Ջուր չի լինի Մոտ 109 հազար վարորդ օգտվել է տուգանքների վճարման 50 տոկոս արտոնությունից Անտառային հողերը մեծ թափով վարձակալում են. ունենք 235 պայմանագիր՝ տարեկան 92 մլն դրամ արժեքով (տեսանյութ) Սևանի լողափերում անօդաչուների միջոցով փրկարարները հորդորում են լինել զգոն և հետևել հրահանգներին (տեսանյութ) Գազ չի լինի Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս, արտաքին աշխարհ, բաց ճանապարհներ պետք է ստանար. Աբրահամյան Ու՞մ հաշվին է Նիկոլ Փաշինյանն ընտանիքով ֆուտբոլ դիտել Երկրաշարժ` Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս Պատերազմը վաղաժամ և պատվաբեր պայմաններով չդադարեցնելը և´ բարոյական հարց է, և´ ծայրահեղ քաղաքական. Վահե Հովհաննիսյան «Սրբազան պայքար»․ երիտասարդներն ակցիա են իրականացրել (լուսանկարներ) 

Դատապարտում ենք հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը․ Գերագույն հոգևոր խորհուրդ

Հասարակություն

Մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ և բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջև ծառացած ներքաղաքական խնդիրներին և արտաքին անվտանգային մարտահրավերներին։ Այս մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարությունում։

Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը և հատկապես վերջերս սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան ներքո կատարած տարածքային միակողմանի զիջումները հիմնավոր նոր անհանգստությունների ու տագնապների պատճառ են դարձել ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում, տեղիք տվել անվստահության ձևավորման՝ հանգեցնելով նաև Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջին։

Հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների շուրջ ժողովրդի բարձրաձայնած մտավախությունները, ազգային կառույցների և մասնագիտական հանրույթի կոչերն ու հորդորները, սակայն, անտեսվում են ՀՀ իշխանությունների կողմից և կամ հակադարձվում հավանական պատերազմի սպառնալիքներով: Իսկ հանրային ստվար շրջանակներում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որ դրսևորվում են բողոքի և անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով, փորձ է արվում լռեցնել ցուցարարների նկատմամբ արժանապատվության նսեմացմանն ուղղված գործողություններով և բռնի անհամաչափ ուժի գործադրությամբ։ 

Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով։ 

Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։ Ներկա վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների, առկա ճգնաժամը՝ հանդարտության և զգաստության մեջ քաղաքական երկխոսության։ Դատապարտելի է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը:

Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը և համազգային միաբանության ձևավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում։ Իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։

Հավատում ենք, որ հայրենիքի հանդեպ սերը և պատասխանատվությունը պիտի հարթեն շավիղները՝ համազգային մեր ներուժն ու բոլոր կարողությունները ի սպաս դնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ու զորացմանը և իրականության կոչելու ապագայի համընդհանուր մեր տեսլականը։ 

Թող Ամենողորմ Տերը համերաշխ ու միասնական պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և հայրենի մեր երկիրը խաղաղ ու անվտանգ ընթացքով առաջնորդի դեպի լուսավոր նոր հանգրվաններ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջուր չի լինի Դրախտիկին հարող լճափից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 69 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանցՄոտ 109 հազար վարորդ օգտվել է տուգանքների վճարման 50 տոկոս արտոնությունիցԱնտառային հողերը մեծ թափով վարձակալում են. ունենք 235 պայմանագիր՝ տարեկան 92 մլն դրամ արժեքով (տեսանյութ)Սևանի լողափերում անօդաչուների միջոցով փրկարարները հորդորում են լինել զգոն և հետևել հրահանգներին (տեսանյութ) Գազ չի լինի Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս, արտաքին աշխարհ, բաց ճանապարհներ պետք է ստանար. ԱբրահամյանՈւ՞մ հաշվին է Նիկոլ Փաշինյանն ընտանիքով ֆուտբոլ դիտել Երկրաշարժ` Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիսՊատերազմը վաղաժամ և պատվաբեր պայմաններով չդադարեցնելը և´ բարոյական հարց է, և´ ծայրահեղ քաղաքական. Վահե Հովհաննիսյան«Սրբազան պայքար»․ երիտասարդներն ակցիա են իրականացրել (լուսանկարներ) «Օլիմպիականները. Փարիզ-2024». ռինգում պետք է «գրագետ» լինել ու գործել. Դավիթ ՉալոյանՀրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է մի քանի տոննա գազ տեղափոխող բեռնատարը հայտնվում Դեբեդ գետումԻրականացվել է բարեվարքության գործող կառուցակարգերի խնդիրների գույքագրումԱզգային փոքրամասնությունների մասին օրինագիծը քննարկվել է պետական մարմինների և շահառուների միջևՀայաստանը Գերմանիային է հանձնել ավազակության մեջ մեղադրվող անձինԱպօրինի հատել էր տարբեր տրամաչափի կանգուն ծառեր Եղանակը՝ առաջիկա օրերինԼույս չի լինիՄենք իրենց համար ավելի վտանգավոր ենք դարձել, քան թուրքերն ու ադրբեջանցիները. Գառնիկ Դանիելյան. Hraparak.amՍպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ Հուլիսի 15-ի աստղագուշակՈւՂԻՂ. Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի նիստը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԿեսգիշերին Դսեղ գյուղում ռեստորան է այրվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկՕրվա խորհուրդ, հուլիսի 15Մոտ 110.000 վարորդ օգտվել է տուգանքների վճարման 50 տոկոս արտոնությունից. ՀՀ ՆԳՆՀայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival 2024»-ում դարձել է արծաթե մեդալակիրԲուժաշխատողները պետք է լինեն առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի. ԱՆ (տեսանյութ)Որոշ ուժեր էլ ուզում էին մեր ձեռքով տաք շագանակներ հանել կրակից, որ իրենք արանքում շահեն. Բագրատ Սրբազանը՝ հունիսի 12-ի մասին (տեսանյութ)Արցախցի կույր երաժիշտ. «Եթե ես ձեռքով դիպչեմ իմ տան պատին, կհասկանամ, որ Արցախում եմ» (տեսանյութ)Մուրացկանը հայրենիք չի ունենում, նրան ընդամենն անկելանոց են տալիս․ ՇարմազանովԻշխանությունների հրահանգով սկսվել է խաչերի ապամոնտաժման գործընթաց. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ոչ ոք իրավունք չունի դատավորին զրկել դիրքորոշում հայտնելու իրավունքից․ ում և ինչպես է պատժում ԲԴԽ-նՊիտի մի բան տեղի ունենար, որը չի ունեցել շարժման պատճառով․ Սրբազան (տեսանյութ)Արմավիրի գյուղերից մեկում, տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինըԵվրո-2024. այսօր եզրափակիչն էԽոշոր վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներՀայաստանի պատանիները հաղթեցին ԱդրբեջանինԴեղձ թե նեկտարին․ ինչպե՞ս տարբերելԵրևան-Մոսկվա տոմսերը ռեկորդային թանկացել ենԼինել զգոն ու պատվով ծառայել Հայրենիքին, գիտենք` դժվարություններ են լինելու. ամառային զորակոչ (տեսանյութ)Սևանա լճում մոտորանավակը, որում 4 մարդ է եղել, խափանվել է, օգնության են հասել փրկարարներըՏրանսպորտի ավելացված արժեքի գումարը պետք է տան ապիկար կառավարիչների պարգևավճարներից ու գործուղման ծախսերից. Բաբկեն ՊիպոյանԱՄՆ–ն նման այցերի միջոցով փորձում է առավելագույնս ամրապնդվել Հայաստանում․ փորձագետ Դավիթթ ՀարությունովՀայաստանի բասկետբոլի կանանց Մ16 հավաքականը հաղթեց ՎրաստանինԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻնձ բոլոր տեղերում ստում էին, որդուս անունը եղել է ցուցակում, իսկ Հայաստանում այդ ցուցակները թաքցրել են. Անժելա ԱսրյանԼավ ապրելու բանաձևը ո՞րն է, կենդանի լինե՞լն է լավ ապրելու բանաձևը․ Բագրատ ՍրբազանԻրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան
Ամենադիտված