Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Սահակյանը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոնին
Սպորտ![Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Սահակյանը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոնին](/timthumb.php?src=disc/20-04-24/bcbe1dcaca7c2b67407f9181d6f3f794.jpg&w=780)
Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային Արթուր Սահակյանը առավելության հասավ Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյուշ Գոմցյանի նկատմամբ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Գոմցյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2022-ին` Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ։
Այսօր Եվրոպայի առաջնությունում ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ։ Իրենց մենամարտերը կանցկացնեն 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։
![](banners/armflix.jpg)