Հայ ժողովուրդը միշտ եղել է եկեղեցու կողքին, պետք է համախմբվենք հոգևոր արժեքների շուրջ․ Կարապետյան Նույնականացվել են Բաղրամյան պողոտայում կատարված անկարգությունների մասնակից 40 անձինք․ ՔԿ Ադրբեջանը ՀՀ գումար ուղարկող 50 խոշոր փոխանցողների մեջ չկա, 1 դեպք՝ կար 30 հզ եվրո էին ուղարկել․ ՀՀ ԿԲ նախագահ (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանը վերադարձել է տուն Փաշինյանի համար որքան շատ հայի արյուն թափվի, այդքան շատ ավելի լավ, բռնապետության մեջ ենք. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Սյունիքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր ՈՒՂԻՂ․ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը Գորիսում անձրև է և կարկուտ. Սուրենյան (տեսանյութ) Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին քննչականից «Զարյա 3» նռնակ է կիրառվել ցուցարարների դեմ. այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ․ Հետք 

Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, ի լրումն Նիկոլ Փաշինյանի՝ ծայրահեղորեն անընդունելի հայտարարությունների, ուշադրություն գրավեց նաև «առաջին պլանի» մի խումբ քպական կարկառունների կտրուկ ու կատաղի հարձակումը... Հայ առաքելական եկեղեցու վրա: Հարկավ, թե՛ Հայ առաքելական եկեղեցու, թե՛ Ամենայն հայոց կաթողիկոսի, թե՛ ՀԱԵ թեմակալ առաջնորդների, թե՛ բարձրաստիճան հայ հոգևորականության ներկայացուցիչների դեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների հարձակումները, զազրախոսական ցեխանետումներն ու մանիպուլ յատիվ հայտարարությունները ոչ նորություն են, ոչ էլ առաջին անգամ են դրսևորվում: Ուստի, հարց է ծագում, թե այս անգամվա կտրուկ հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա ինչո՞վ է ուշագրավ կամ առանձնահատուկ:

Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու անթույլատրելիության վերաբերյալ Հայաստանի եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների՝ օրերս տարածած հայտարարությունն էր: Բացի այն, որ Փաշինյանի իշխանության վարած «քաղաքականությունը» հոգևոր հայրերը բնորոշել են որպես «պարտվողական մոտեցում», նրանք նաև շեշտել են. «Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: ...Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև»:

Սկզբունքորեն, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը, թեմակալ առաջնորդները հստակ ու միանգամայն ընկալելի բան են ասում, տեղին կոչեր են հղում: Իսկ իշխանությո՞ւնը: Իսկ փաշինյանական իշխանությունն՝ ի՞նչ: Կատաղի քարոզչական հարձակում է սկսում ու ծավալում Հայ առաքելական եկեղեցու, կաթողիկոսի, հոգևորականության դեմ: Մի կողմ դնելով հուզական, այդ թվում՝ կրոնական զգացմունքներին շաղկապված ընկալումները՝ կենտրոնանանք ՔՊ-ի նման պահվածքի հիմնական պատճառների վրա, որոնք, կարծում ենք, հետևյալներն են: Առաջին. ի տարբերություն բարձր սպայակույտի, եթե կուզեք՝ գեներալիտետի, Հայ առաքելական եկեղեցին «հետկանչ» չի արել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջը, որ ներկայացվել էր դեռ 3 տարի առաջ: Երկրորդը, որ հիմնականներից մեկն է. փաշինյանական իշխանավարման այս ընթացքը ևս մեկ անգամ ցույց տվեց, եթե կուզեք՝ ապացուցեց, որ Հայ առաքելական եկեղեցին գործնականում մնացել է ազգայինպետականահաստատ միակ ինստիտուտը, որ կարողացել է դիմակայել վերջին 6 տարվա հակապետական ավերածություններին:

Տեսե՛ք, բանակը փաշինյանական «բարեփոխումների» հետևանքով էապես տուժել է: Պետական հաստատությունները գործնականում կազմաքանդվել են: Երկրի Սահմանադրությունն այս իշխանությունները վերածել են ոտաշորի՝ ինչպես ու երբ կամենում, տրորում են, կրթական համակարգը ձևախեղված է, բարձրագույն կրթական համակարգը կազմաքանդման փուլում է և այդպես շարունակ: Քաղաքական համակարգը, որ մինչ այս էլ մի բարվոք վիճակում չէր, հիմա ընդհանրապես անվանարկված, հեղինակազրկված է: Մնացել է միայն Հայ առաքելական եկեղեցին: Անկախ այն բանից, թե մեզանից ով է հավատում Աստծուն, ով է «հին Աստվածներին» երկրպագում, կամ ով է ընդհանրապես անհավատ կամ աթեիստ (հարցը դա չէ), Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, որպես ինստիտուտ, որպես 1700-ամյա հոգևոր-մշակութային ժառանգության խտացում, եղել ու մնում է մեր ազգային ինքնության առանցքային հենասյունը:

Հենց այդ է գլխավոր պատճառը, որ այժմ Փաշինյանի իշխանությունն իր ներկայացուցիչների ամբողջ մաղձն ու ատելությունն ուղղել է Հայ առաքելական եկեղեցու վրա, թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին: Հաշվի առնելով Փաշինյանի ու նրա քպական խմբակի արդեն բացարձակ անթաքույց ու կործանարար նպատակները՝ միանգամայն օրինաչափ է, որ նրանք պիտի հարձակվեին Հայ առաքելական եկեղեցու վրա: Ի դեպ, հատկանշական «մանրուք». այս օրերին Հայ առաքելական եկեղեցու դեմ գրեթե նույնահունչ, գրեթե մեկին՝ մեկ կրկնվող մեղադրանքներով հարձակվեցին երկու խմբավորում. Փաշինյանի ՔՊ-ն և ... ադրբեջանցիների Փաշազադեն, այն, որ Ալահշուքյուր է ու մեր թշնամու հոգևոր առաջնորդը: Սա այնպիսի աղաղակող ու բնութագրական փաստ է, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանության կարիք չի զգացվում: Հասկանալի է, իհարկե, որ Հայ առաքելական եկեղեցու և ՀԱԵ հոգևոր հայրերի նկատմամբ քպականների ու նրանց ղեկավարի՝ ինքզինքը ոչ ավել, ոչ պակաս...

Հիսուս Քրիստոսի հետ համեմատող (մեղա՜) Նիկոլ Փաշինյանի ծայրահեղ ատելությունը նաև այլ պատճառներ ունի՝ նշվածներից բացի: Հնարավոր է, որ նրանք, այսպես ասենք, «այլ կրոնական կազմակերպության» հետևորդներ են մեծամասամբ: Դա թող իրենք ասեն կամ, հետագայում թող «քննությունը պարզի»: Բայց եթե դա այդպես չէ, ապա ինչպե՞ս է լինում, որ Ամենայն հայոց կաթողիկոսի մատուցած Զատկական պատարագին ո՛չ մի քպական իշխանավոր չի մասնակցում: Այսինքն, դա պատկերացում տալիս է, չէ՞, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ քպական իշխանավորների ու նրանց՝ նաև «հոգևոր առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի ատելության ու մաղձի աստիճանի մասին: Թե ինչ և ինչու է անում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարծում ենք, պարզ է, ու՝ ոչ միայն մեզ: Մնում է կողմնորոշվել, թե ինչ ենք անում մենք, որպեսզի շարունակենք ոչ միայն Եկեղեցի, այլև Պետություն ունենալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պենտագոնը հայտնել է՝ ՆԱՏՕ-ն 2022-ից ի վեր որքան զենք է մատակարարել ՈւկրաինայինՀայ ժողովուրդը միշտ եղել է եկեղեցու կողքին, պետք է համախմբվենք հոգևոր արժեքների շուրջ․ ԿարապետյանԻմաստազրկված է խորհրդարանում մնալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունԲելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանինՉարենցավանում ևս էլեկտրական շչակներ կգործարկվեն Նույնականացվել են Բաղրամյան պողոտայում կատարված անկարգությունների մասնակից 40 անձինք․ ՔԿԱդրբեջանը ՀՀ գումար ուղարկող 50 խոշոր փոխանցողների մեջ չկա, 1 դեպք՝ կար 30 հզ եվրո էին ուղարկել․ ՀՀ ԿԲ նախագահ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը վերադարձել է տունԿառավարությունը` «Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից» հոդվածի վերաբերյալ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՓաշինյանի համար որքան շատ հայի արյուն թափվի, այդքան շատ ավելի լավ, բռնապետության մեջ ենք. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Դատարան է ներկայացվել Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ կաշառքի գործըՍյունիքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր«Որդիների Կանչ» ՀԿ-ն լինելու է Սրբազանի կողքին մինչև հայրենիքի ազատագրումըԽաչատուրյանն ու ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանում և այլ երկրներում 300 ընկերությունների դեմԱնթույլատրելի է հանրության բարձրացրած սուր խնդիրների լուծումները տեսնել լուսաձայնային նռնակների մեջ ՈՒՂԻՂ․ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստըԳորիսում անձրև է և կարկուտ. Սուրենյան (տեսանյութ)Երևանում 51-ամյա տղամարդը գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել է պատշգամբ Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին քննչականից«Զարյա 3» նռնակ է կիրառվել ցուցարարների դեմ. այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ․ ՀետքՖոնսեկան գլխավորեց Միլանը2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում. ՀակոբյանԿհստակեցնենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. ՊեսկովՎայրագ ուժ կիրառող ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը․ հայտարարություն ՀՅԴ-ն արձանագրում է՝ տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է«Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք. կան վիրավորներԶանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ ՓաշինյանՈ՞ր պահին 3 մլն վարչապետից մի քանի հազարը դարձան թիրախ ոստիկանական բռնությունների համար. Իվետա ՏոնոյանՀայտարարվում է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցությանն ուղղված մրցույթ Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորըԿԳՄՍՆ պատվերով սկսվել են Լոռու մարզի մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքները Մինսկը հանգիստ է գնահատում Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, կշարունակենք համագործակցությունը եղբայրական Ադրբեջանի հետ. ՌԴ-ում Բելառուսի դեսպանՍուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկվա հանրահավաքից հետո անհայտ է, կապ է հաստատել ընտանիքի հետ Շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը դարձավ աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների փոխչեմպիոն Արցախի իշխանությունները ոստիկանությանը հորդորում են իրավիճակը գնահատել սթափ, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից. տեղեկատվական շտաբՈստիկանները ստիպված էին անել այդ գործողությունը․ ՀՀ նախագահը՝ Բաղրամյան պողոտայում բախումների մասին Բացահայտվել է հանցագործության 61 դեպք Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՈՒՂԻՂ․ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ (տեսանյութ)Ստոլտենբերգը հայտարարել է՝ Ուկրաինային զենքի մատակարարումը պարտադիր կդառնաՌԳԵ 60սդ. նախօրեին խաղաղ ցուցարարների դեմ օգտագործված հատուկ միջոցներից մեկն է. ունի նաև ծխային էֆեկտ (լուսանկարներ)«Ասում են՝ ԲԴԽ նախագահի բարեհաճությանն եք արժանացել», «Բամբասանք մեկնաբանելու սովորություն չունեմ»․ Մխիթարյան (տեսանյութ)Վահանավոր ոստիկանական ուժերի շարքերը համալրվում են Բաղրամյան պողոտայում (տեսանյութ) Դատապարտում ենք հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը․ Գերագույն հոգևոր խորհուրդԱզգային ժողովը հաստատել է 2023 թվականի բյուջեի կատարողականը Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը. Զատուլին«Կանխիկ գումար եք հայտարարագրել, ինչու՞ », «Սրտի վիրահատություն եմ տարել, կանխիկ է պետք ունենալ»․ Դանիելյան (տեսանյութ)Իմ ներկայությամբ ՔՊ չորս պատգամավորի թույլ են տալիս մտնել ԱԺ, իսկ ինձ ասում են՝ ձեզ չի թույլատրվում. Սեյրան Օհանյան
Ամենադիտված