«Փյունիկ»-ն իրանուհի կիսապաշտպան կունենա Գազ չի լինելու Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. Պետդեպ Wanderlust-ն անդրադարձել է Հայաստանին՝ որպես դարավոր պատմություն ու մշակույթ ունեցող ուղղություն Դեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով․ քաղաքագետ Սուրենյանց Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբի հարևանությամբ․ կա զոհ և վիրավորներ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասին Տարազների ցուցադրության 6-րդ փառատոնը կանցկացվի Երևանում Մատթէոս Խ.-ին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից 

Գրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Քաղաքական

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպման սկզբում Արդարադատության նախարարը շնորհավորել է պարոն Լոնգանգեին ԵԽ գրասենյակի ղեկավարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորդհրդին Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին` ՀՀ հետ փոխգործակցության բարձր մակարդակի, ԼՂ ճգնաժամի ողջ ընթացքում արված բազմաթիվ հայտարարությունների համար՝ ռազմական գործողությունների դադարեցման, ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորման, մարդասիրական ճգնաժամի, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ աջակցության հայտարարությունների համար։

Արդարադատության նախարարն առանցքային է համարել ԵԽ մարմինների հետ ձևավորված կայուն փոխգործակցությունը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ), Մարդու իրավունքների Եվրոպական դատարնի՝ վերջինիս վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու ենթատեքստում։ Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ կայուն և արդյունավետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել գրեթե բոլոր կարևոր իրավական զարգացումների ընթացքում ԵԽ-ի խորհրդատվական խողովակներն ակտիվ կիրառման և դրա արդյունքները պատշաճ իրացման համար։ Քննարկվել են նախարարության խնդրանքով ներկայում ԵԽ Գլխավոր տնօրինությունների և Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկվող իրավական ակտերի նախագծերը, մասնավորապես «Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման ու խտրականությունից պաշտպանության մասին» օրենքների նախագծերը։

ԵԽ-ն ողջունում է այս նախագծերի շուրջ կազմակերպվող լայն քննարկումների գործընթացները։ Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացման (ֆինանսավորման) մակարդակի, և դրա շրջանակներում ԱՆ բարեփոխումային օրակարգի գրեթե ողջ սպեկտրի ուղղությամբ ծրագրերի իրականացման կապակցությամբ, այդ թվում մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՄՔԴ կանոնադրության վավերացման գործընթացին ԵԽ ցուցաբերած աջակցությանը։ ԵԽ-ն պատրաստակամ է ներգրավվել նաև կանոնադրության վավերացմանը հաջորդող գործընթացների կազմակերպման հարցերի շուրջ։

Կողմերը առանձնակի կարևորել են նախարարության և ԲԴԽ կողմից համատեղ մշակվող դատավորի գործունեության գնահատման նոր համակարգը, հաշվի առնելով վերջինիս կարևորությունն արհեստավարժ դատավորների համայնքի շարունակական զարգացման և որպես հետևանք դատարանների անկախության, արդյունավետության և վստահություն առավել բարձր մակարդակի ապահովման համար։ ԵԽ-ն պատրաստակամ է առավել գործուն աջակցություն ցուցաբերել այս գործընթացներին։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համագործակցելու իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության որակի բարելավմանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Փյունիկ»-ն իրանուհի կիսապաշտպան կունենաԳազ չի լինելուԵրևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ՊետդեպWanderlust-ն անդրադարձել է Հայաստանին՝ որպես դարավոր պատմություն ու մշակույթ ունեցող ուղղությունԴեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով․ քաղաքագետ ՍուրենյանցԽոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբի հարևանությամբ․ կա զոհ և վիրավորներԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածուԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասինՏարազների ցուցադրության 6-րդ փառատոնը կանցկացվի ԵրևանումՄատթէոս Խ.-ին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանիցԱդրբեջանական համարանիշով մեքենա՝ ՀՀ տարածքումՆԳՆ-ն գաղտնի է պահում, թե ինչ հատուկ միջոց է կիրառել Բաղրամյան փողոցում ցուցարարների դեմՍիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետՀայաստանում ավելի քան 50 հազար ծառ անձնագիր է ստացել (տեսանյութ)Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր Սփյուռքը մեկ մարդու պես ոտքի կանգնել. Վահագն ՄելիքյանՍոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանա4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. արցախցին ահազանգում է. News.amԵթե Հայաստանը մնա ու երբևէ ունենա հայկական իշխանություն, ապա Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը պետք է ներկակացվեն իրավաբանական բուհերում որպես քաղաքական հետապնդման. ՎարոսյանԲրոնզե մեդալներ՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայիցԴատախազությունը կադաստրային քարտեզների վերաբերյալ գրություն ստանալ-չստանալու հարցը համարում է գաղտնիՎարդան Ղուկասյանը ե՞րբ կվերադառնա ՀայաստանԱղձքի հարակից հատվածում կիրականացվեն պայթեցման աշխատանքներՄամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի վաղըՇվեյցարիան և ՆԱՏՕ-ն համաձայնագիր են ստորագրել Ժնևում դաշինքի գրասենյակ բացելու մասինԿիրանցում ադրբեջանցին մոտեցել է հայ բնակչի տանըԱլեն Սիմոնյանն իրեն արձակուրդ է ուղարկելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկումԿիրանց գյուղի ծնողները բարձրացրել են երեխաների անվտանգության հարցը, հարցի լուծումը դեռ չկա․ լրագրողՉարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար․ Բագրատ ՍրբազանԱհազանգ քաղաքացուց՝ պաղպաղակի մեջ որդ են հայտնաբերելԱվինյանն ընդգծել է Երևանը զբոսաշրջիկների համար ավելի մրցունակ դարձնելու կարևորությունըԵրկիրն այսքան խնդիրների մեջ, վարչապետ Փաշինյանը մեկ ամսով մեկնում է արձակուրդԵթե որևէ բան չխանգարի, այստեղ կհանդիպենք մեր Վանաձորի քաղաքապետին՝ Մամիկոն Ասլանյանին. Բագրատ ՍրբազանՓԾ-ի կողմից իրականացվում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ ուղղված հակահրդեհային միջոցառումներինՏավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆԵվս մեկ չեմպիոն Մասիսից․ համայնքապետն ընդունել է փոքրիկ շախմատիստին (լուսանկարներ)Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածում կառուցվելու է շուրջ 27 կմ ճանապարհԵրևանի մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կհրաժարվի ժետոններիցՄամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց. ՄելիքյանԱյ ոչուփուչ, դու իմ ընտանիքը գիտե՞ս, որ նման բան ես ասում. Աստղ Գալեյանը՝ Ռոման Բաղդասարյանին (տեսանյութ)Վանաձորի համայնքապետն ազատ կարձակվիԱնհետացած սպառազինության մի մասի գտնվելու վայրը ՆԳՆ-ն պարզել էՏավուշում զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին. Կա 6 վիրավորՔոլեջի տանիքի թիթեղը պոկվել է․ օգնության են հասել փրկարարներըՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը դատարանում հարձակվել է լրագրող Անի Գևորգյանի վրա (տեսանյութ) ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանըՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանըTelegram–ով կրիպտոարժույթով թմրամիջոցների վաճառքի համար 1 անձի մեղադրանք է ներկայացվելՄահվան ելքով վթար` Վարդենիսում
Ամենադիտված