Շառլ Միշելը զգուշացրել է Վրաստանին
Աշխարհ![Շառլ Միշելը զգուշացրել է Վրաստանին](/timthumb.php?src=disc/04-05-24/437d2154e8857a9b40daccbc25398aed.jpg&w=780)
Եթե ներկայիս քաղաքականությունը շարունակվի, Թբիլիսին կարող է բաց թողնել եվրոպական ապագայի իր հնարավորությունը: Նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ։ Մենք քննարկեցինք Վրաստանում վերջին իրադարձությունները, և ես իմ լիակատար աջակցությունը հայտնեցի բոլոր վրացիներին, ովքեր իրենց երկրի եվրոպական ապագան առաջին տեղում են դնում։ Վրաստանի ապագան ԵՄ-ում է, բաց մի՛ թողեք այս հնարավորությունը»,- գրել է Միշելը X սոցիալական ցանցում:
![](banners/armflix.jpg)