությունները կարձանագրեն 9․3%-ով, իսկ 2025 թվականին՝ 9.4%-ով աճ, ինչը կապահովվի շնորհիվ զբոսաշրջության ավելի մեծ ներհոսքի և կարտացոլի կայուն, բայց չափավորվող եկամուտներ ֆինանսներ։ Կանխատեսվում է, որ արդյունաբերությունը, ներառյալ՝ շինարարությունը, 2024 թվականին կաճի 6․2%-ով, իսկ 2025 թվականին՝ 7․4%-ով:

Ակնկալվում է, որ գնաճը նախորդ տարվա 2%-ի համեմատ 2024 թվականին կաճի մինչև 3%, ինչին կհաջորդի 2025 թվականին հետագա արագացումը՝ մինչև 3․5%։
Հարկ ենք համարում նշել, որ ոչ բոլոր աճերն են դրական Հայաստանի Հանրապետության համար։ Օրինակ՝ գնաճը, որը նախորդ տարիների համեմատ կայուն, աստիճանական և դանդաղ աճ է գրանցում, ստեղծում է սպառման հիմնախնդիր։ Ստացվում է, որ գնաճ կգրանցվի ոչ թե պահանջարկի շնորհիվ, այլ այն կապված կլինի Հայաստանում արտահանման և ներկրման ռեսուրսների հետ։
Ավելացնենք նաև, որ ՀՀ պետական պարտքի մասին օրենքի համաձայն, պետական պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա %-ը։

Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 %-ը:

Կանխատեսվում է որ ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի, սակայն չի հատի ՀՆԱ-ի 60%-ը։ Ստացվում է, որ տարեցտարի ՀՀ արտաքին պարտքը աճ է գրանցում վերջին տվյալներով. 2023-ի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 6․4 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 4.8 մլրդ դոլար։
Իշխանության խոստումը, որ պետական պարտքը կնվազի, հօդս ցնդեց։ Ասիական զարգացման բանկը տնտեսական կանխատեսումներ էր ներկայացրել առողջապահական ոլորտի համար, քանի որ համարել է՝ այժմ այն ավելի խոցելի և «կարիքավոր» է, քան երբևէ։

«Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ քաղաքականության միջամտությունները կարող են բարելավել հայաստանցիների կյանքի որակը», հավելել է պարոն Ֆոչմանը: «Առողջապահության համապարփակ բարեփոխումների և առողջության համապարփակ ապահովագրության համակարգի միջոցով կառավարությունն ի զորու կլինի կայունացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը, նվազեցնել սեփական միջոցների հաշվին կատարվող ծախսերը, խթանել բարձրորակ բուժօգնության հասանելիությունը և բարելավել բնակչության ֆինանսական պաշտպանությունը:

Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը պնդում է, որ այս ծրագիրը կբարելավի բժշկական ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը և որակը։ Կաթվածահար այս ոլորտում լուսաբացի հույս կա»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները հերթական շրջայցն են իրականացրելԴուք աշխարհի ամենալավ ընդդիմությունն եք. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Քաղաքացիները փորձեցին ՄԻՊ թեժ գծի միջոցով կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետՍամվել Ծառուկյանի պարզաբանումը. armdayՀարկային փաստաթղթերի տվյալներով՝ հարկ վճարողներն իրականացրել են 59.9 մլն գործարք Դուք սպասարկում եք իշխող խմբակի շահերը. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոռի Ցանկացածի հետ կվիճեմ ու կապացուցեմ՝ ՀՀ իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ. Պետրոսյան (տեսանյութ)Աճարկուտում ճանապարհի կողքի պատերն են քանդում արդեն. Կարեն Ղազարյան (տեսանյութ) Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են. «Հարավկովկասյան երկաթուղ» ընկերություն Իշխանության համար ոստիկանի վահանը՝ ժեշտի կտորը, ավելի բարձր արժեք է, քան մարդու իրավունքը. Վարդանյան (տեսանյութ) Ես պատրաստ եմ ցանկացած պաշտոնյայի հրապարակային ապացուցել, որ իրենք ժողովրդավարության հետ կապ չունեն. Սուրեն Պետրոսյան ՄԻՊ-ը կընդունի Սրբազանին և ևս 3 քաղաքացու՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների․ խոսնակ ԵՄ-ից փամփուշտ ստանալ չենք ակնկալում, խոսքը ոչ մահաբեր զենքի մասին է. ԱԳ նախարար (տեսանյութ) Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ)Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության բիրտ ուժի կիրառման վերաբերյալԽնդրում եմ հայերի և անձամբ իմ անունից զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքինԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՔաղաքացիներն ամենուր ողջունում են Բագրատ Սրբազանին ու երթի մասնակիցներին (տեսանյութ) Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում. Միզոյան (տեսանյութ)Էդ մարդիկ կիսել են հայրենիքս, չեմ կարող անտարբեր լինել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ մեռնել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել. չեմ հասկանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ. մյուսների հետ առիթ չի եղել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Ո'չ իրենց ցեխարձակումները, ո'չ սպառնալիքները, ո'չ ոստիկանական խմբերը մեզ չեն վախեցնի... բարի երթ (տեսանյութ)Առողջական հարցերով էի բացակայում, որևէ պառակտում չկա, սա մեր բոլորի շարժումն է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ)Ըստ ՔՊ-ի՝ ՀՀ-ն վերջապես «կցորդ չէ», «անկախ պետության քաղաքականություն» է վարում (տեսանյութ) Արցախը թոկ էր ձեզ համար, «աշեյնիկ ու պավադոկ», որից հեշտ «ազատվեցիք». պատգամավորը՝ Միրզոյանին (տեսանյութ) Հաշվետվություն կա պահանջելու. Բագրատ սրբազան (տեսանյութ)Իմ թիկունքում հարություն առած իմ Տերն է, իսկ ԱԱԾ-ն էլ բոլոր մեղադրանքները հերքել է. Սրբազան (տեսանյութ) Սիրիան առնվազն 30 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Ժամանակին ապառիկով փոշեկուլ էին առնում, հիմա լավ տներում են ապրում, բոլորի ունեցածը տեսնում ենք (տեսանյութ)Չեն հաջողելու պառակտել շարժումը ոչ ներսից, ոչ դրսից. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Այդ հոգեվիճակից ու կոմպլեքսից դուրս եկեք՝ ԱԳ նախարարին չի սազում. Արմեն Ռուստամյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Աստղագուշակ հունիսի 4-ի համարԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում այսօր հոսանքազրկումներ կլինենՇիրակում ավտոմեքենան ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել էՓաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել Պուտինին. «Փաստ» Ալավերդիում աղետալի վիճակ է, իսկ ոստիկանական ուժեր, իհարկե, չկան․ Հրայր ԱսլանյանՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հանդիպման է գնում «շատ կարեւոր մարդու հետ»Սալիվանն ու Քըլըչ նշել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը. Սպիտակ տունՀու իզ միսթր ՔՆՁԽ. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր անակնկալ, բայց շատ կարևոր այց է լինելու Այսօր Ադրբեջանը բոլոր մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադարձել. Էդուարդ ՇարմազանովՀԻՄԱ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հաշվետվություն է ներկայացնում Հունիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Կիրանցեցիները շարունակում են քանդել տներըՀրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում․ «Հրապարակ»Իրենք իրենց են հերքո՞ւմ, թե՞ բան են հասկացնում․ «Փաստ»Tyga-ն գալիս է Հայաստան. ամառվա ամենաթեժ համերգը՝ Seven Visions, The Dvin-ում
Ամենադիտված