Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում. «Հետք» Եթե վարորդի կողմից խտրական խոսք է հնչել, պատիժը վրա կհասնի. փոխքաղաքապետը՝ տրանսպորտում միջադեպի մասին Հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթում-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Թրամփը Զելենսկուն տեղեկացրել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին (տեսանյութ) 30-ամյա կինը ոստիկանությանը հայտնել է, որ անծանոթ տղամարդը բռնի գործողություն է կատարել իր նկատմամբ Երևան-Մեղրի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը Իշխանությունը սառցահատի դեր է կատարում․ որ էսքանին էլ հասել ենք՝ շատ լավ է․ ՔՊ–ականի «հուզիչ» ելույթը (տեսանյութ) «Խաղաղության խաչմերուկը» համադրելի է ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ․ Միրզոյան Զինվորական ծառայության սահմանային տարիքի բարձրացման մասին աղմկահարույց օրինագծի քննարկումը հետաձգվեց Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները 

45 մլն դրամ մրցանակային ֆոնդ՝ Կոնդի վերակենդանացման համար. «Հրապարակ»

Աստղագուշակ
Hraparak.am- ը գրում է.
 
Օրեր առաջ կառավարության ընդունած որոշման համաձայն, Երեւանի Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում գտնվող որոշ տարածքների նկատմամբ տրվել է հանրային գերակա շահ ճանաչելու եւ պետության սեփականությունը հանդիսացող հողամասը (13200.54 քմ) ուղղակի վաճառքի ձեւով օտարելու համաձայնություն: Նշված տարածքում «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացվել է Համաշխարհային առեւտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիր։
 
Նկատենք, որ առաջարկվող հողամասը, ըստ Երեւանի գլխավոր հատակագծի եւ Երեւանի կենտրոնի գոտիավորման նախագծի, գտնվում է Կոնդ պատմական թաղամասի տարածքում: Բացի այդ, օտարվող հողակտորն անմիջապես հարում է Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցուն եւ գտնվում է դրա պահպանական գոտում:
 
Հետաքրքիր է, որ հուշարձանների պետական ցուցակում ներառված է Կոնդ թաղամասում առկա շուրջ 30 հուշարձան, այդ թվում՝ Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ իր ենթահուշարձաններով, Մամռիի ջրանցքը, Թափաբաշի մզկիթը, «Լեռնցիների պարը» քանդակը։ Բացի այդ, Կոնդի տարածքում հաշվառված է 13 նորահայտ հուշարձան, որոնք օրենքով ենթակա են պահպանության եւ հանդիսանում են հիմնականում բնակելի տներ։ 
 
Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար դեռ 2021-ին Քաղշինկոմիտեն միջազգային մրցույթ էր հայտարարել՝ ժյուրիի կազմում ներառելով ինչպես հայ, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների։ Ի դեպ, Քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայում հայտարարված է Կոնդ թաղամասի պատմական միջավայրի վերականգնման նախագծային մրցույթի 2-րդ փուլը, որը դեռ չի էլ ավարտվել, նախատեսված է մրցույթի արդյունքներն ամփոփել հոկտեմբեր ամսին։ Ինչ վերաբերում է հաղթող մասնակիցներին, ապա ամենաուշը դեկտեմբերին դրանք կհրապարակվեն։ Ստացվում է, որ, մի կողմից, Քաղշինկոմիտեն միջազգային մրցույթ է հայտարարում Կոնդի վերակառուցման համար, մյուս կողմից՝ կառավարությունը հենց այդ նույն տարածքները գերակա շահ է ճանաչում։
Ուսումնասիրելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի kond.minurban.am կայքում Երեւանի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթի վերաբերյալ ներկայացված նյութերը եւ ելակետային տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 999-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքները, որոնք անմիջապես հարում են Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքի սահմաններին, ներառված են Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի շրջանակում դիտարկվող տարածքների սահմանագծում:
 
Մրցույթի նախագծային սահմաններում ներառված չէ ընդամենը Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքը: Սակայն նույնիսկ ոչ մասնագետի համար առնվազն անհասկանալի կլիներ, որ Երեւանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթում նախատեսված չլինեին Կոնդի՝ միակ բարվոք վիճակում պահպանված հանրապետական նշանակության հուշարձանը՝ մեծ երկրաշարժից քանդված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710 թվականին կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին եւ դրա պատմական ու պահպանական միջավայրը:
Համաձայն հրապարակված նյութերի՝ պարզվում է նաեւ, որ մրցույթի 1-ին փուլում ներկայացված եւ 2-րդ փուլ անցած բոլոր 7  աշխատանքների քաղաքաշինական նախագծային լուծումներում  ներառված են Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին եւ դրան հարող նշված տարածքները՝ հաշվի առնելով դրանց կարեւորությունը, դոմինանտ դերը եւ նշանակությունը պատմական թաղամասի վերականգնման գործում:
 
Մրցույթի 1-ին փուլում ներկայացված եւ 2-րդ փուլ անցած մի քանի նախագծերում ակնհայտ երեւում է, որ  գերակա շահ ճանաչված տարածքը ներառված է կառուցապատման նախագծային առաջարկներում՝ Սբ Հովհաննես եկեղեցու հետ միասին:
 
Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ՝ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը նախ զարմացավ, որ կառավարությունը նման որոշում է ընդունել, բայց չխուսափեց գնահատական տալուց․ «Անկախ նրանից՝ ես տեղյակ եմ, թե տեղյակ չեմ, դա շատ վատ բան է, եւ ինչքան կարելի է, հարկավոր է հակադրել դրան նորմալ մասնագիտական կարծիքներ։ Այդ ծրագրի հետ կապված՝ միանշանակ, շատ վատ կարծիք ունեմ, որովհետեւ Կոնդն առանց այդ էլ այնքան է կառուցապատվել տարբեր շենքերով, որ, կարելի է ասել՝ գրեթե կորցրել ենք թաղամասը»։
 
Մի կողմից՝ մրցույթ է հայտարարվում, մյուս կողմից՝ կառավարությունն այդ տարածքները գերակա շահ է ճանաչում, ինչպե՞ս է դա հնարավոր։ «Չգիտեմ, թե ով ոնց է որոշում, բայց, բոլոր դեպքերում, այնտեղ չի կարելի ընդհանրապես մտնել, Կոնդի կողքերից էլ չի կարելի ոչինչ անել։ Եթե ուզում ենք պահպանել ու ինչ-որ բան անել Կոնդի վերաբերյալ, այդտեղ չի կարելի նոր կառույցներ սարքել»։
 
Հ․ Պողոսյանը, ով մրցութային 1-ին փուլի ժյուրիի նախագահն էր, այժմ տեղյակ չէ՝ մրցույթի 2-րդ փուլը եղե՞լ է, թե՞ ոչ, եւ ո՞վ է 2-րդ փուլի մրցութային հանձնաժողովի նախագահը։ Ի՞նչ պոտենցիալ ունեն 2-րդ փուլ անցած 7 մրցութային նախագծերը։ «Ես չգիտեմ՝ հեղինակներն ովքեր են, նրանց պետք է առաջադրանք տրվեր 2-րդ փուլի համար, բայց, ինչքան տեղյակ եմ, այդ առաջադրանքը տրված չէ»։  
 
Նշենք, որ երկփուլ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն ՀՀ դրամ: 2-րդ փուլ անցած 7 հայեցակարգային նախագծերից պետք է ընտրվի 3 մրցանակակիր նախագիծ։ Հետաքրքրական է, որ առաջին մրցանակ շահած աշխատանքը ենթակա չէ պարտադիր իրականացման։ Այլ կերպ ասած՝ հայտարարված միջազգային մրցույթն իրենից ներկայացնում է բարի ցանկությունների փաթեթ՝ առանց օգտակար գործողության գործակցի, բայց որի միայն մրցանակային ֆոնդի համար հատկացվել է 45 մլն դրամ՝ չհաշված կազմակերպչական ծախսերը։
 
 
 
Սոնա Ադամյան
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում. «Հետք» ԱՄՆ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ պատերազմի․ ReutersԵս կոռուպցիայից հա էլ կարամ խոսամ, մտահոգվելու բան չունեմ․ Երևանի փոխքաղաքապետ (տեսանյութ) Եթե վարորդի կողմից խտրական խոսք է հնչել, պատիժը վրա կհասնի. փոխքաղաքապետը՝ տրանսպորտում միջադեպի մասինՀունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթում-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը Արևմուտքում Ուկրաինային կոչ են արել ընդունել պարտությունըՔուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Թրամփը Զելենսկուն տեղեկացրել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին (տեսանյութ) Լեհաստանն պատրաստվում է Ռուսաստանի դետ հակամարտությանը․ War Infographics30-ամյա կինը ոստիկանությանը հայտնել է, որ անծանոթ տղամարդը բռնի գործողություն է կատարել իր նկատմամբ Կալլասը բողոքել է ԹրամփիցԵրևան-Մեղրի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետըԻշխանությունը սառցահատի դեր է կատարում․ որ էսքանին էլ հասել ենք՝ շատ լավ է․ ՔՊ–ականի «հուզիչ» ելույթը (տեսանյութ) Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից հրաժարվելը«Խաղաղության խաչմերուկը» համադրելի է ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ․ ՄիրզոյանԶինվորական ծառայության սահմանային տարիքի բարձրացման մասին աղմկահարույց օրինագծի քննարկումը հետաձգվեցՌուսաստանի Դաշնային խորհուրդը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի զրույցըԼավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացներըՔաղաքացիներին երկու դասակարգի են բաժանում՝ փողատերերի և ոչ փողատերերի՝ դարձնելով աղքատների ԶՈւ. Մանուկյան Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյան Համաճարակաբանը մտահոգություն է հայտնել COVID-ի նոր բռնկման կապակցությամբՆաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվ»-ի մարզումներից ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն (տեսանյութ)Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ Շարունակաբար մարսել են իրենց խաբեությունները. Դավիթ Խաժակյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությանը (տեսանյութ) Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է. Վահագն Խաչատուրյան ԵՄ-ում Մայդանն Ուկրաինայի «սկզբնական մեղքն են» անվանելՀայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարըԼավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Ֆիդանի հետՀորս լավ գիտեք, 1991թ-ին 48 դրամ չունե՞ր, մեր ՀԷԿ-ն օրինական է. Մեսրոպ Մանուկյանը՝ Արեյանին (տեսանյութ)Զելենսկուն հիշեցրել են՝ նա խոստացել է «ամեն ինչ անել, որպեսզի ուկրաինացիները չլացեն»Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության համար մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է Մենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավարԱդրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ոչ մի իշխանություն հավերժ չէ, պատասխան եք տալու․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ռումինիայի բնակիչները ընտրություններից հետո պատառոտել են իրենց անձնագրերը «Հանցագործները պետք է օրենքի խստությամբ պատժվեն»․ ՔՊ-ականը՝ կաշառքի գործերի մասին (տեսանյութ) Խաղաղ Դոնի փողոցը կհիմնանորոգվի 2026 թվականին. կկառուցվի նաև հեղեղատար համակարգ Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կլինի Հայաստանում մայիսի 20-21 (տեսանյութ) Նման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հոր հայտարարությունըԵՄ-ում հայտարարել են՝ Պուտին-Թրամփ բանակցությունները «Ռուսաստանի մեծ հաղթանակն» ենՄանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, Երևանի քաղաքապետարանը չի ընդունել առաջարկը. Ավինյան 10–20 տարի առաջ տարբերություն էիք դնում մեր և ձեր երեխաների միջև․ վեճ՝ ավագանու նիստին (տեսանյութ) ԱՄՆ-ում նշել են Զելենսկու նպատակը Ստամբուլում կայացած բանակցություններումԳողությունը բացահայտվել է, գողոնի մի մասը՝ վերադարձվել Փաշինյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ քննարկել է նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր Անվանել Է Ուկրաինայի համար միակ ելքըԻմ ընտանիքի հանդեպ քաղաքական հայացքներիս համար ոտնձգություն է կատարվել թափթփուկների կողմից․ Ստեփանյան (տեսանյութ)
Ամենադիտված